Ելք դեպի լույս 500
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 15-րդ այա
هَٰٓؤُلَآءِ قَوْمُنَا ٱتَّخَذُوا۟ مِن دُونِهِۦٓ ءَالِهَةًۭ ۖ لَّوْلَا يَأْتُونَ عَلَيْهِم بِسُلْطَٰنٍۭ بَيِّنٍۢ ۖ فَمَنْ أَظْلَمُ مِمَّنِ ٱفْتَرَىٰ عَلَى ٱللَّهِ كَذِبًۭا
Մեր ժողովուրդը, Աստծո փոխարեն պաշտում է ուրիշ չաստվածների: Կարո՞ղ են արդյոք նրանք մի նշան ցույց տալ մեզ, որպես իրենց հավատքի ապացույց: Եվ կա արդյոք ավելի մեծ հանցագործ, քան նա, ով Աստծո մասին ստեր է մոգոնում:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ քահֆի տղամարդիկ իրենց կրոնը փրկելու համար հեռացան հասարակությունից: Նրանք ճանապարհ ընկան ու ապաստան գտան մի քարանձավում: Նրանք հավատացած էին, որ Աստված միակն է, իսկ նրանք, որ կռապաշություն են քարոզում, անընդունելի էին քահֆի տղամարդկանց համար: Նրանք հասկացել էին, որ մեծացել են մի տեղ որին կապված են, սակայն չեն կարող ընդունել իրենց նախնիների գաղափարները, որովհետև նրանց խոսքը սխալ էր: Նրանք կռապաշտ էին և Աստծուն հավասար էին դասում ուրիշներին:
Այս այայից սովորում ենք
1. Որևէ ազգային պատկանելիություն չի կարող պատճառ դառնալ, որ մարդն ընդունի սխալ հավատք:
23. Սուտը մեծ չարիք է և եթե որևէ մեկն Աստծո մասին սուտ հորինի, նա ամենաչար մարդը կլինի:
Քահֆ սուրայի 16-րդ այա
وَإِذِ ٱعْتَزَلْتُمُوهُمْ وَمَا يَعْبُدُونَ إِلَّا ٱللَّهَ فَأْوُۥٓا۟ إِلَى ٱلْكَهْفِ يَنشُرْ لَكُمْ رَبُّكُم مِّن رَّحْمَتِهِۦ وَيُهَيِّئْ لَكُم مِّنْ أَمْرِكُم مِّرْفَقًۭا
(Այդ ժամանակ նրանք իրար ասացին).«Եթե հեռանաք կռապաշտներից, և նրանց պաշտած կուռքերից, և եթե առանձնանաք քարայրում, աստվածային գթությունը կլինի ձեզ հետ և ձեր գործերը հաջողությամբ կպսակի»:
Քահֆի մարդիկ, տարբեր մարդկանց հետ բանակցելուց հետո եկան այն արդյունքի, որ ոչ կարող են իրենց գաղափարը փոխել և ոչ էլ կարող են մոլորված հասարակության մեջ պահպանել իրենց կրոնը: Ուստի նրանք որոշեցին հեռանալ քաղաքից ու տարածություն պահպանել մարդկանցից: Այդ ժամանակ, նրանց գաղափարական առաջնորդն ասաց. "Հիմա, երբ նպատակ ունեք հեռանալ կուռքերից ու կռապաշտությունից, ուրեմն մտեք այս քարանձավը, որպեսզի Աստված ձեզ համար ճանապարհ բացի:"
Այս այայից սովորում ենք
1. Երբ մարդը զգում է, որ իր հասարակությունը բարոյազուրկ է, պետք է հրաժարվի հասարակությունից ու գաղթի, եթե նույնիսկ կորցնի իր նյութական հնարավորությունները: Այն հավատացյալը, որ ապրում է քարանձավում, բարոյապես ավելի վեհ է, քան այն քաղաքացին որ բարոյապես մոլորված է:
3. Եթե մարդը հանուն Աստծո ջանք է թափում, ստանում է աստվածային շնորհ:
Քահֆ սուրայի 17-րդ այա
وَتَرَى ٱلشَّمْسَ إِذَا طَلَعَت تَّزَٰوَرُ عَن كَهْفِهِمْ ذَاتَ ٱلْيَمِينِ وَإِذَا غَرَبَت تَّقْرِضُهُمْ ذَاتَ ٱلشِّمَالِ وَهُمْ فِى فَجْوَةٍۢ مِّنْهُ ۚ ذَٰلِكَ مِنْ ءَايَٰتِ ٱللَّهِ ۗ مَن يَهْدِ ٱللَّهُ فَهُوَ ٱلْمُهْتَدِ ۖ وَمَن يُضْلِلْ فَلَن تَجِدَ لَهُۥ وَلِيًّۭا مُّرْشِدًۭا
Եվ (եթե այնտեղ լինեիր)կտեսնեիր, որ արևը ծագելիս դեպի քարանձավի աջ կողմն էր ուղղում իր ճառագայթները և դրանք դեպի ձախ ուղղում՝ մայրամուտին :Նրանք գտնվում էին քարայրի լայն մասում: Ամենակարողի ձեռքը գործեց այս հրաշքը: Ով առաջնորդվում է Աստծո կողմից, ընթանում է շիտակ ճանապարհով: իսկ նա, ում մոլորեցնում է Աստված, այլևս չի կարողանա գտնել ոչ առաջնորդ ոչ պաշտպան:
Այ սայան խոսում է այն քարանձավի մասին, որում քահֆի մարդիկ ապաստան գտան, ասելով, որ դա Աստծո նշաններից էր: Այան ասում է, որ քարանձավը գտնվում էր մի վայրում, որտեղ երբեք արևի լույս չի հասնում և մարդիկ ստվերի մեջ էին ու արևի ճառագայթները նրանց չէին անհանգստացնում: Այդ պատճառով նրանք առողջ մնացին այն 300 տարիների ընթացքում, երբ քնած էին: Քարանձավի տեղի մասին տարբեր կարծիքներ կան: Դրանցից մեկի համաձայն, այն գտնվում էր Դամասկոսում, մյուսի համաձայն` Հորդանանի մայրաքաղաք Ամանում, և որի կողքին մզկիթ է կառուցվել: Ամեն դեպքում, կարևորը ոչ թե քարանձավի տեղն է, այլ մարդկանց գործը: Ուստի վերջում այան ասում է, որ ամեն ինչ Աստծո ձեռքում է և եթե մարդ առաջնորդվում է կամ մոլորվում, դա լինում է Աստծո ձեռքով: Սակայն ընտրությունն անում է մարդը: Քահֆի մարդիկ ընտրեցին առաջնորդվելը, սակայն նրանց ազգակիցները չկարողացան հրաժարվել կռապաշտությունից: Ոստի Աստված նրանց զրկեց առաջնորդությունից:
Այս այայից սովորում ենք
1. Աստված օգնեց, որպեսզի Քահֆի մարդիկ բնակվելու համար հարմար տեղ գտնեն ու պաշտպանվեն վտանգներից:
2. Այնտեղ որտեղ ներկա են լինում Աստծո տղամարդիկ, և այս վայրն Աստծո ուժի դրսևորումն է լինում, մարդկանց համար աստվածային նշաններ են ի հայտ գալիս, որպեսզի խրատվեն:
Աստված Ձեզ պահապան