ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկա-իսրայելական հակաանվտանգության ցանցի վերացման մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանում հայտնաբերվել և ոչնչացվել է ամերիկյան և սիոնիստական լրտեսական ծառայությունների հետ կապված հակաանվտանգության ցանց։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի մի քանի նահանգներում իրականացված դիտարկումներից, հետախուզական տվյալների հավաքագրումից և համակարգված գործողություններից հետո ցանցի անդամները ձերբակալվել են։
Նշվում է, որ Իրանի դեմ 12-օրյա պատերազմում ձախողվելուց հետո Սիոնիստական ռեժիմը փորձել է թիրախավորել երկրի հանրային անվտանգությունը՝ մշակելով և ղեկավարելով այս ցանցը, և փոխհատուցել իր ռազմական պարտությունները՝ անկայունություն ստեղծելով Իրանում։
Կորպուսը հայտարարել է, որ ցանցի բոլոր անդամները ձերբակալվել են։