Նոյեմբեր 05, 2020 04:57 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ավարտվեց Քահֆ սուրահը և այժմ սկսում ենք Մարիամ սուրահը, որը Ղուրանի 19-րդ սուրահն է և իջել է Մեքքայում: Այս սուրահն անդրադարձել է Զաքարիայի, Մարիամի, Հիսուսի և մի շարք մարգարեների, այդ թվում` Հովհաննեսի, Աբրահամի, Իսմայիլի և Էդրիսի կյանքին: Հետաքրքիրն այն է, որ բացի Մարիամից, Ղուրանում որևէ այլ կնոջ անուն նշված չէ: Ղուրանում կա միայն մեկ սուրահ, որը կնոջ անունով է: Դա Մարիամ սուրահն է:

 

Մարիամ սուրահի 1-3-րդ այաները

كٓهيعٓصٓ

ذِكْرُ رَحْمَتِ رَبِّكَ عَبْدَهُۥ زَكَرِيَّآ

إِذْ نَادَىٰ رَبَّهُۥ نِدَآءً خَفِيًّۭا

Քաֆ, Հա, Յա, Էյն, Սադ:

Ահա պատմությունն աստվածային գթության, որ ցույց է տրվել Զաքարիային:​​​​​​​

Այն օրը, երբ նա իր Տիրոջը գաղտնի դիմեց օգնության համար:

Այս սուրահն, ինչպես Ղուրանի մյուս 28 սուրահները, սկսվում է  հնչյուններով: Ինչպես արդեն ասել ենք նախկինում, Ղուրանի սուրահների մեկ չորրորդը սկսվում են նման հնչյուններով: Այս հնչյունների գաղտնիքը դեռևս պարզված չէ և հույսով ենք, որ մի օր կպարզվի: Զաքարիան Ահարոնի որդիներից էր: Նա եղել է մարգարե և նրա անունը Ղուրանում նշվել է 7 անգամ: Աստված Ղուրանում որոշ մարգարեների ու ազգերի մասին ներկայացնում է  որոշ պատմություններ, որպեսզի ցույց տա և իր զայրույթը և իր բարությունը: Դա նաև խրատ է մեզ համար: Այս այաները խոսում են այն մասին, որ Աստված իր բարիքները շնորհել էր Զաքարիային, իսկ նա Աստծուց խնդրում էր իրեն մի զավակ տալ: Նա թաքուն էր աղոթում, թերևս որպեսզի մարդիկ չծաղրեին, ու ասեին, որ լինելով ալեհեր ծերունի, Աստծուց զավակ է խնդրում: Ւհարկե, որոշ աղբյուրների համաձայն, լավագույն  աղոթքն այն աղոթքն է, որ արվում է  գաղտնի:

Այս այաներից սովորում ենք․  

1. Աստծո մարգարեներին հիշելը արժեք է, որն Աստված Ղուրանում մեզ սովորեցնում է:

2. Երբեք չպետք է  մոռանանք, թե աղոթքներն ինչ կարևոր նշանակություն ունեն մեր կյանքում և ստեղծում են Աստվածային բարիքները ստանալու հնարավորություն:

Մարիամ սուրահի 4 և 5-րդ այաներ,

قَالَ رَبِّ إِنِّى وَهَنَ ٱلْعَظْمُ مِنِّى وَٱشْتَعَلَ ٱلرَّأْسُ شَيْبًۭا وَلَمْ أَكُنۢ بِدُعَآئِكَ رَبِّ شَقِيًّۭا

وَإِنِّى خِفْتُ ٱلْمَوَٰلِىَ مِن وَرَآءِى وَكَانَتِ ٱمْرَأَتِى عَاقِرًۭا فَهَبْ لِى مِن لَّدُنكَ وَلِيًّۭا

 

Ասաց. «Տե՛ր, մարմինս թուլացել է, և մազերս ճերմակում են: Ես երբեք Քեզ համար աղոթելիս հուսահատ չեմ եղել»:​​​​​​​

Ես վախենում եմ իմ հարազատներից,(որ ինձանից հետո չպահպանեն Քո ուսմունքը): Կինս ամուլ է, ինձ մի զավակ պարգևիր և լրացրու Քո շնորհները:

 

Որոշ աղբյուրների համաձայն, Զաքարիան արդեն բավականին ծեր էր, սակայն չուներ երեխաներ: Նա մտածում էր, որ իր ժառանգները կդառնան մարդիկ, ովքեր չունեն ոչ մի արժանիք: Ուստի նա Աստծուց իր աղոթքներում խնդրում էր իրեն զավակ պարգևել, որպեսզի դառնար իր ժառանգորդն ու շարունակեր իր ճանապարհը: Սակայն ըստ երևույթին, այս աղոթքը չէր կարող իրականանալ, քանի որ Զաքարիան ու նրա կինը ծեր էին ու չէին կարող երեխա ունենալ: Սակայն Աստված ամենակարող է և ինչպես որ կամենա, իրականացնում է  իր օրենքները: Ինչպես որ կրակը սառեցրեց որի մեջ էր Աբրահամն ու չեզոքացրեց կրակի վառելու հատկությունը: Ընդհանրապես, հավատացյալ մարդն ընդունում է  ֆիզիկայի ու քիմիայի օրենքները և փորձում դրանք կիրառել կյանքում: Սակայն Աստծո ուժը վեր է բնությունից և այդ ուժը չի սահմանափակվում նյութական օրենքներով: Ուստի լավագույն միջոցը, որ մարդը հասնի իր ցանկություններին, որոնք կարող են նույնիսկ անբնական լինել, աղոթքն է: Իհարկե բարի աղոթքը, որն արվում է կատարելագործվելու նպատակով և ոչ թե անտեղի պահանջները բավարարելու, որոնք գալիս են մարդո ցանկասիրությունից: Կարևորն այն է, որ մարդն իր ուժերի շրջանակներում փորձի ու չմտածի, թե միայն աղոթքով կարող է հասնել իր ցանկացածին: Ուստի պետք է իմանալ, որ աղոթքի իրականացումը կախված է Աստծո կամքից: Ուրեմն հնարավոր է, որ ինչքան էլ որ մենք աղոթենք, չհասնենք մեր ցանկություններին: Ուրեմն չպետք է լինենք պահանջատեր, այլ հավատանք, որ Աստված այդպես է կամենում և հաստատ այդպես ավելի հարմար է:

 Այս այաներից սովորում ենք․

1. Հավատացյալ արարածները մշտապես ապավինում են աստվածային գթությանը, քանի որ անհուսությունն աստվածային բարությունից, բազմաթիվ մեղքերի պատճառ է դառնում:

2. Աստված գիտի մարդկանց ցանկությունները, սակայն աղոթքը պատճառ է դառնում, որ մարդն ինքնամաքրվի ու Աստծուն ծառայելու հոգեբանությունը զարթնի նրա մեջ ու նա հասկանա, որ ունի Աստծո կարիքը և ոչ թե Աստծո արարածների:

3. Բարի զավակն աստվածային բարիք է, որ մարդու մահից հետո նրա բարությունների շարունակության պատճառ է հանդիսանում:

Աստված Ձեզ պահապան