Ելք դեպի լույս 529
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրայի 56 և 57-րդ այաներ
وَاذْکُرْ فِی الْکِتَابِ إِدْرِیسَ إِنَّهُ کَانَ صِدِّیقًا نَّبِیًّا
وَرَفَعْنَاهُ مَکَانًا عَلِیًّا
Այս Գրքում հիշիր Իդրիսին(Ենովք): Նա արդար էր ու մարգարե դարձավ:
Մենք նրան շատ վերև բարձրացրինք:
Այս այաներն անդրադառնում են Իդրիս մարգարեին, ով եղել է Նոյից առաջ: Նրա անունը շվել է նաև Հնգամատյանում: Ինչպես ասվում է , նա առաջինն էր, որ հագուստ կարելու ձրը սովորեցրեց մարդկանց: Իդրիսը տիրապետում էր աստղագիտությանը, մաթեմատիկային ու գեղագրությանը:
Այս այաներից սովորում ենք.
1. Ճշմարտախոսությունն ու ճիշտ արարքներ կատարելն Աստծո մարգարեների յուրահատկությսւններից է և մարդիկ պետք է օրինակ վերցնեն նրանցից:
2. Երբ մարդը ճիշտ քայլերի է դիմում, սիրելի է դառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև Աստծո կողմից:
Մարիամ սուրահի 58-րդ այա
Ահա թե ովքեր ընդունեցին Աստծո բարիքները: Ադամի սերնդի մարգարեներն են նրանք: Նոյի տապանի մեջ մտնողներն են: Աբրահամի ու Իսահակի սերունդներն են: Երբ նրանց պատմում էին Ամենաողորմածի հրաշքները՝ ճակատները գետին խոնարհած և արցունքով լեցուն աչքերով նրանք պաշտում էին Աստծո գերագույն վեհությունը:
Այս այան ասում է, որ Աստված հատուկ շնորհների է արժանացրել մարգարեներին ու նրանք ընթանում են ճիշտ ճանապարհով: Նախորդ այաներում խոսվել է 10 մարգարեների մասին, ինչպես` Իդրիսը, Աբրահամը, Իսահակը, Իսմայլիը, Հակոբը, Մովսեսը, Ահարոնը, Զաքարիան, Հովհաննեսը, Հիսուսը: Այս բոլոր մարգարեների կարևոր առանձնահատկություններից էր նրանց աստվածապաշտությունը: Նրանք խոնարհվում էին Աստծո առջև: Աստծո բոլոր մարգարեները Ադամից սկսած մինչև վերջինը ` Մոհամմեդը:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված իր մարգարներին ընտրելիս կարևորել է նախ նրանց ազնվությունն ու մաքրությունը:
2. Միևնույն ժամանակ, մարդը պետք է լինի Աստծո բարի ծառան ու խոնարհվի նրան, որպեսզի ստանա աստվածային բարիքները:
Մարիամ սուրայի 59 և 60-րդ այաներ
Նրանց հաջորդեց մի ապականված սերունդ, որ թողեց աղոթքն ու հետևեց իր կրքերին: Այդ սերունդը պիտի իր մոլորության (պատիժը) կրի:
Բայց նրանք, որ զղջալով հավատացյալ դառնան և բարիք գործեն, պիտի մնան Եդեմի պարտեզների մեջ, ու անգամ մի փոքր անիրավություն նրանց նկատմամբ չի լինելու:
Այս այաներն ասում են, որ այն բոլոր դժվարություններով հանդերձ, որ կրեցին մարդիկ, նրանցից հետո եկած ցեղերը ոչնչացրեցին աղոթքը, որն աստվածապաշտության դրսևրումն էր: Դրա փոխարեն, նրանք տրվեցին իրենց աշխարհիկ ցանկություններին ու մոլորվեցին: Նրանց վատ ճակատագիր է սպասվում: Փրկվելու են միայն նրանք, ովքեր վերադառնան սխալ ճանապարհից ու վերանայեն իրենց անցյալը: Մարդկանց դժբախտություններցի մեկն այսօրվա կյանքում այն է, որ շատերը չեն խոնարհվում իրենց արարչի առջև, իսկ նրանք, որ նամազ են անում ու աղոթում են, չեն հարգում աղոթոքի ու նամազի ծեսերը: Այս սխալ վարքագծի պատճառով, մարդիկ նախընտրում են ցոփ ու շվայտ կյանքը, որը բազաթիվ բացասական հետևանքներ է ունենում մարդկանց համար:
Այս այաներից սովորում ենք.
1. Շատ զավակներ ոչնչացնում են իրենց հայրերի նեղության արդյունքը:
2. Նամազը կրոնի դեմքն է և դրա նկատմամբ պետք է լինել զգույշ:
3. Նամազը մի անջրպետ է մարդու և ցոփ կյանքի միջև: Եթե այդ անջրպետը ոչնչանա, մարդիկ կտրվեն ցոփ կյանքին:
4. Իսկական պաշխարությունը պատճառ է դառնում, որ մարդն ընթանա փրկության ճանապարհով: Նույնիսկ դժոխային մարդը կարող է ապաշխարելով դառնալ դրախտային:
Աստված Ձեզ պահապան: