Մարտ 18, 2019 20:04 Asia/Yerevan

Հաղորդաշարի այս համարում շարունակելու ենք մեր զույցը դրախտային բարիքների մասին: Ընկերակցեք մեզ:

Եթե ուշադիր հետևենք մարդուն տրված բարիքներին, կնկատենք, որ ոչ բոլոր բարիքներն են օգտագործելու բոլորի համար: Հիվանդության, ծերության ու աղքատության նման երևույթներ կարող են խոչընդոտել մարդու բնականոն կյանքը: Մինչդեռ դրախտում չկան այս բացասական երևույթներից ոչ մեկը : Ոչ մի մարդ զրկված չէ այս բարիքներից: Այնտեղ չկան սահմանափակումներ և մարդու երջանկությունը կատարյալ է:

 

Դրախտային վայելքներն ու բարիքներն անսահմանափակ ու անվերջանալի են: Դրախտային էակներն անդադար վայելում են նյութական ու բարոյական տարբեր բարիքներ : Մարդը դրախտում մշտական ուրախության մեջ է գտնվում: Դրախտում կան ակնկալիքներից վեր բարիքներ: Ինչպես Ղուրանի «Ղաֆ» սուրայի 35-այայում է ասվում .«Այնտեղ կան այն ամենը ինչ կցանկանան: Մեզ մոտ ավելի շատ բարիքներ կան»:

Շարունակելում ենք դրախտային բարոյական հաճույքների մասին զրույցը: Ինչպես ասել ենք, Ղուրանում բազմաթիվ անգամներ են խոսվել դրախտային հաճույքների մասին: Գեղեցիկ այգիներ, գետեր, մրգառատ ծառեր, պալատներ, խնամված ու գեղեցիկ կանայք, մրգեր, ըմպելիքներ ու բուրումնավետ ծաղիկներ: Այս բոլորը խոսում են դրախտային բարիքների բազմազանության մասին: Ի հարկե այս բոլորը չի ցուցադրում դրախտային բոլոր բարիքները: Սրանց կողքին, Ղուրանը խոսում է նաև դրախտի բարոյական հաճույքների մասին: Այլ խոսքով, դրախտային հաճույքները ֆիզիկական ու հոգեբական բարիքների համադրման արդյունք են: Պետք չէ մոռանալ, որ հավատացյալների գերնպատակը Աստծո գոհունակությանն արժանանալն է: Թոբե սուրայի 72-րդ այայում ասվում է.«Աստված հավատացյալ կանանց ու տղամարդկանց խոստացել է դրախտային այգիներ, որի ծառերի տակ հոսում են գետեր, որտեղ հավիտենական կյանք ունեն նրանք եւ Աստված նրանց խոստացել է հաճելի բնակարաններ այդտեղ:Անշուշտ Աստծո գոհունակությունը ավելի վեր է(այս բարիքներից) եւ դա նույն մեծ փրկությունն է»:  Այան անդրադառնում է դրախտի նյութական ու բարոյական բարիքներին: Առաջինն ասում է, որ հավատացյալ կանանց ու տղամարդկանց խոստացել է դրախտային այգիներ, որի ծառերի տակ հոսում են գետեր: Դրախտի առավելություններից մեկն էլ այն է, որ չունի ոչնչացում ու կործանում և դրախտային էակները մշտապես են վայելում այդ բարիքները:

Բացի դրանից, նրանց տրամադրության տակ են գեղեցիկ տներ : Դրախտի, որի մասին այս այայում են ավետում, համարվում է դրախտի լավագույն վայրերից մեկը : Այան անդրադառնում է նաև բարոյական բարիքներին, ասելով.«Աստծո հաճությունը, որ տրվում է  այդ հավատացյալներին, ավելի բարձր է քան դրախտի վայելքները»:

Այն, որ Աստծո հաճությունը բարձր է դասվում այդ բարիքներից, ինքնին խոսում է դրանց բարձր արժեքի մասին: Պատճառը պարզ է: Մարդու հոգին հրամանատար, իսկ մարմինը ենթարկվող է: Ֆիզիկականը հոգուն ծառայող միջոց է: Փաստորեն վերջանական նպատակը ՝ հոգու կատարելագործումն է: Հոգու բոլոր կողմներն ավելի ընդարձակ են ֆիզիկականից: Ուստի դրախտի բարոյական հաճույքները համեմատելի չեն մարմնականների հետ, քանի որ դրանք մեծ ազդեցություն ունեն մարդու վրա: Այդպիսով ոչ ոք չի կարող բացատրել Աստծո հաճոյությանն արժանանալու արդյունքում ստացված բարոյական հաճույքը: Նույնիկս կան մեկնաբանություններ, որ այս բարձրահաճո բարիքների գրավչությունն ավելին է , քան դրախտային լավագույն մրգերի պատճառած հաճույքը:

Բայանա սուրայի 7-րդ այան հավատացյալ, արժանի ու ազնիվ մարդկանց մասին է, որոնք ըստ այայի համարվում են լավագույն արարածները: Հաջորդ այայում նյութական ու բարոյական պարգևների մասին ասվում է.«Նրանց պարգևն Աստծո մոտ հավիտենական դրախտի այգում մրգերն են, որոնց ծառերի արմատներին հոսում են գետեր: Այնտեղ Աստված գոհ է: Գոհ են նաև նրանք: Այս բոլորն արժանի են, նրան, ով խոնարհվում է Աստծու առջև»:  Այս այայում նախ խոսվում է դրախտային գեղեցիկ այգիների , նյութական ու ֆիզիկական պարգևների մասին: Ապա անդրադարձ է կատարվում բարոյական հաճույքներին, որոնցից և՛ Արարիչն է գոհ, և՛ արարածը : Անկասկած այս եզակի դիրքին ու վայելքներին է արժանանում նա, ով հարգանք է տածում Աստծո նկատմամբ և վախենում է նրանից»:

Նրանք գոհ են Աստծուց, քանի որ իրենց է տրվել ինչ ցանկացել են: Աստված ևս գոհ է նրանցից, քանի որ կատարել են իր պատվիրանները և նույիսկ վարանումներ ու սխալներ լինելու դեպքում, իր բարեգթությամբ, անտեսել ու ներել է դրանք: Նրանք Աստծո մոտ արժանի դիրք են զբաղեցնում: Հիրավի ավելի մեծ հաճույք չկա , որ մարդը զգա , որ ընդունվել է Աստծո կողմից և արժանացել է նրա կողքին դիրք զբաղեցնելու պատվին: Նա , ով հասնում է նման դիրքի, մոռանում է մյուս հաճույքները : Նա ապավինում է միակն Աստծուն : Այս հաճույքնը վեր է գրչով ու խոսքով ասված խոսքերից ու բնութագրումներից:

.....

Սաֆաթ սուրայի 50-61-րդ այաներում ասվում է .«Եթե մտովի պատկերացնենք դրախտը, կտեսնենք նյութական ու բարոյական բարիքներով պարուրված արարածներ, որոնք նստել են դրախտային դիրքերում և զրուցում են: Հիշելով անցյալի մասին նրանցից մեկն ասում է.«Անցյալ կյանքում ունեի մի ընկեր, ով շեղվեց : Նա մշտապես ասում էր, թե դու ինչպե՞ս ես հավատում, որ մահից հետո մենք նոր կյանքով ենք ապրելու: Երանի իմանայի, թե նա այժմ որտե՞ղ է և ինչպիսի՞ պայմաններում: Ընկերներն իմանում են, որ նա դժոխքում է : Խոսքն ուղղելով անհավատ մարդուն, ընկերներն ասում, են, թե նա իր խոսքերով կարող էր շեղել նաև նրանց: Նրա գայթակղիչ խոսքերը կարող էին դառնալ հավատքով ընկերների կործանման պատճառը »:

Սաֆաթ սուրայի 58-61-րդ այայում ասվում է .«Նա իր ընկերներին ասաց, թե մենք այլևս չենք մահանալու և դրախտում հավիտենական կյանք ենք վայելելու: Բացի առաջին մահից, որի միջով անցանք,  այլևս ոչ մի տառապանք չենք ունենալու: Սա հենց նույն մեծ պարգևն ու բարիքն է, որին պետք է ձգտել»: Այս այաների համաձայն , դրախտում մահ և ոչնչացում չկա և բոլոր բարիքները հավիտենական են : Դրախտի բնակիչների խոսակցությունն ավարտվում է նրանով, որ եթե մարդ փրկություն գտնի դժոխքի չարիքներից և հասնի դրախտային վայելքներին, ապա նա կունենա հավիտենական կյանք: Դրախտային մարդկանց զրույցի վերջում, Աստված մի պարզ, լուսավոր ու գեղեցիկ մեկնաբանում է տալիս, ասելով.«Պետք է լինել նրանց նման»: Արդյոք արժանի՞է  նման անցողիկ ու անարժեք բաների համար մարդը վատնի իր աստվածատուր կարողությունները: Արժանի է, որ իր հարստությունն ու կյանքը ծառայեցնի Աստծո փառքին արժանանալու համար, հակառակ դեպքում, մեծ վնասներ է կրելու:

......

Ավարտվեց «Ճանաչենք Իսլամը» հաղորդաշարը, որը նպատակ ուներ պարզ լեզվով ներկայացնել Իսլամ կրոնի սկզբունքները, որպես աստվածային համապարփակ կրոն: Կրոն, որի օրենքներն ու սկզբունքները պարզվում են  մարդու գիտությունը զարգանալու ժամանակաշրջանում: Հուսով ենք մեզ հաջողվեց իրականացնել մեր առջև դրված նպատակը: Փառք նրանց, ովքեր գտել են ճշմարիտ ճանապարհը: