Սեպտեմբեր 24, 2020 05:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Քահֆ սուրայի 50-րդ այա

وَإِذْ قُلْنَا لِلْمَلَائِکَةِ اسْجُدُوا لِآدَمَ فَسَجَدُوا إِلَّا إِبْلِیسَ کَانَ مِنَ الْجِنِّ فَفَسَقَ عَنْ أَمْرِ رَبِّهِ أَفَتَتَّخِذُونَهُ وَذُرِّیَّتَهُ أَوْلِیَاء مِن دُونِی وَهُمْ لَکُمْ عَدُوٌّ بِئْسَ لِلظَّالِمِینَ بَدَلًا

 

Երբ հրեշտակներին ասացինք, որ խոնարհվեն Ադամի առջև նրանք բոլորը խոնարհվեցին, բացառությամբսատանայի ու նրա սերնդի, որն անհնազանդ եղավ ու չընդունեց Ադամին: Ուրեմն դուք, փոխանակ դիմեք իմ պաշտպանությանըդիմու՞մեք սատանային ու նրա սերնդի՞ն: Նրանք ձեր թշնամիներն են: Վա՜յ անհավատներին, որոնք նման ընտրություն են անում:

Ղուրանում մի քանի անգամ արծարծվել է Ադամի դեմ հրեշտակների խոնարհման և աստվածային այս հրամանից սատանայի հրաժարվելու դեպքը: Այս այան ասում է. Մի կարծեք, թե այս դեպքը տեղի է ունեցել արարչագործության սկզբում ու ավարտվել, և սատանան ձեզ հետ այլևս գործ չունի: Սատանան ջին է,իսկ ջիները, ծննդաբերում են,չեն վերանում ու շարունակում են մնալ որպես մարդու թշնամի: Նրանք ցանկանում են գայթակղել ու խաբել մարդուն: Այս այան ասում է. Աստծո հրամանին հետևելու փոխարեն ինչու եք հետևում սատանային: Սա չարիք է հենց ձեր նկատմամբ: Աստծուն սատանայով փոխարինելիս, մարդը շատ վատ արարք է գործում:

Այս այայից սովորում ենք

1. Մարդը, որ ավելի վեր է հրշետակներից ու Աստծո հրամանով հրեշտակները պետք է խոնարհվեին նրա առջև, ինչո՞ւ է ենթարկվում սատանային, որը պատրաստ չեղավ խոնարհվել իր առջև:

2. Սատանան, Ադամի առջև չխոնահրվելու պատճառով, դուրս մղվեց աստվածային համակարգից: Ուրեմն ինչպե՞ս է Աստված վեաբերվելու նրանց նկատմամբ, ովքեր չեն աղոթում ու չեն պաշտում Աստծուն:

Քահֆ սուրայի 51-րդ այա

 

 مَّآ أَشْهَدتُّهُمْ خَلْقَ ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلْأَرْضِ وَلَا خَلْقَ أَنفُسِهِمْ وَمَا كُنتُ مُتَّخِذَ ٱلْمُضِلِّينَ عَضُدًۭا

Երբ երկինքներն ու երկիրը ստեղծեցի և երբ նրանց ոչնչից ստեղծեցի, երբեք օգնության չկանչեցի նրանց (սատանային ու իր որդիներին): Ես երբեք մոլորեցնողների կարիքը չեմ ունեցել:

Այս այան ասում է. Սատանան ու նրա հետևորդները ոչ մի դերակատարություն չեն ունեցել տիեզերքն արարելու մեջ և տեղյակ չեն արարաչագործության գաղտնիքի մասին, որպեսզի միջամտեն արարչագործության գաղտնիքներին: Սատանան ու նրա բարեկամները, ձեզ նման թույլ ու անտեղյակ էակներ են, որոնք չեն կարող ձեզ օգնել ու լուծել ձեր խնդիրները: Նրանք ամեն տեսակ չարիքի սկիզբն են: Սատանան ու նրա կողմնակիցները տեղ չունեն արարչագործության համակարգում: Իսկ հրեշտակներն Աստծո հրամանով աշխարհի որոշ հարցերի կառավարման մեջ դերակատար են:

Այ սայայից սովորում ենք

1. Տիեզերքի կառավարումն արարչին  է պատկանում և ոչ ոք նրանից բացի, նման ուժ չունի:

2. Նրանք, որ շարժվում են Աստծո ճանապարհով, պահպանում են իրենց  անկախությունը:

Քահֆ սուրայի 52 և 53-րդ այաներ

 

وَيَوْمَ يَقُولُ نَادُوا۟ شُرَكَآءِىَ ٱلَّذِينَ زَعَمْتُمْ فَدَعَوْهُمْ فَلَمْ يَسْتَجِيبُوا۟ لَهُمْ وَجَعَلْنَا بَيْنَهُم مَّوْبِقًۭا

 

وَرَءَا ٱلْمُجْرِمُونَ ٱلنَّارَ فَظَنُّوٓا۟ أَنَّهُم مُّوَاقِعُوهَا وَلَمْ يَجِدُوا۟ عَنْهَا مَصْرِفًۭا

 

Մի օր կգա, երբ Աստված կասի՝ կանչեք ձեր չաստվածներին: Անհավատները կկանչեն, բայց պատասխան տվող չի լինի, որովհետև նրանց միջև ճահիճ ենք գոյացնելու:

Ապիրատները պետք է տեսնեն դժոխքի կրակը և գիտենան, որ դրա մեջ պետք է նետվեն: Բայց փրկության ճանապարհ չեն գտնելու:

Այս այաներն ասում են, որ սատանային հետևելով ու նրա իշխանությունն ընդունելով, մարդը ենթարկվում է  անհավատության ու հեռանում Աստծուց: Այս մարդիկ, Աստծուն պաշտելով, պաշտում են նաև հարուստներին ու իշխանավորներին: Սակայն հանդերձյալ կյանքում այդ մարդիկ նույնիսկ իրենց չեն կարող փրկել, ուրեմն ինչպե՞ս կարող են ուրիշներին փրկել: Հանդերձյալ կյանքում միայն Աստված է որոշիչ դեր կատարում և այնտեղ ում էլ որ կանչեն, պատասխան չեն ստանալու և ընկնելու են դժոխքի կրակի մեջ, որը նրանց ոչնչացնելու է

Այս այաներից սովորում ենք

1. Եթե Աստծուն կանչենք, պատասխան կստանանք, և' հանդերձյալ կյանքում, և` աշխարհիկ: Իսկ եթե ուրիշներին կանչենք, գուցե աշխարհիկ կյանքում որևէ պատասխան լսենք, սակայն հանդերձյալ կյանքում ոչ մի պատասխան չենք լսելու:

2. Անհավատությունը բխում է անհիմն կարծիքներից: Խելացի ու գիտակից մարդիկ երբեք անհավատ  չեն դառնում:

Աստված Ձեզ պահապան