Հոկտեմբեր 15, 2020 04:20 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Քահֆ սուրայի 79-րդ այա

 

أَمَّا ٱلسَّفِينَةُ فَكَانَتْ لِمَسَٰكِينَ يَعْمَلُونَ فِى ٱلْبَحْرِ فَأَرَدتُّ أَنْ أَعِيبَهَا وَكَانَ وَرَآءَهُم مَّلِكٌۭ يَأْخُذُ كُلَّ سَفِينَةٍ غَصْبًۭا

Նավը պատկանում էր աղքատ ձկնորսների: Ես այն վնասեցի, որովհետև նրանց հետևում էր մի(բռնատեր) թագավոր,որ բռնագրավում էր յուրաքանչյուր (սարքին) նավ:

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք երեք արարքների մասին, որոնք կատարեց Խեզրը և որոնց դեմ բողոքեց Մովսեսը: Խեզրն ասաց. Այլևս հնարավոր չէ շարունակել: Այստեղ մենք պետք է բաժանվենք: Սակայն նախքան բաժանվելը, պետք է քեզ բացատրեմ, թե ինչու այդպես վարվեցի: Այն նավը, որ ծակեցի, պատկանում էր մի քանի աղքատ մարդկանց, որոնք այն պատրաստել էին միասին: Նրանք ծովով ուղևոր էին տեղափոխում: Ես գիտեի, որ ծովի մյուս կողմում կա մի բռնատեր մարդ, ով զավթում է  նավերը և վնասեցի այս նավը, որպեսզի այն չզավթվի: Տերերը հետո այն կվերանորոգեին ու կօգտվեին դրանից: Սակայն ես մտածում էի այնպես անել, որ նավը պահպանվեր: Խեզրն այնպես չէր ծակել նավը, որպեսզի այն խորտակվի: Նա պարզապես վնասեց այն, որպեսզի բռնատերի ձեռքում չհայտնվեր: Եվ դա ըստ երևույթին տրամաբանական էր:

Այս այայից սովորում ենք

1. Իմաստուն մարդը սխալ արարք չի գործում, եթե նույնիսկ բոլորը դրա դեմ բողոքեն:

2. Աստծո մարգարեները զրկվածների ու կարիքավորների օգնականն են ու փորձում են նրանց պաշտպանել:

3. Գործերում պետք է զանազանել կարևորն ու անկարևորը:

Քահֆ սուրայի 80 և 81-րդ այաներ

 

وَأَمَّا ٱلْغُلَٰمُ فَكَانَ أَبَوَاهُ مُؤْمِنَيْنِ فَخَشِينَآ أَن يُرْهِقَهُمَا طُغْيَٰنًۭا وَكُفْرًۭا

 

فَأَرَدْنَآ أَن يُبْدِلَهُمَا رَبُّهُمَا خَيْرًۭا مِّنْهُ زَكَوٰةًۭ وَأَقْرَبَ رُحْمًۭا

Իսկ պատանին հավատացյալ հոր և մոր զավակ էր, ու վախեցանք, որ իր անհավատությամբ ու մոլորություններով ապականի նրանց:

Ես ուզեցի, որ Աստված նրա փոխարեն տա մի զավակ՝ ավելի առաքինի ու սիրո արժանի:

Մովսեսն Աստծո կողմից առաքելություն ուներ և գործ էր կատարում ըստ Աստծո իմաստության ու գիտության: Պատանու սպանությունը դեմ էր շարիաթի օրենքներին, որովհետև նա ոչ մի մեղք չէր գործել, որպեսզի պատժվեր: Հետևաբար Խեզրի արարքը սխալ էր: Սակայն եթե ընդունենք, որ Աստված բոլոր արարածների արարիչն է և իրավունք ունի իր իմաստնության համաձայն մեկին սպանել, ուստի Խեզրին գործուղեց, որպեսզի կատարի այդ հրամանը: Իսկ պատճառն այն էր, որ այդ տղայի ապագան չարությամբ էր լցված: Իհարկե որոշ աղբյուրների համաձայն, Աստված այս պատանու փոխարեն նրա ծնողներին մեկ ուրիշ որդի տվեց, որպեսզի նրանց սերունդը շարունակվի բարի որդու միջոցով:

Այս այաներից սովորում ենք

1. Ավելի լավ է  որդու մահը, քան այն, որ նա դառնա անհավատ ու տարածի անբարոյականություն ու բռնություն:

2. Եթե Աստված հավատացյալից որևէ բան առնի, նրան ավելի լավը կտա: Ուրեմն պետք է ապրենք հուսով:

3. Մեր զավակները պետք է արժանի լինեն իրենց ծնողներին ու բարի լինեն նրանց նկատմամբ:

 

 

Քահֆ սուրայի 82-րդ այա

 

وَأَمَّا ٱلْجِدَارُ فَكَانَ لِغُلَٰمَيْنِ يَتِيمَيْنِ فِى ٱلْمَدِينَةِ وَكَانَ تَحْتَهُۥ كَنزٌۭ لَّهُمَا وَكَانَ أَبُوهُمَا صَٰلِحًۭا فَأَرَادَ رَبُّكَ أَن يَبْلُغَآ أَشُدَّهُمَا وَيَسْتَخْرِجَا كَنزَهُمَا رَحْمَةًۭ مِّن رَّبِّكَ ۚ وَمَا فَعَلْتُهُۥ عَنْ أَمْرِى ۚ ذَٰلِكَ تَأْوِيلُ مَا لَمْ تَسْطِع عَّلَيْهِ صَبْرًۭا

Պատը երկու անչափահաս որբերի ժառանգությունն էր: Նրա տակ թաքնված էր մի գանձ, որ պատկանում էր նրանց: Նրանց հայրն արդարամիտ մարդ էր և Աստված կամեցավ, որ տիրանան իրենց ունեցվածքին, երբ չափահաս դառնան: Ահա այն արարքների բացատրությունը, որ շարժեցին քո հետաքրքրությունը:

Նախորդ հաղորդման մեջ ասացինք, որ Խեզրը առաքելություն էր ստացել ծնողների հավատքը պահպանելու համար, սպանել նրանց որդուն: Իսկ այս այայում, հոր հավատացյալ ու առաքինի լինելու պատճառով, որդին Աստծո շնորհներին է  արժանանում ու Խեզրի նման մարգարեն առաքելություն է  ստանում, որպեսզի նրա ունեցվածքը պահպանի թալանից: Այն ինչ կարևոր է այս այայում, այն է, որ նա ասում է. "Ով Մովսես: Այն, ինչ ես կատարել եմ, կատարել եմ Աստծո հրամանով և ոչ թե իմ ցանկությամբ: Ուրեմն, ինչպես որ հրեշտակներն են որոշում Աստծո արարածների գործերն ու նրանց մահվան ու կյանքի ժամանակը, այս դեպքում էլ Խեզրը նման քայլի դիմեց, որպեսզի Մովսեսի նման մարգարեն հասկանա, որ բոլոր արարծները ենթարկվում են Աստծո կամքին:

Այս այաներից սովորում ենք

1. Անհրաժեշտ է, երեխաների համար ունեցվածք հավաքել և որբերի հարստությունը պահպանել:

2. Հոր լավ գործերը դրական դեր ունեն երեխայի ապագայի վրա և նրա մահով, լավ գործերի պտուղները չեն ոչնչանում:

3. Կյանքի լավ ու վատ դեպքերն ունեն հատուկ խորհուրդ, որ թաքնված են մեր աչքերից: Ուրեմն պետք է այս հարցի նկատմամբ ուշադիր լինենք:

Աստված Ձեզ պահապան