Դեկտեմբեր 16, 2020 08:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրահի 46 և 47-րդ այաներ

قَالَ أَرَاغِبٌ أَنتَ عَنْ آلِهَتِی یَا إِبْراهِیمُ لَئِن لَّمْ تَنتَهِ لَأَرْجُمَنَّکَ وَاهْجُرْنِی مَلِیًّا

قَالَ سَلَامٌ عَلَیْکَ سَأَسْتَغْفِرُ لَکَ رَبِّی إِنَّهُ کَانَ بِی حَفِیًّا

(Ծերունին) պատասխանեց. «Ո՛վ Աբրահամ, եթե դու մերժես իմ չաստվածների կրոնը, քեզ կքարկոծեմ: Հեռացիր ինձանից երկար տարիներ»:

Աբրահամը պատասխանեց. «Խաղաղությունն ընդ քեզ։ Աստծուց պիտի գթություն հայցեմ քեզ համար: Նրա բարությունը կպաշտպանի ինձ»:

 

Այս այաներն ասում են. «Աբրահամի խնամակալը վերջինիս լսելու և նրա խոսքերին ուշադրություն դարձնելու փոխարեն, որոշեց խիստ վերաբերմունք ցուցաբերել նրա նկատմամբ ու ասաց. «“Ես  չեմ ընդունում քո կրոնը և դու պարտավոր ես հեռանալ իմ մոտից, հակառակ դեպքում ես քեզ կվանեմ քարկոծելով»:Սակայն Աբրահամը նրան նույն ձևով պատասխանելու փոխարեն բարությամբ վերաբերվեց ու ասաց. Ես չեմ ցանկանում կռվել քեզ հետ: Ես քեզ խաղաղությամբ հրավիրում եմ ընդունել աստվածապաշտության ուսմունքները: Իսկ եթե չես ընդունում, ես ոչ միայն քո դեմ քայլեր չեմ կատարի, այլ կաղոթեմ Աստծուն, որ քեզ ների և ոչ թե անիծի:

Այ այս այաներից սովորում ենք.

1. Նա, ով չունի տրամաբանություն, ենթարկվում է  ագրեսիային: Իսկ մարգարեների խոսքը բանականության հիման վրա էր ու նրանք ոչ մեկին չէին պարտադրում ընդունել իսլամ կրոնը: Նրանք սրտցավորեն մարդկանց հրավիրում էին ընդունել ճշմարտությունը:

2. Աստծո մարդիկ համբերատար են թշնամիների սպառնալիքների դեմ ու լցված հույսով:

3. Պետք է փորձենք ուրիշների զայրույթը մարել հանգիստ խոսքով և ոչ թե նրանց սադրել:

Մարիամ սուրահի 48-րդ այա

وَأَعْتَزِلُکُمْ وَمَا تَدْعُونَ مِن دُونِ اللَّهِ وَأَدْعُو رَبِّی عَسَى أَلَّا أَکُونَ بِدُعَاء رَبِّی شَقِیًّا

Ես հեռանում եմ ձեզանից ու ձեր կուռքերից: Ես պիտի դիմեմ իմ Աստծուն, թերևս իմ խնդրանքը չմերժի:

 

Աբրահամի խնամակալը նրան ասաց, որ նա հեռանա, թե չէ ինքը կսպանի Աբրահամին: Աբրահամը պատասխանեց. «Եթե դուք այդպես եք ցանկանում, ես կգնամ ձեր մոտից, ապավինելով Աստծուն, որն ինձ չի զրկի իր շնորհներից ու բարությունից»: Այս այան հատկապես երիտասարդներին ցույց է տալիս ճիշտ ճանապարհը: Այն երիտասարդներին, ովքեր ապրում են մոլորված ընտանիքներում ու չեն կարողանում ապհպանել իրենց կրոնը: Այան ասում է, որ նրանք պետք է  վարվեն Աբրահամի նման և եթե անհրաժեշտ լինի, հեռանան տանից: 

Այս այայից սովորում ենք.

1. Կապերի խզումը կարող է լինել վերջին փուլը սխալ ճանապարհից հրաժարվելու համար: Առաջին հերթին մարդը պետք է փորձի փոխել իր շրջապատը:

2. Նույնիսկ մարգարեներն են ապավինում Աստծուն իրենց ապագայի համար: Եվ նրանց մշտապես ուղեկցում  են Աստծո նկատմամբ վախը և հույսը:

 

Մարիամ սուրահի 49 և 50-րդ այաներ

فَلَمَّا اعْتَزَلَهُمْ وَمَا یَعْبُدُونَ مِن دُونِ اللَّهِ وَهَبْنَا لَهُ إِسْحَقَ وَیَعْقُوبَ وَکُلًّا جَعَلْنَا نَبِیًّا

وَوَهَبْنَا لَهُم مِّن رَّحْمَتِنَا وَجَعَلْنَا لَهُمْ لِسَانَ صِدْقٍ عَلِیًّا

Աբրահամը թողեց իր ընտանիքն ու նրա պաշտած կուռքերին: Մենք նրան տվեցինք Իսահակին ու Հակոբին և երկուսին էլ մարգարե դարձրինք:

Մենք նրանց շնորհեցինք Մեր բարիքները և նրանց ներշնչեցինք ճշմարտության գերազանց լեզուն:

 

Երբ Արբրահամը կռապաշտության մթնոլորտից հեռացավ, Աստված նրան ուղարկեց իր շնորհներն ու նրան տվեց որդիներ, որպեսզի նրանք էլ իր նման, մարդկանց ցույց տան ճիշտ ճանապարհը: Նրանք բոլորը դարձան մարգարեներ: Նրանցից էին Իսահակն ու Հակոբը: Եվ չնայած Աբրահամն իր ժամանակին միայնակ էր, սակայն  նա չվախեցավ ու կանգնեց անհավատների դիմաց: Սա մեծ դաս է բոլոր աստվածային կրոնների հետևորդների համար, որպեսզի ոչ մի դեպքում չհրաժարվեն իրենց ուսմունքներից:

Այս այաներից սովորում ենք.

1. Հայրերի բարի գործի արտացոլումը կարելի է տեսնել հաջորդ սերունդների վրա: Իսկ բարի զավակն ամենամեծ շնորհներից է, որ տրվում է  մարդուն:

2. Եթե հրաժարվենք նրանից, ով դեմ է Աստծուն, Աստծո բարիքները կպարուրեն մարդուն:

3. Մարդկանց մեջ լավ անուն ունենալն Աստծո շնորհներից, է որին արժանանում են առաքինի մարդիկ:

Աստված Ձեզ պահապան: