Ելք դեպի լույս 508
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 54-րդ այա
وَلَقَدْ صَرَّفْنَا فِى هَٰذَا ٱلْقُرْءَانِ لِلنَّاسِ مِن كُلِّ مَثَلٍۢ ۚ وَكَانَ ٱلْإِنسَٰنُ أَكْثَرَ شَىْءٍۢ جَدَلًۭا
Ղուրանի յուրաքանչյուր էջում տվելենք զանազան պատվիրաններ, որպեսզի մարդիկ օգտվեն: Բայց մարդիկ ամեն ինչը խնդիր են դարձնում:
Այս այան ասում է. Աստված Ղուրանում տարբեր օրինակներ է բերել անցած դառն ու քաղցր դեպքերից, որպեսզի մարդիկ դաս քաղեն ու զատեն ճշմարտությունը: Սակայն որոշ մարդիկ շարունակում են չհավատալ ճշմարտությանն ու չընդունել այն: Նրանք տրամաբանությանը ենթարկվելու փոխարեն վիճում են, կարծելով, որ այդպիսով կարող են հանգստացնել իրենց խիղճն ու իրենց անհնազադնության համար պատասխան գտնել:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանը մարդկանց առաջնորդելու համար տարբեր օրինակներ է բերել հին ազգերի ու մարդկանց մասին, այդպիսով փորձելով մարդկանց առաջնորդել:
2. Եթե ճշմարտությունն ընդունելու հոգեբանությունը մարդու մեջ չլինի, նա կսկսի ընդդիմանալ ճշմարտությանն ու ավելի շատ հակաճառել:
Քահֆ սուրայի 55-րդ այա
وَمَا مَنَعَ ٱلنَّاسَ أَن يُؤْمِنُوٓا۟ إِذْ جَآءَهُمُ ٱلْهُدَىٰ وَيَسْتَغْفِرُوا۟ رَبَّهُمْ إِلَّآ أَن تَأْتِيَهُمْ سُنَّةُ ٱلْأَوَّلِينَ أَوْ يَأْتِيَهُمُ ٱلْعَذَابُ قُبُلًۭا
Երբ ճշմարտությունը երևան եկավ, նենգամիտներն ուրացան այն: Նրանք երբեք չապավինեցին աստվածային գթությանը: Բայց, որպես պատիժ իրենց անհավատության համար, նրանք պետք է ենթարկվեն այն վճռին, որ կրեցին իրենց նախնիները, և կամ պատժի, որ ողջ աշխարհը պետք է տեսնի:
Այս այան, անդրադառնալով նրանց, ովքեր հասկանում են ճշմարտությունը, սակայն չեն ընդունում այն, ասում է, որ թերևս միակ բանը, որ նրանց կարող է ստիպել խոնարհվել ճշմարտության առջև, նախկին ցեղերի ճակատագրին արժանանալն է, որպեսզի զգան, որ կործանվում են ու իրենց աչքերով տեսնեն պատիժը: Թերևս դրանից հետո հավատքի գան: Սակայն նման հավատքն այլևս արժեք չունի, քանի որ հիմնված է վախի վրա, ոչ թե սեփական կամքի: Այս այան ունի մի պատգամ և մի զգուշացում: Պատգամն այն է, որ եթե ապաշխարեք ու հրաժարվեք ձեր մեղքերից, Աստված կընդունի դա: Իսկ զգուշացումն այն է, որ եթե դիմադրեք ճշմարտության նկատմամբ, կոչնչանաք նախորդ ցեղերի նման: Սակայն կարծրամիտ անհավատները ոչ պատգամներին են ուշադրություն դարձնում և ոչ էլ զգուշացումներին:
Այս այայից սովորում ենք
1. Աստված երկնային գրքեր ու մարգարեներ ուղարկելով, մարդկանց ցույց է տվել առաջնորդման ճանապարհը և ամեն ինչ պարզել է, որպեսզի այլևս ոչ մի պատրվակ չլինի:
2. Երբ մարդն ապաշխարում է, խուսափում է աստվածային պատժից:
3. Խրատն ու բանականությունը ամեն տեղ չէ որ պետք է օգտագործել: Երբեմն դրանց հետ միասին պետք է լինի պատիժը:
Քահֆ սուրայի 56-րդ այա
وَمَا نُرْسِلُ ٱلْمُرْسَلِينَ إِلَّا مُبَشِّرِينَ وَمُنذِرِينَ ۚ وَيُجَٰدِلُ ٱلَّذِينَ كَفَرُوا۟ بِٱلْبَٰطِلِ لِيُدْحِضُوا۟ بِهِ ٱلْحَقَّ ۖ وَٱتَّخَذُوٓا۟ ءَايَٰتِى وَمَآ أُنذِرُوا۟ هُزُوًۭا
Մենք մարգարեներին ուղարկեցինք միայն խոստումներն ավետելու և մեր սպառնալիքները հայտնելու համար: Նրանք, ովքեր անհավատ են դարձել, ապարդյուն կռիվ են մղում ճշմարտության դեմ:Նրանք ծաղրի են ենթարկում մեր պատվերներն ու սպառնալիքները:
Այս այան, իսլամի մարգարեին մխիթարելու համար ասում է. Ով մարգարե, չլինի, որ անհավատների անհավատությունն անհանգստացնի քեզ: Որովհետև մարգարեները միայն մի պարտականություն ունեն. դա մարդկանց նախազգուշացնելն է: Եվ մարդիկ իրենք պետք որոշեն սուտն են ընդունում, թե ճշմարտությունը: Ոմանք, չարաշահելով իրենց հնարավորությունը, Աստծուն հավատալու փոխարեն, անհավատ են դառնում: Բացի դրանից, նրանք փորձում են ոչնչացնել ճշմարտությունը: Ընդդիմադիրների ճանապարհներից մեկը հավատացյալներին և Ղուրանի այաները ծաղրելն է,այն այաները, որոնք մարդկանց ավետում են հանդերձյալ կյանքի ու հարության և նախազգուշացնում դխոժքի մասին: Անհավատները սակայն ասում են. Ո՞վ է եկել հանդերձյալ աշխարհից, որ մեզ նման լուրեր բերի և մենք հրաժարվենք կյանքի բարիքներից:
Այս այայից սովորում ենք
1. Մարգարեների գործը մարդկանց առաջնորդելն է և ոչ թե ստիպել հավատալ:
2. Հակառակորդները դիմում են ծաղրին և ոչ թե տրամաբանությանը:
3. Պետք է զգույշ խոսենք ու զգույշ վարվենք, քանի որ կրոնական պատվիրանները ծաղրելով, ծաղրում ենք աստվածային այաները: Իսկ Ղուրանը դա խիստ դատապարտում է ու համարում անհավատություն:
Աստված Ձեզ պահապան