Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (25) Էլ-Նինո երևույթի հետևանքները շրջակա միջավայրում
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք որպես օդի աղտոտվածության հետևանք կլիմայական փոփոխություններին: Այսօր խոսելու ենք կլիմայական փոփոխությունների պատճառ դարձող Էլ-Նինո երևույթի մասին: Ընկերակցեք մեզ:
Տարիներ առաջ Պերույի ափերում ձկնորսները փոփոխություններ նկատեցին: Տարվա առաջին ամիսն էր: Նոր տարվա տոնակատարություններն ավարտվել էին, երբ նրանք նկատեցին տաք ջրի հոսք, որը մեղմում էր այդ տարածքի սառը ջուրը:
Այս տարածքի ջրերը մեծ թվով թռչունների ու ձկների բնակմիջավայրն էին հանդիսանում: Այդ սառը ջրերը հարուստ էին ջրակենցաղների սննդանյութով: Այդ իսկ պատճառով բեղուն աշխատանք ունեին այդ տարածքի ձկնորսները: Սակայն անբնական տաք ջրի պատճառով փոխվեց իրավիճակը և վատացավ նրանց աշխատանքը: Տաք ջրերը 1-2 տարի մնացին այդ տարածքում և արևադարձային հորդ անձրևների պատճառ դարձան: Անձրևներ, որ ոմանց ասածով անապատներն այգիների վերածեցին: Այնուհետև քանի տարին մեկ անգամ տեղի էր ունենում այդ երևույթը՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ջրերի տաքացումը, այն էլ Ս. Ծննդյան և նոր տարվա տոների հետ միաժամանակ, որի պատճառով տարածաշրջանի ձկնորսներն այն Էլ-Նինո կոչեցին: Իսպաներենում Էլ-Նինո նշանակում է փոքրիկ տղա, իսկ երբ հակառակ երևույթն է տեղի ունենում, այսինքն սառը ջրերն են փոխարինում տաք ջրերին, ձկնորսներն հակառակ անվանումն են տվել և կոչել են Լանինո կամ փոքրիկ աղջիկ: Այդ երևույթի ժամանակ խիստ սառում են Հարավային խաղաղ օվկիանոսի ջրերը:
Էլ-Նինոն հզորագույն եղանակային ցիկլն է եղել վերջին 65 տարիներին, որը 2-7 տարի մեկ անգամ կլիմայական անցանկալի խոշոր փոփոխություն է առաջացնում երկիր մոլորակում: Այդ թվում կարելի է նշել աննախադեպ հեղեղները, երաշտը, սովն ու համաճարակը:
Էլ-Նինոն ձևավորվում է Խաղաղ օվկիանոսում և անուղղակի կերպով ազդում է ողջ աշխարհի վրա: Այս երևույթը կլիմայական փոփոխություն է, որը տեղի է ունենում Խաղաղ օվկիանոսում կուտակված էներգիայի արձակվելու պատճառով և դրա առաջին նշաններից է տաք և սառը ջրերի հոսքի փոխվելը և քամիների առաջացումը:
***************
Վերջին տարիներին աշխարհի օդերևութաբաններն ու Օվկիանոսագետները բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարել Էլ-Նինոյի երևույթի ստեղծման մեխանիզմների և մթնոլորտի ու օվկիանոսի փոխադարձ ազդեցությունների մասին, մասնավորապես լայնածավալ հետազոտություններ են իրականացվել Էլ-նինոյի առաջացման տարիներին ծովերի մակարդակում ջերմաստիճանի աններդաշնակության և մթնոլորտի ճնշման տատանումների վերաբերյալ: Փաստերը ցույց են տալիս, որ վերջին 50 տարիների ընթացքում աշխարհում երաշտի առաջացման պատճառը հիմնականում համընկնում է Էլ-նինոյի երևույթի առաջացման հետ: Թերևս կարելի է վերջին տարիներում Մերձավոր Արևելքում երաշտի զգալի մասի պատճառը վերագրել Էլ-Նինոյի երևույթին: Կան ակնհայտ նշաններ այն մասին, որ 20-րդ դարում խիստ չորային շրջանների 22 տոկոսանոց աճը հիմնականում տեղի է ունեցել 80-ական թվականներին այս երևույթի ազդեցության տակ: Մեկ այլ հետազոտություն վկայում է այն մասին, որ այս երևույթը Մերձավոր Արևելքում, Հնդկական օվկիանոսի արևմուտքում և Կարմիր ծովի արևելքում տեղումների գլխավոր պատճառներից է:
Էլ-Նինոյի երևույթի առաջացման ընթացքում հասարակածում քամիները օվկիանոսի վրա ընթանում են արևմուտքից դեպի արևելք: Այս քամիները տեղափոխվում են օվկիանոսի ջրի մակերևույթի վրա և արևադարձային գոտիներում արևի ճառագայթների միջոցով տաքացած օվկիանոսի մակերևութային ջրերը տեղափոխում են դեպի հյուսիսային ու հարավային Ամերիկայի մայրցամաքի արևմտյան ափերը: Օվկիանոսի ջրերի տաքացման հետևանքով տեղումները միտվում են դեպի արևելք, հետևաբար Պերույում ջրհեղեղի, իսկ Ինդոնեզիայում և Ավստրալիայում երաշտի պատճառ են դառնում: Էլ-Նինոյի գլխավոր նշաններից է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական ու արևելյան մասերում հասարակածի ուղղությամբ և երկու կողմերում ջերմաստիճանի արտասովոր բարձրացումը: Այս երևույթը քանի տարին մեկ առաջանում է ջերմաստիճանի արտասովոր ու ահռելի բարձրացմամբ, այնպես որ ծովերի մակերևույթի ջերմաստիճանը 3-5 ծովափնյա շրջաններում մի քանի ամիս շարունակ լինում է նորմայից բարձր և այս ջերմաստիճանը արտասովոր կերպով տևում է մեկ տարի կամ ավելին, իսկ սովորական պայմաններին ետ վերադառնալը տևում է մինչև հունվար կամ մարտ ամիսը: Էլ-Նինոյի երևույթի ակտիվության ընթացքում ծովերի մակերևույթի ջերմաստիճանի անօրինաչափ ազդեցությունը անցումայինից մինչև կատարելագործման փուլերի ընթացքում տարածվում է 5 մլն կիլոմետր տարածության վրա:
******************
Էլ-Նինոյի երևույթի հետևանքով Պերույի և Էկուադորի ամբողջ ծովափնյա շրջաններում սառը ջրի ռեսայլենսի նվազման պատճառով նվազում են նաև բիոլոգիական արտադրությունները, որը ձկների, մասնավորապես ծովային թռչունների սննունդ հանդիսացող անձրուկների մահվան պատճառ է դառնում: Ձկների մահվան հետևանքով ծովափնյա շրջաններում ոչնչանում են միլիոնավոր ծովային թռչուններ, ինչը անդառնալի տնտեսական վնաս է հասցնում Պերույի և Էկուադորի ձկնաբուծության և ծովային թռչուններից առաջացող պարարտանյութի արդյունաբերություններին: Այս երևույթը որոշ շրջաններում նույնիսկ ծովային կենդանիների մահվան պատճառ է դառնում: վերջերս Ամերիկայի արևմուտքում գտնվող Օրեգոն նահանգի ափերում հայտնաբերվեց 23 մետր երկարությամբ և մոտ 100 տոննա կշռող սատկած կետի լեշ: Հետազոտողները հայտնեցին, որ Էլ-Նինոյի երևույթի հետևանքով այս հսկա կենդանին խիստ նվազել և ի վերջո սատկել է: Այս երևույթի պատճառով 10սմ-ով փոքրացել է այս կենդանու ճարպի շերտը, որը սովորաբար 30սմ է:
Էլ-Նինոյի երևույթի այլ վնասներից են անմշակ տարածքներում տեղատարափ անձրևները, ինչը ցեխի նստվածքների ու այդ շրջանների հիմքերի ոչնչացման պատճառ է դառնում, իսկ ընդհանուր առմամբ առաջացած ոչ օրինաչափ պայմանների հետևանքով Էլ-նինոյի երևույթը դիտվում է որպես բնական աղետ: Այս երևույթը սերտ կապ ունի Հնդկաստանում, արևելյան Ավստրալիայում, Մալայզիայում, Ինդոնեզիայում և հարավ-արևելյան Ասիայում երաշտի հետ: Օրինակ՝ 1982-1983թթ. Ծովային բնակլիմայական ամենասաստիկ իրադարձությունն հանդիսացող Էլ-Նինոն արևադարձային անձրևների՝ դեպի արևելք և Խաղաղ օվկիանոսի կենտրոն տեղափոխման պատճառ է դարձել: Այս միջադեպի հետևանքներից էին Էկուադորի հարավում և Պերույի հյուսիս-արևելքում 2000 միլիմետր ծավալով անձրևների տարափն ու ավերիչ ջրհեղեղները:
Էլ-Նինոն տարվա եղանակների պես ունի որոշակի ժամանակաշրջան, սակայն այնպիսի եղանակ, որը հայտնվում է անկանոն կերպով և անհայտ ժամանակում գոյատևում է աշխարհում: Այդ իսկ պատճառով այդ երևույթի առաջացման ժանակաշրջանում տեղի են ունենում մի շարք կլիմայական և բնության նախատիպերի փոփոխություններ, որոնց հետևում են Պերույում և հարավային Ամերիկայի որոշակի հատվածներում տեղատարափ անձրևներն ու ավերիչ ջրհեղեղները, իսկ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ երաշտը: Հետևաբար, հաշվի առնելով Էլ-նինոյի վնասները, պետք է մանրակրկիտ կերպով դիտարկել Խաղաղ օվկիանոսում գտնվող Ճավա շրջանի պայմանները և կանխատեսել կարճաժամկետ շրջանում (մեկ ամսից մեկ տարի տևողությամբ) բնակլիմայի փոփոխությունները:
***************
Էլ-նինոն սովորաբար տեղի է ունենում մթնոլորտի հոսանքների որոշակի փոփոխությամբ: Հարավային տեղաշարժը այն գլխավոր պատճառներից մեկն է, որը ամբողջ աշխարհում առաջացնում է բնակլիմայի փոփոխությունը: Վերջին 25 տարիների ընթացքում այս երևույթը գրավել է օվկիանոսագետների ուշադրությունը և իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ: Իրականում առաջին քայլը եղել է Էլ-Նինոյի և Լա-Նինոյի գնահատումն ու եղանակի կանխատեսումը: Այդ իսկ պատճառով 1997-98թթ. Էլ-Նինոյից հետո, որը շուրջ 23 հազար մարդու կյանք խլեց, գիտնականները Խաղաղ օվկիանոսի ամբողջ տարածքում տեղադրեցին լողացող ուղեցույցներից կազմված ցանցը: Մթնոլորտի ակտիվության և օվկիանոսային հոսանքների վերաբերյալ ուսումնասիրությունները կարող են օդերևութաբաններին տալ եղանակի իրավիճակի երկարաժամկետ կանխատեսման հնարավորությունը, ինչը կենսական օգնություն կարող է լինել երաշտի ու ջրհեղեղների դեմ պատրաստվելու հարցում:
Օդերևութաբանական փորձագետներն ու գիտնականները այն համոզմանն են, որ Էլ-Նինոյի երևույթը վերադառնում է: Այս կանխատեսումը ուժեղացնում է որոշ շրջաններում երաշտի, իսկ որոշ շրջաններում էլ ջրհեղեղի առաջացման հավանականությունը: Այս միտումը կարող է Ասիայի հարավում և հարավ արևելքում նվազեցնել մուսոնային քամիների ուժգնությունը : Հարավային Աֆրիկայում հավանաբար կնվազեն անձրևային եղանակները, իսկ միաժամանակ Ամերիկայի արևելքում ու հարավում կմեծանան տեղումների ծավալները: Այս պայմաններում գիտնականները համոզված չեն, թե Էլ-Նինոյի հետ կապված իրադարձությունների ուժգնացումը արդյո՞ք ածխածնի երկօքսիդի մակարդակի բարձրացման պատճառով է, թե ոչ: Այս հանգամանքը դժվարացնում է Էլ-Նինոյի հետ կապված իրադարձությունների կանխատեսումը, սական անտարակույս մարդկանց դերը Աստծո կողմից պարգևած բարիքների արժեքի անտեսման հարցում կարևոր գործոն է շրջակա միջավայրի նման աղետների առաջացման հարցում:
***************
Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կանդրադառնանք շրջակա միջավայրի հետ կապված մեկ այլ թեմայի: Մինչ նոր հանդիպում եթերում մաղթում ենք Ձեզ լավագույնը: