Նոյեմբեր 05, 2020 05:48 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրայի 24 և 25-րդ այաներ.

 

فَنَادَىٰهَا مِن تَحْتِهَآ أَلَّا تَحْزَنِى قَدْ جَعَلَ رَبُّكِ تَحْتَكِ سَرِيًّۭا

وَهُزِّىٓ إِلَيْكِ بِجِذْعِ ٱلنَّخْلَةِ تُسَٰقِطْ عَلَيْكِ رُطَبًۭا جَنِيًّۭا

 (Հրեշտակն) աղաղակեց. «Մի՛ մտահոգվիր:Քո Աստվածը ոտքերիդ տակ մի առու է հոսեցրել»:

Թափ տուր արմավենին դեպի քեզ և կտեսնես, որ ոտքերիդ տակ թարմ արմավներ պիտի թափվեն:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ հրեշտակը գեղեցիկ երիտասարդի տեսքով եկավ Մարիամի մոտ ու պատգամեց, որ Մարիամը պետք է որդի ունենա: Մարիամը դուրս եկավ իր աղոթքի տեղից ու գնաց անապատ, որպեսզի հանդիպի մարդկանց: Ճանապարհին նա հասավ մի արմավի ծառի մոտ ու հենվեց դրան: Այս այաներն ասում են, որ Աստված երեխային իր մոր արգանդում ստիպեց խոսել նրա հետ, որպեսզի նա հանգստանա: Հիսուսը, ծնվելուց առաջ խոսեց իր մոր հետ ու նրան ասաց, որ չանհանգստանա: Հիսուսն ասաց. Չնայած որևէ մեկը քեզ օգնության չի եկել, սակայն Աստված իր բարությամբ պարուրելու է քեզ: Մի հոսող ջուր ոտքերի տակից ու թարմ արմավ` գլխավերևում: Հետաքրքիրն այն է, որ իսլամի մարգարեին և իմամ Ալիին վկայակոչելով ասում են, որ հղի կնոջ համար լավագույն ուտեստը թարմ արմավն է և կանանց համար ամենալավ սնունդը հենց դա է:

Այս այաներից սովորում ենք

1. Հղի կինը հոգեկան հանգստության կարիք ունի և նրա հարազատները պետք է մխիթարեն նրան, որպեսզի նա չունենա տագնապ:

2. Թարմ արմավն Աստծո բարիքներից է:

Մարիամ սուրահի 26-րդ այա.

 

فَكُلِى وَٱشْرَبِى وَقَرِّى عَيْنًۭا ۖ فَإِمَّا تَرَيِنَّ مِنَ ٱلْبَشَرِ أَحَدًۭا فَقُولِىٓ إِنِّى نَذَرْتُ لِلرَّحْمَٰنِ صَوْمًۭا فَلَنْ أُكَلِّمَ ٱلْيَوْمَ إِنسِيًّۭا

Կեր, խմիր, ու թող աչքդ լույս լինի, և եթե մեկը քեզ հարցնի, ասա նրան. «Աստծուն ուխտ եմ արել, ծոմ պահել ու ոչ մի մարդու հետ չեմ կարող խոսել»:

Երեխայի խոսելուց հետո նվազեց  մոր անհանգստությունը, սակայն նրա սրտում դեռևս չէր վերացել վախը մեղադրանքների նկատմամբ, որ մարդիկ ուղղելու էին իր դեմ: Եվ հենց այդ ժամանակ նրան ներշնչվեց, որ լռի ու ոչ մեկի հետ չխոսոի ու չպատասխանի նրանց հարցեին, մինչև Աստված մի ելք գտնի: Հետաքրքիրն այն է, որ այս այաներում խոսվում է նաև այն մասին, թե երեխան ինչիպիսի մեծ նշանակություն ունի ծնողների կյանքում ու ինչպես է լուսավորում նրանց կյանքը:

Այս այայից սովորում ենք

1. Որոշ դժվարություններից խուսափելու համար պետք է ուխտ անել Աստծո անունով:

2. Երբեմն մեղադրանքներից խուսափելու համար պետք է լռել, որպեսզի ճշմարտությունը ժամանակի ընթացքում ի հայտ գա:

Մարիամ սուրահի 27 և 28-րդ այաներ

فَأَتَتْ بِهِۦ قَوْمَهَا تَحْمِلُهُۥ ۖ قَالُوا۟ يَٰمَرْيَمُ لَقَدْ جِئْتِ شَيْـًۭٔا فَرِيًّۭا

يَٰٓأُخْتَ هَٰرُونَ مَا كَانَ أَبُوكِ ٱمْرَأَ سَوْءٍۢ وَمَا كَانَتْ أُمُّكِ بَغِيًّۭا

Մարիամը վերադարձավ ընտանիքի մոտ՝ իր զավակը գրկում: Ու նրան ասացին. «Ո՛վ Մարիամ, հիրավի,դու անօրինական քայլ ես արել»:

Ո՛վ​​​​​​​ Ահարոնի քույր, քո հայրը վատ մարդ չէր, և մայրդ էլ անբարոյական չէր:

 

Մարիամը երկար չմնաց անապատում և վերադարձավ մարդկանց մոտ: Մարդիկ նրան մեղադրեցին պիղծ լինելու մեջ, ինչպես Զոլեյխան իր ժամանակի ամենամաքուր տղամարդկանց մեղադրեց պիղծ լինելու մեջ: Սա ցույց  է տալիս, որ մեղադրելուց առաջ մարդը պետք է մտածի, որեսզի իր կասկածները չտարածի ու չենթարկվի հասարակության սխալ կարծիքին, քանի որ հասարակ մարդիկ երբեմն տգիտությունից, նախանձից ու խանդից ինչ որ մեկին մեղադրում են, ինչը կարող է իրականություն չլինել:

Այս այաներից սովորում ենք

1. Երբեմն մարդկանց դատողությունը շտապողական  է ու հիմնված սխալ երևույթների վրա: Ուրեմն պետք է զգույշ լինել:

2. Ծնողները կամա թե ակամա իրենց երեխաների վարքի պատասխանատուն են, ուրեմն պետք է ուշադիր լինեն այդ հարցում:

3. Յուրաքանչյուր մարդու համար սխալ արարքն անթույլատրելի է: