Ողջույն բարեկամ-240
Նոյեմբեր 29, 2020 12:11 Asia/Yerevan
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։Նոյեմբերյան այս երեկոյան Ձեզ մաղթում ենք քաջառողջություն, ծով բարիքներ ու անսպառ եռանդ, ուժ և կորով։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարը։
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արդեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:
Գ. Էմին