Բարաք. Սիրիան կօգնի ԱՄՆ-ին դիմակայել Իրանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239188-Բարաք._Սիրիան_կօգնի_ԱՄՆ_ին_դիմակայել_Իրանին
ISNA-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ հատուկ դեսպանորդը նշել է, որ Դամասկոսի միացումը ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային   «նշանակալի փոփոխություն» է երկրի համար և կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին չեղարկել «Կեսարի օրենքը»։
(last modified 2025-11-13T13:24:09+00:00 )
Նոյեմբեր 13, 2025 16:54 Asia/Tehran
  • Բարաք. Սիրիան կօգնի ԱՄՆ-ին դիմակայել Իրանին
    Բարաք. Սիրիան կօգնի ԱՄՆ-ին դիմակայել Իրանին

ISNA-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ հատուկ դեսպանորդը նշել է, որ Դամասկոսի միացումը ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային   «նշանակալի փոփոխություն» է երկրի համար և կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին չեղարկել «Կեսարի օրենքը»։

Սիրիայում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հինգշաբթի օրը հայտարարել է. «Այս շաբաթը կարևոր շրջադարձային կետ է Արևմտյան Ասիայի  ժամանակակից պատմության մեջ և նշանակալի փոփոխություն Սիրիայի համար՝ մեկուսացումից մինչև մասնակցություն»։
Նա նշել է․ «Ահմադ ալ-Շարաայի (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի, Հայաթ «Թահրիր ալ-Շամի» նախկին առաջնորդ, որն իրեն անվանում է Սիրիայի նախագահ) հանձնառությունը՝ միանալու ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային, ըստ էության, պատմական քայլ է է, որը ցույց է տալիս Սիրիայի անցումը ահաբեկչության աղբյուրից դեպի դրա դեմ պայքարում գործընկեր»։
 «Ալ Ջազիրաի» փոխանցմամբ՝ նա կրկնել է տարածաշրջանում Դիմադրության առանցքի դեմ ուղղված իր մեղադրանքները, պնդելով․ «Դամասկոսը կօգնի մեզ դիմակայել և ոչնչացնել ԻԼԻՊ-ի, ԻՀՊԿ-ի, ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» և այլ ահաբեկչական ցանցերի անդամներին»։
Նա հավելել է. «Մենք ուրվագծել ենք ամերիկա-թուրք-սիրիական շրջանակի հաջորդ փուլը, որը ներառում է Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ինտեգրումը նոր սիրիական կառուցվածքին և թուրք-սիրիա-իսրայելական հարաբերությունների վերաիմաստավորումը»։
Բարաքի ոխսքով. «Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի կոալիցիան, որը աջակցում է Սիրիայի վերադարձին՝ ամբողջ տարածաշրջանին ծառայելու համար, կախարդական էլիքսիր է»։