Ապրիլ 16, 2016 04:33 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում շարունակում ենք իսլամի մեծահարգ մարգարեի կյանքի քննարկմանը նվիրված մեր զրույցը, որտեղ ձեզ կծանոթացնենք նրա անհատական որոշ յուրահատկություններին: Ընկերակցեք մեզ:

Ինչպես ասացինք մեծահարգ մարգարեի գաղթը Մեդինա համարվում է իսլամի պատմության և իսլամական թվարկության սկիզբը: Մարգարեի Մեդինա ժամանելով նոր էջ է բացվում իսլամի տարածման մեջ: Իրականության մեջ մարգարեի առաքելության առաջին 13-ամյա շրջանն անց է կենում Մեքքայում, իսկ երկրորդ շրջանն սկսվում է Մեդինայում: Այս շրջանը տևում է 10 տարի: Մարգարեն Մեդինան վերածում է կրոնական, հասարակական ու քաղաքական հաստատուն հենակետի և այդտեղից իսլամը տարածում է տարբեր երկրներում:

Կրոնական իշխանության ձևավորման և իսլամական ժողովրդի մասին պատկերացում ստեղծելու ուղղությամբ մեծահարգ մարգարեի արժեքավոր քայլերից մեկն այն էր, որ մուսուլմաններին ի մի էր հավաքե Մեդինայում, որպեսզի մշակութային ու հասարակական նոր ինքնություն ձևավորի: Պարզ է, որ հավատուրացության ու կռապաշտության դեմ մարգարեի պայքարը և միաստվածապաշտության գաղափարի քարոզումը միավորված ինքնությամբ հասարակության կարիք ուներ: Իսլամի մեծահարգ մարգարեն այս միացյալ ինքնությունը ձևավորեց միաստվածապաշտության հանդեպ հավատք վրա: Հետևաբար իսլամի մեծահարգ մարգարեի հիմնադրած հասարակության ու իշխանության մեջ գլխավոր ու հիմնական ցուցանիշը Աստծու միակ լինելու հանդեպ հավատքն ու բարոյականությունն էր:

Աստծո մարգարեն «Ասեք չկա Աստված բացի միակն Աստված, որպեսզի փրկվեք» կանչով մարդկության երջանկությունը պայմանավորեց միակն ու եզակի Աստծուն ճանաչելով և նրա միակ լինելու մասին խոստովանությամբ: Իսլամի մարգարեն սնոտիապաշտությամբ ու խավարով պատված միջավայրում միաստվածապաշտության գաղափարի վրա հիմնված իշխանական համակարգ ձևավորեց: Մեծահարգ մարգարեի հիմնադրած իշխանական համակարգում գլխավոր իշխանությունը պատկանում է մեծն Աստծուն, այն իմաստով, որ իշխանությունն ու օրենքը սերում են Աստծուց և նա ամեն ինչի տերն է: Իհարկե Աստված իր օրենքներն ու կանոնները գործադրելու համար իսլամական հասարակության մեջ ընտրում է մարգարեի նման մեղքից ու սխալից զերծ մարդու: Այս միաստվածային համակարգում մերժվում է ուրիշ մարդու կամ անշունչ արարածների պաշտամունքը և հպատակությունն ու պաշտամունքը միայն բաժին է հասնում Աստծուն: Այսպիսով մարգարեի միաստվածապաշտական հասարակության մեջ շարժման ուժն ու մղումը Աստծո հանդեպ սերն ու հավատքն էր: Հավատք, որ բխեց ժողովրդի սրտից ու նրանց դրեց ճիշտ ուղղությամբ վրա:

Արդարության հանդեպ ուշադրությունը մեծահարգ մարգարեի իշխանության գլխավոր յուրահատկություններից էր: Արդարությունը գոյության աշխարհի անհրաժեշտություններից է և դրա վրա են հիմնված աստվածային օրենքներն ու ավանդույթները: Առանց հասարակական արդարությունը գործնական դառնալու մարդը չի կարող երջանկության հասնել և մարդկային հասարակությունն ու քաղաքական ուժն առանց նրա մատնվում են ինքնակամության ու ոչնչացման: Իսլամի մարգարեն իր քաղաքական համակարգի ու իշխանության հիմնադրման գլխավոր առաքելություններից մեկը արդարության ու հավասարության հաստատումը և բռնության ու չարիքի կանխումը հայտարարեց: Նա ասում էր. «Սարսափեք ձեզ ուղղված բռնահարվածի անեծքից, քանզի այդ անեծքի և Աստծո կողմից դրա ընդունման միջև որևէ քող գոյություն չունի»: Նա բռնահարվածներին նույնպես հրաժարեցնում էր բռնակալների բռնության դիմաց լռելուց:

Ղուրանն էլ ընդգծում է արդարության սկզբունքը և բազմաթիվ այաներում բոլորին դրա գործադրման կոչ է անում: Մեծահարգ մարգարեն մեծ ջանք գործադրեց որպեսզի իր ժամանակի հասարակության մեջ արդարություն ու հավասարություն հաստատվի: Մեծահարգ մարգարեի ժամանակաշրջանի իսլամական հասարակության մեջ բոլորը հավասար ու եղբայրներ են ու որևէ մեկը մյուսին չեր գերազանցում միթե իր բարեպաշտությամբ: Մարգարեն գերազանցության չափանիշը հարստությունն ու ուժը չեր համարում: Նա ոչ մի անճարի իր չքավորության պատճառով նվաստացնում էր ու ոչ էլ մի հարուստի իր ունեցվածքի համար մեծարում, այլ ասում էր. «Նա ով հարստության տիրանալու համար կխոնարհվի իրեն դիմած հարուստի առաջ կորցնելու է իր կրոնի երկու երրորդը»:

Այս սկզբունքի համաձայն ցեղապաշտության, ազգայնամոլության ու անտեղի խտրականության մերժումը համարվում են մարգարեի հասարակական ու իշխանական համակարգի ցուցանիշները: Նա իր նորահիմն համակարգում պայքարեց ցեղային ու ազգային խտրականության դեմ և գերազանցության չափանիշ համարեց բարեպաշտությունը: Իսլամի մեծահարգ մարգարեն ցեղային խտրականության մերժման նպատակով իր հատուկ ազան կանչողը նշանակեց սևամորթ Բալալին ու իրանցի Սալման Ֆարսուն մեծարեց: Այդպիսով մարգարեն գործնականում պայքարեց հասարակության մեջ ցեղային խտրականության ոգու դեմ ու դրա փոխարեն պաշտոնների ու հասարակական դիրքի նվաճման չափանիշ նշանակեց աստվածային արժեքները:

------------------------------

Մարգարեի նորահիմն հասարակության մյուս յուրահատկությունը գիտության հանդեպ ուշադրությունն է: Մարգարեն ուղարկված առաջին այաներում ուսման կոչ է արվում և խոսվում է գրչի ու գիտության կարևորության մասին: Սա ինքնին բացահայտում է իսլամում գիտության բարձր դիրքը: Մարգարեի հիմնադրած հասարակության մեջ անհատի գերազանցության չափանիշերից մեկը գիտությունն ու իմաստնությունն է: Հիմնականում գործոններից մեկը, որ քաղաքակրթությունների և քաղաքական ու հասարակական համակարգերի զարգացման պատճառ է դառնում նրանց համերաշխությունն է գիտության հետ: Այնպես որ պատմական անվիճելի փաստերի համաձայն քրիստոնեության մեջ սնոտիապաշտության ու ոչ-գիտական գաղափարների ներթափանցումը եկեղեցու հեղինակազրկման պատճառ դարձավ: Իրականության մեջ գիտության հետ միջնադարյան եկեղեցու հակառակությունը և նրա անտրամաբանական ընթացքը հող պատրաստեցին արևմուտքում քաղաքականությունը կրոնից առանձնացվելու համար: Սակայն իսլամի մարգարեի միջոցով աշխարհին ներկայացված հավերժական քաղաքակրթությունն ու հասարակական համակարգը ոչ միայն դեմ չեն գիտական ու տրամաբանական հայտնագործություններին, այլև մարդկությանը շարունակ գիտություն վաստակելու և խորհելու կոչ են անում: Նման կողմնորոշմամբ է, որ իսլամը դարձավ մեծ գիտնականների ու մտավորականների օրրանը: Այսպիսով համաշխարհային կողմնորոշմամբ հիմնադրված մարգարեի միաստվածապաշտական իշխանության մեջ անհատի գերազանցության ցուցանիշներից էին համարվում արժանավորությունը, գիտական կարողությունը, բարեպաշտությունն ու արդարությունը:

Մարգարեի իշխանության յուրահատկություններից մեկն էլ իսլամ ժողովրդի միասնականությունն է: Ինչպես ասացինք, մեծահարգ մարգարեի մուտքը Մեդինա զուգակցվեց տարբեր խմբեր հետ պայմանագրերի կնքմամբ: Դրանից գլխավորն էր Մեդինայի ընդհանուր պայմանագիրը, որը նաև առաջին դաշինքն էր, որ մեծահարգ մարգարեն կնքեց Մեդինայի տարբեր թայֆաների ու ցեղախմբերի հետ: Դա ազգային ու կրոնական միասնականության ստեղծման լավագույն միջոցն էր, քանզի բախվող թայֆաների միջև միասնականությունը անհրաժեշտ հող էր պատրաստում քաղաքական ու իշխանական միասնականության համար: Գաղթականների ու աջակիցների միջև դաշինքն էլ միասնականության ստեղծման համար մարգարեի վերցրած քայլերից էր: Եղբայրության դաշինքն էլ ձևավորվեց ազգային դրդապատճառների մերժման և միացյալ Աստծու հանդեպ հավատքի առանցքի շուրջ սրտակցության հիման վրա: Այս լուծումը վկայում է Աստծո հանդեպ հավատքի առանցքին հասարակական հակվածության ստեղծման ուղղությամբ մեծահարգ մարգարեի ջանքերի մասին: Այսպիսով մարգարեն եղբայրության դաշինքի միջոցով մուսուլմաններին պաշտպանեց որոշ վտանգների ու սպառնալիքների հանդեպ:

Զգացական ու հասարակական կապերի ստեղծումը և մուսուլմանների միջև խաղաղության ու հաշտության հաստատումն այն հարցերից էին, որոնց մարգարեն որոշ ժամանակահատվածներում հատուկ ուշադրություն ցուցաբերեց: Ղուրանում նույնպես ամենաբարձր մակարդակում ներկայացված է հավատացյալների միջև զգացական կապերի շրջանակն, այսինքն եղբայրությունը: Անկասկած խռովության, ոխի, նախանձի ու թշնամության հոգեկան ազդեցությունն այնպես է, որ վնասում է մարդկանց հոգեկան առողջությանը և նրանց հեռու է պահում աշխատանքից ու ստեղծարարությունից: Երբևե ստեղծարար գաղափարների ակնկալիք չի կարելի ունենալ ոխակալ ու ցասումով լցված անհատից: Տարաձայնությունը, թշնամությունն ու վատատեսությունը վերացնում են հավաքական կյանքի հաճույքը: Այս կապակցությամբ մեծահարգ մարգարեն ասել է. «Ձեզ պիտի իրազեկեմ այնպիսի մի գործի մասին, որը վեր է դասվում ծոմապահությունից, աղոթքից ու Աստծո ճամբին նվիրատվությունից: Դա մարդկանց միջև բարությունն է: Իրապես որ մարդկանց միջև նեխածությունը հանգեցնում է ոչնչացման»:

Բարոյական արժեքների վերականգնումն եւ դրանց տարածումը մարգարեի իշխանական համակարգի մյուս նպատակներից են: Մարգարեն արժեքների վերականգնման ուղղությամբ ջանք գործադրելուց բացի, նաև մեծարում էր այս արժանիքով օժտվածներին: Նա մեծարում էր նրանց ում մոտ նկատում էր բարոյական արժեքներ, նույնիսկ եթե այդ անհատը իսլամից բացի այլ կրոնի հավատար:

Հաջորդ հաղորդումների ժամանակ կանդրադառնանք մեծահարգ մարգարեի մյուս յուրահատկություններին: