Դեկտեմբեր 16, 2020 08:27 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրահի 51-րդ այա

وَاذْکُرْ فِی الْکِتَابِ مُوسَى إِنَّهُ کَانَ مُخْلَصًا وَکَانَ رَسُولًا نَّبِیًّا

Ղուրանի մեջ գովերգիր նաև Մովսեսի առաքինությունները: Նա ազնիվ էր և վսեմ մարգարե ու առաքյալ:

 

Այս այան խոսում է  Հովսեսի ճակատագրի մասին, ով մեծ մարգարեներից էր: Այս երկու այաներում ասվում է, որ նա և առաքյալ էր և մարգարե: Բնականաբար, մարգարեի պաշտոնն ավելի մեծ է, քան առաքյալինը և դա առաջին հերթին այն պատճառով, որ նա ուղղակի շփվում է ներշնչանքի հրեշտակլի հետ: Մարգարեն ոչ միայն ստանում է  հրեշտակի պատվիրանները, այլ դրանք տարածում հասարակության մեջ: Մարդիկ էլ նույնն են: Կան մարդիկ ովքեր ազնիվ են և կան մարդիկ, ովքեր ազնիվ չեն: Մարդանց մի խումը գտնվում է  սատանայի ազդեցության տակ, իսկ երկրորդ խումբն Աստծո ընտրյալներն են ու սատանան չի կարողանում ազդել նրանց վրա:

Այս այայից սովորում ենք.

1.  Կրոնի մեծամեծներին հիշելն Աստծո պատվիրաններից է:

2. Որոշ մարդիկ հասել են այնպիսի աստիճանի, որ կարող են դառնալ Աստծո ընտրյալը:

Մարիամ սուրայի 52-րդ այա

وَنَادَیْنَاهُ مِن جَانِبِ الطُّورِ الْأَیْمَنِ وَقَرَّبْنَاهُ نَجِیًّا

Մենք նրան կանչեցինք Թուր լեռան աջ կողմից ու նրան շշնջալով Մեզ մոտ բերեցինք:

 

Այս կարճ այան խոսում է  այն մասին, թե ինչպես Մովսեսը մարգարե դարձավ: Այան ասում է, որ նա Թուր լեռան փեշին լսեց աստվածային մի ձայն և իր աղոթքով մոտեցավ Աստծուն: Ղուրանի այլ այաներում խոսվում է այն մասին, թե ինչպես նա ուղղակիրոեն խոսեց Աստծո հետ: Սա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մեծ դիրք էր վայելում Աստծո մոտ:

 

Այս այայից սովորում ենք.

1. Աստծո հետ հաղորդակցվելը պատճառ է դառնում , որ մարդը մոտենա նրան: Մարգարեներն ընթացան հենց այս ճանապարհով:

2. Որոշ սրբավայրերի սրբությունը ինչպես Սինա լեռանը, պետք է մշտապես պահպանել:

  Մարիամ սուրայի 53-րդ այա

وَوَهَبْنَا لَهُ مِن رَّحْمَتِنَا أَخَاهُ هَارُونَ نَبِیًّا

Մեր ողորմածությամբ նրա Ահարոն եղբորը, որը մարգարե էր, նրան ընծայեցինք:

 

Այս այան ասում է, որ Մովսեսն Աստծուց խնդրեց, որ իր եղբայր Ահարոնն աջակցի իրեն Աստծո պատվիրանները տարածելիս: Աստված լսեց նրան և չնայած Ահարոնը մարգարե էր, սակայն Աստված նրան դարձրեց Մովսեսի աջակիցը:  Դա վկայում է  այն մասին, որ մարգարեներն Աստծո պատվիրանները կատարելու համար աջակցում են միմյանց:

Այս այայից սովորում ենք

1. Երկու եղբայրների գործընկերությունը մեծ բարություն է, եթե իհարկե նրանք նույն կերպ են մտածում և նույն հավատքից են:

2. Համագործակցության համար կողմերը պետք է անկախ իրենց դիրքից ենթարկվեն իրար :

Մարիամ սուրահի 54 և 55-րդ այաներ

وَاذْکُرْ فِی الْکِتَابِ إِسْمَاعِیلَ إِنَّهُ کَانَ صَادِقَ الْوَعْدِ وَکَانَ رَسُولًا نَّبِیًّا

وَکَانَ یَأْمُرُ أَهْلَهُ بِالصَّلَاةِ وَالزَّکَاةِ وَکَانَ عِندَ رَبِّهِ مَرْضِیًّا

Այս Գրքում հիշիր Իսմայիլին, որ հավատարիմ եղավ իր խոստմանը և առաքյալ ու մարգարե դարձավ:

Նա իր ցեղին պատվիրեց աղոթել, ողորմություն տալ և հաճոյացավ Հավիտենականի աչքին:

 

Այս այաները խոսում են Իսմայիլի մասին, որն Աբրահամի ավագ որդին էր: Չնյած որ մարգարեները բոլորն էլ ազնիվ էին իրենց գործերում, սակայն Իսմայիլի մոտ դա հատուկ ընդգծված էր: Ընդհանրապես, ճշտապահ լինելն աստվածային հատկություն է և այն մարդիկ, ովքեր չունեն այդ հատկությունը, կեղծարար են: Ազնվությունը պետք է լինի և գործի մեջ և խոսքի ու կնքած պայմանի մեջ: Նույնիսկ անհավատներն են ասում, որ մարգարեները մշտապես ունեցել են այդ հատկությունները: Հասարակության բարեփոխման համար շատ կարևոր է, որ մարդը ուշադիր լինի հատկապես իր ընտանիքի դաստիարականությանը: Ուստի իսլամի մարգարեն առաջին հերթին կրոնի ուսմունքները տարածեց իր մերձավորների շրջանում: Բնականաբար, բոլոր մարգարեների նպատակն էր արժանանալ Աստծո գոհունակությանն այլ ոչ թե մարդկանց: Հենց այս պատճառով էլ նրանք երբեք չեն հրաժարվել աստվածային ուսունքներից ու մշտապես հավատարիմ են մնացել դրան:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդկանց գնահատելիս պետք է նախ գնահատել նրանց բարոյական արժեքները:

2. Մարգարեները պատասխանատու են եղել ոչ միայն հասարակության այլ նաև իրենց ընտանիքի նկատմամբ ու մշտապես կարևորել են աղոթելն ու բարություն անելը:

 

Աստված Ձեզ պահապան: