Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի և Ասիայի միջև տնտեսական կամուրջ. Պապոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i239172-Հայաստանը_կարող_է_դառնալ_Հնդկաստանի_և_Ասիայի_միջև_տնտեսական_կամուրջ._Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-16-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում է ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
(last modified 2025-11-13T08:17:01+00:00 )
Նոյեմբեր 13, 2025 11:28 Asia/Tehran
  • Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի և Ասիայի միջև տնտեսական կամուրջ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-16-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում է ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Այսօր նա մասնակցել է Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովի նախարարական պլենար նստաշրջանին և հանդես եկել ողջույնի խոսքով։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու խոշոր ծրագրերը, ներառյալ Գյումրու «չոր նավահանգիստը»։

«Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ տնտեսական, մշակութային և լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Այս առումով Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ՝ հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության և տեխնոլոգիական համագործակցության համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։