Ելք դեպի լույս 517
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 102-րդ այա
أَفَحَسِبَ ٱلَّذِينَ كَفَرُوٓا۟ أَن يَتَّخِذُوا۟ عِبَادِى مِن دُونِىٓ أَوْلِيَآءَ ۚ إِنَّآ أَعْتَدْنَا جَهَنَّمَ لِلْكَٰفِرِينَ نُزُلًۭا
Անհավատները կարծեցին, թե կարող են (առանց պատժի) պաշտել նրանց, որոնք Իմ ծառանե՞րն են: Գեհենը պիտի դառնա նրանց բնակավայրը:
Այս այան, խոսելով անհավատների ճակատագրի մասին, ասում է. Նրանք, որ կոծկեցին ճշմարտությունը և պատրաստ եղան լսել ու տենել այն, կարծեցին, որ եթե Աստծո փոխարեն նրա արարածների մոտ ապաստան փնտրեն, կերջանկանան ու կփրկվեն դժվարությունից: Սակայն հայտնի չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ նրանք այդպես վարվեցին: Նրանք հետո ափսոսալու են և Աստծուց բացի ուրիշ վստահելի ապավեն չեն գտնելու:
Այս այայից սովորում ենք
1. Անհավատներն Աստծուն և դատաստանի օրը ժխտելու համար առաջնորդվում են միայն իրենց ենթադրություններով ու չունեն բանական պատճառաբանություն:
2. Անհավատությունը միայն Աստծուն ժխտելը չէ, այլ այն, որ անհավատն ընդունում է Աստծուց բացի մեկ ուրիշի առաջնորդությունը: Որովհետև ոչ մեկին չի կարելի Աստծուն հավասար դասել:
Քահֆ սուրայի 103 և 104-րդ այաներ
قُلْ هَلْ نُنَبِّئُكُم بِٱلْأَخْسَرِينَ أَعْمَٰلًا
ٱلَّذِينَ ضَلَّ سَعْيُهُمْ فِى ٱلْحَيَوٰةِ ٱلدُّنْيَا وَهُمْ يَحْسَبُونَ أَنَّهُمْ يُحْسِنُونَ صُنْعًا
Ասա՛. «Արդյոք ձեզ տեղյակ պահե՞մ, թե ովքեր են ամենավնասարարները»։
Նրանց ճիգերն անօգուտ են լինելու: Իրենք կարծում են, թե արժանապատիվ գործ են արել:
Այս այաները նրանց մասին են, ովքեր կարծում են, որ իրենց գործերն աշխարհիկ կյանքում բարի են եղել, անկախ նրանից սուրբ գրքի հետևոդրներ են, սնոտիապաշտներ կամ մուսուլմաններ, որ շեղվել են ճշմարիտ ճանաարհից ու ընդունել մոլորվածների առաջնորդությունը: Այն վտանգներից մեկը, որ մարդուն սպառնում է մշտապեսջ այն է, որ որոշ մարդիկ իրենց գործերը ճիշտ են համարում ու կարծում են, որ անպայման փրկվելու են և երջանկանանալու: Սակայն երբ վարագոյւրները բացվեն, կպարզվի, որ նրանք գոռոզամիտ են եղել ու նրանք մեծ կորուստներ կկրեն: Որովհետև աշխարհիկ կյանքում զրկվել են բարիքներից և հանդերձյալ կյանքում դրախտից ու հավերժական բարիքներից: Այս այաները մարդուն զգուշացնում են խուսափել անտեղի ենթադրություններից ու ճշմարտությունւ կոծկելուց և չդառնալ սեփական ենթադրությունների գերին ու ցանկացած գործ անել տրամաբանության հիման վրա:
Այս այաներից սովորում ենք
1. Աշխատասիրությունը չի փրկում մարդուն: Կարևորը ճշմարիտ ճանապարհի մասին ճանաչողությունն է և այն, որ մարդը բարի գործ անելու համար, մշտապես նկատի առնի Աստծուն:
2. Պետք է լինել իրատես և ոչ թե հենվել ենթադրությունների վրա, քանի որ երբեմն դա կարող է չհամապատասխանել իրականությանը:
Քահֆ սուրայի 105 և 106-րդ այաներ
أُو۟لَٰٓئِكَ ٱلَّذِينَ كَفَرُوا۟ بِـَٔايَٰتِ رَبِّهِمْ وَلِقَآئِهِۦ فَحَبِطَتْ أَعْمَٰلُهُمْ فَلَا نُقِيمُ لَهُمْ يَوْمَ ٱلْقِيَٰمَةِ وَزْنًۭا
ذَٰلِكَ جَزَآؤُهُمْ جَهَنَّمُ بِمَا كَفَرُوا۟ وَٱتَّخَذُوٓا۟ ءَايَٰتِى وَرُسُلِى هُزُوًا
Իսլամն ու վերջին դատաստանի օրն ուրացողներն են նրանք: Սուտն իշխում էր նրանց արարքների վրա: Հարության օրը նրանց չենք տալու ոչ մի կշիռ ու արժեք:
Նրանք, անհավատ լինելով, իրենց ծաղրուծանակի առարկան դարձրին Իմ առաքյալներին ու Իմ կրոնը: Դժոխքը կլինի նրանց վարձատրությունը:
Այս այաներն այն մարդկանց մասին են, ովքեր մոլորվել են գործի ու հավատքի մեջ: Այաներն ասում են, որ այդ մարդկանց վախճանը լինելու է դժոխքում և այս մարդկանց գործերը, չնայած առերևույթ բարի են, սակայն հանդերձյալ կյանքում Աստված է որոշում նրանց գործի արդյունքը: Որովհետև նրանք, որ ճշմարտությունը ժխտում են, պատճառ են դառնում, որ իրենց բարի գործի արդյունքն էլ ոչնչանա: Ինչպես մի աշխատող, որը մինչև իր կյանքի վերջը ծառայում է գործատոին, սակայն վերջում հայհոյանքներով հրաժարվոււմ է նրանից: Այս վերաբերմունքը կարող է ոչնչացնել այն բոլոր ծառայությունները, որ նա մատուցել է այդ տարիների ընթացքում
Այս այաներից սովորում ենք
1. Կարևորը գործի արտաքինը չէ, որովհետև երբեմն հնարավոր է, որ այդ գործերն անարժեք ու անբովանդակ լինեն:
2. Աստծո նկատմամբ անհավատությունն ու մարգարեներին և աստվածային այաները ծաղրելը պատճառ են դառնում, որ բարի գործերը որևէ արդյունք չունենան: Ուստի հենց այս աշխարհում մարդը պետք է մտածի իր ճակատագրի մասին, քանի որ հենց այստեղ է այն որոշվում:
Աստված Ձեզ պահապան