Ի՞նչն է ավելի շատ մտահոգում եվրոպացիներին՝ գնաճը, թե՝ անվտանգությունը
Ըստ Ipsos-ի վերջին հարցման արդյունքների՝ ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ իրենց երկիրը շեղվել է ճիշտ ուղուց, և եվրոպական երկրների շարքում Ֆրանսիայի նկատմամբ հանրային վստահությունը հասել է ամենացածր մակարդակին։ Հարցման մասնակիցների 92 տոկոսը նման կարծիք է հայտնել, իսկ նրանց մոտ մեկ երրորդը այս միտումը համարում է «անշրջելի»։
Նման տրամադրություն առկա է նաև այլ եվրոպական երկրներում. Նիդեռլանդների բնակչության 83%-ը, Հունգարիայի բնակչության 80%-ը, Գերմանիայի բնակչության 77%-ը, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի բնակչության 73%-ը և Շվեդիայի բնակչության 72%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։
Հարցման արդյունքների համաձայն՝ եվրոպացիների հիմնական մտահոգությունը, գնաճից և կենսապահովման ծախսերից ավելի առաջնահերթ, անվտանգությունն է: Հանցագործությունն ու բռնությունն այսօր աշխարհի ամենակարևոր մտահոգությունն են։ Ֆրանսիայում անվտանգության համար մտահոգություն է հայտնել հարցվածների 33%-ը։ Եվրոպայում անվտանգության վերաբերյալ մտահոգության ամենաբարձր մակարդակը գրանցվել Գերմանիայում և Բելգիայում է՝ 35%, իսկ Շվեդիայում՝ 57%-ը:
Միևնույն ժամանակ, Եվրոպայում ռազմական հակամարտության վերաբերյալ մտահոգություններն աճել են։ Լեհաստանում հարցվածների 46%-ն այս սպառնալիքը նշել է որպես իրենց ամենակարևոր ազգային մտահոգություն: