Ելք դեպի լույս 490
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 81-րդ այա
وَقُلْ جَاءَ الْحَقُّ وَزَهَقَ الْبَاطِلُ إِنَّ الْبَاطِلَ كَانَ زَهُوقًا
Ասա.«Ճշմարտությունը երևաց և սուտն անհետացավ:Այո սուտը արժանի է ոչնչացման»:
Այս այան, դիմելով իսլամի մարգարեին, նրան առաքելություն է տալիս, որպեսզի մարդկանց հաղորդի ճշմարտության հաղթանակը ստի ու անարդարության դիմաց: Այս այան դիմելով հավատացյալներին ասում է. Բոլոր դժվարություններով հանդերձ, ապագան ձերն է և իմացեք, որ սուտը իր բոլոր դրսևորումներով ոչնչանալու է և չի հարատևելու:Այստեղ արդարի ու ճշտի մասին խոսելիս, խոսվում է նաև Աստծո մասին, որը մշտապես մնայուն է, իսկ բոլոր մյուս երևույթները փոփոխվում են ու անցողիկ են: Աստծո անուններից են արդարը, ճշմարիտը և այն, ինչ որ ուղարկվի Նրա կողմից, բնականաբար ճշմարիտ է և մնայուն:
Այս այայից սովորում ենք
1. Աստվածային օրենքի համաձայն` արդարը մնալու է իսկ սուտը վերանալու է, որքան էլ որ ճշմարտության հեևորդները քիչ լինեն, ստի, անարդարի ու չարի կողմնակիցները` շատ:
2. Երբ ի հայտ է գալիս ճշմարիտը, սուտը ոչնչանում է: Ուրեմն ճշմարտության հետևորդները պետք է ոչ մի ջանք չխնայեն, որպեսզի հասարակության մեջ հաստատվի արդարության համակարգը:
Ասրա սուրայի 82-րդ այա
وَنُنَزِّلُ مِنَ الْقُرْآنِ مَا هُوَ شِفَاءٌ وَرَحْمَةٌ لِلْمُؤْمِنِينَ وَلَا يَزِيدُ الظَّالِمِينَ إِلَّا خَسَارًا
Մենք Ղուրանի միջոցով հավատացյալներին ենք ուղարկում նրանց ցավերի դարմանը և աստվածային շնորհները: Իսկ չարագործներին վնասից բացի այլ բան չի մնալու:
Այս այան ասում է, որ Ղուրանը, որն ուղարկվել է Աստծո կողմից, օգտակար է միայն հավատացյալների համար: Նրանք առաջնորդվում են Ղուրանի լույսով և նրանց հոգեկան հիվանդությունները բուժվում են ու նրանք արժանանում են Աստծո գթությանը: Սակայն անհավատներն ու կռապաշտներն իրենց թշնամության պատճառով, Ղուրանի ճշմարտությունների դեմ են կանգնում և ավելանում է նրանց հոգու չարությունը ու նրանք մեծ վնասներ են կրում: Ինչպես որ անձրևը պարարտ հողի վրա տեղալով, բույսեր է աճեցնում, սակայն նույն անձրևը աղուտների ու ոչ պարարտ հողերի վրա տեղալով, մոլախոտ է աճեցնոմ: Իհարկե Ղուրանի բուժիչ լինելը միայն մարդու հոգուն չի վերաբերում: Որոշ աղբյուրների համաձայն` Ղուրանի ընթերցումը պատճառ է դառնում, որ մարդը խաղաղվի ու հանգստանա և նրա որոշ ֆիզիկական ցավերը բուժվեն: Այն ինչ այսօր փաստվել է որոշ աղողջապայական կենտրոնների կողմից:
Այ սայայից սովորում ենք
1. Հավատքը պատճառ է դառնում, որ արժանանանք Աստծո բարությանն ու գթությանը:
2.Անհավատները չեն հետևում Աստծո պատվիրաններին և ավելի շատ են ընկղմվում մեղքերի մեջ ու մեծ վնասներ են կրում:
Ասրա սուրայի 83-րդ այա
وَإِذَا أَنْعَمْنَا عَلَى الْإِنْسَانِ أَعْرَضَ وَنَأَى بِجَانِبِهِ وَإِذَا مَسَّهُ الشَّرُّ كَانَ يَئُوسًا
Մեր շնորհներով ողողված մարդը երես է դարձնում մեզանից և հեռանում գոռոզաբար: Բայց երբ դժբախտության մեջ է հայտնվում, հուսահատության է մատնվում:
Այս այան խոսում է մարդու ամենակարևոր առանձնահատկություններից մեկի մասին, նշելով, որ չնայած բոլոր բարիքներն Աստծո կողմից են, սակայն որոշ մարդկանց գոռոզամտությունը պատճառ է դառնում, որ մոռանան Աստծուն, կանգնեն նրա դեմ ու չհնազադնվեն նրան: Եվ երբ այս մարդիկ կանգնում են դժվարությունների առջև, ամուր հենակ չունենալու պատճառով ընկնում են խառնաշփոթի մեջ ու հուսալքվում: Սակայն հավատացյալներն ամենադժվարին պայմանները հաղթահարում են Աստծուն ապավինելով և երբեք չեն հուսահատվում:
Այս աայից սովորում ենք
1. Շատ մարդիկ չեն գիտակցում, որ այն բարիքները, որ ունեն, Աստծուց են ստացել և պետք է երախտագետ լինեն: Նման մարդիկ գոռոզամտորեն կարծում են, որ այն ինչ ունեն, իրենց մտքի արդյունքն է: Նրանք մոռանում են Աստծուն:
2. Մարդն առանց Աստված, թույլ էակ է: Այն մարդիկ, որ ցոփ կյանք են վարում, մոռանալով Աստծուն, դժվարության ժամանակ հուսալքվում են:
Ասրա սուրայի 84-րդ այա
قُلْ كُلٌّ يَعْمَلُ عَلَى شَاكِلَتِهِ فَرَبُّكُمْ أَعْلَمُ بِمَنْ هُوَ أَهْدَى سَبِيلًا
Ասա. «Ամեն մարդ ըստ իր ձևի է աշխատում: Բայց Աստված գիտի, թե ով է ընթանում ճշմարտության ճանապարհով:
Այս այան խոսում է մարդու հոգեբանության և այն մասին, թե ինչպես է դա կարող ազդել մարդու արարքի վրա, նշելով, որ մարդկային բնավորությունը որոշում է մարդու գործելաոճը: Իհարկե, այս վարքագիծը երկու կարևոր գործոնի ազդեցության տակ է լինում: Մեկը` ժառանգություն և մյուսը` դաստիարակություն: Առաջինը տալիս է ընտանիքը, երկրորդը` հասարակությունը: Այդուհանդերձ, մարդն ունի կամք, որպեսզի ազդի այս գործոնների վրա: Ի վերջո պետք է ասել, որ ժառանգությունն ու դաստիարակությունը կախված են մարդուց և միախառնվելով, ստեղծում են անձի կերպարը:
Այս այայից սովորում ենք
1. Մարդու վարքագիծը ցույց են տալիս նրա հոգեբանությունն ու բնավորությունը:
2. Չար մտածելակերպ ունեցող ու չարությամբ լցված մարդիկ ունեն նաև սխալ վարքագիծ: Ուրեմն պետք է խուսափել նրանցից:
Աստված Ձեզ պահապան