Հունվար 04, 2021 04:53 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մարիամ սուրահի 75-րդ այա      

قُلْ مَن کَانَ فِی الضَّلَالَةِ فَلْیَمْدُدْ لَهُ الرَّحْمَنُ مَدًّا حَتَّى إِذَا رَأَوْا مَا یُوعَدُونَ إِمَّا الْعَذَابَ وَإِمَّا السَّاعَةَ فَسَیَعْلَمُونَ مَنْ هُوَ شَرٌّ مَّکَانًا وَأَضْعَفُ جُندًا

Ասա՛. «Գթածը երկարացնում է նրանց օրերը, ովքեր մխրճված են մոլորության մեջ, որպեսզի տեսնեն մեր սպառնալիքների գործադրումը այս կամ հանդերձյալ աշխարհում: Ուրեմն շուտով հասկանալու են՝ ում աստիճանն է ավելի վատ ու բանակը՝ ավելի անկարող»:

 

Այս այան ասում է, որ սա Աստծո վարդապեությունն է, որ աշխարհիկ կյանքում բոլորին հնարավորություն է  տալիս զարգանալ: Սակայն այս աստվածային հնարավորությունը չպետք է որոշներին գոռոզացնի ու նրանք մտածեն, թե մշտապես արժանանալու են բարիքների: Քանի որ ով անահավատ լինի ու բռնությունբ գործի, հենց այս աշխարհում էլ կստանա իր պատիժը: Իսկ հանդերձյալ կյանքում կպարզվի թե ում դիրքն է  ավելի վեհ` նրանցը, թե աղքատ հավատացյալներինը: Բնականաբար, Աստված բոլոր մոլորյալներին հնարավորություն է  տալիս ապաշխարել ու ճիշտ ճանապարհ ընտրել: Սակայն մոլորվածները չարաշահում են այս հնարավորությունը, իրենց անհավատությամբ արժանանալով ավելի մեծ պատիժների:

Այս այայից սովորում ենք

1. Աստծո վարդապետության համաձայն, բոլորն ունեն հավասար հնարավորություններ, որպեսզի յուրքանչյուր մարդ իր կամքով ընտրի իր ճանապարհը: Սակայն ընտրելուց հետո նա նաև պետք է ընդունի իր գործի հետևանքները:

2. Աստվածային պատիժը միայն հանդերձյալ կյանքում չէ: Որոշ արարքների պատիժը կարող է լինել հենց այս կյանքում:

Մարիամ սուրայի 76-րդ այա

وَیَزِیدُ اللَّهُ الَّذِینَ اهْتَدَوْا هُدًى وَالْبَاقِیَاتُ الصَّالِحَاتُ خَیْرٌ عِندَ رَبِّکَ ثَوَابًا وَخَیْرٌ مَّرَدًّا

 

Աստված զորացնելու է այն հավատացյալներին, ովքեր դավանում են ճշմարիտ կրոնը:Բարի գործերը Նրա աչքում մեծ արժեք պիտի ունենան և շատ գեղեցիկ վարձատրվեն:

 

Այս այան ասում է, որ նրանց, ովքեր ընթանում են առաջնորդության ճանապարհով, պաշտպանում է Աստված, որպեսզի չմոլորվեն: Այան ասում է, որ կյանքը նման է աստիճանների: Երբ մարդն անում է  առաջին քայլը, հնարավորություն է  ստեղծում երկրորդ և մնացած քայլերի համար: Այն, ինչ բխում է  հավատքից, բարի արարք կատարելն է և ինչքան որ մարդու նպատակը մաքուր է լինում, նրա գործերն էլ արժեքավոր ու արդյունավետ են լինում: Պարզ է, որ բարի գործերն ամեն տեսակի հարստությունից վեր են ու անհամեմատելի, որովհետև աշխարհիկ կյանքի հարստությունն անցողիկ է, սակայն բարի գործերը մնայուն են և մեծ պարգև ունեն Աստծո կողմից:

Այս այայից սովորում ենք

1. Աստվածային առաջնորդությունն ունի տարբեր աստիճաններ: Բարի գործ կատարելով, մարդը ստեղծում է  հնարավորություն` ճշմարիրտ ճանաարհով առաջնորդվելու համար:

2. Բարի վախճանը բարի գործերի արդյունք  է և ոչ թե դիզված հարստության:

 

Մարիամ սուրահի 77-80-րդ այաներ

أَفَرَأَیْتَ الَّذِی کَفَرَ بِآیَاتِنَا وَقَالَ لَأُوتَیَنَّ مَالًا وَوَلَدًا

أَاطَّلَعَ الْغَیْبَ أَمِ اتَّخَذَ عِندَ الرَّحْمَنِ عَهْدًا

 

كَلَّا ۚ سَنَكْتُبُ مَا يَقُولُ وَنَمُدُّ لَهُۥ مِنَ ٱلْعَذَابِ مَدًّۭا

وَنَرِثُهُ مَا یَقُولُ وَیَأْتِینَا فَرْدًا

 

Դու տեսա՞ր այն անհավատին, որ պարծենում էր, թե հարստություն ու զավակներ ունի:

Բայց նա գիտի՞, թե ինչ է լինելու ապագան: Աստված նրան այդ մասին խոստում տվե՞լ է:

Ոչ, այդպես չէ: Մենք գրանցելու ենք նրա պարծենկոտ խոսքերը և խստացնելու ենք պատիժը:

 Նրան տալու ենք աշխարհի վրա իր ցանկացած հարստությունները, սակայն մեր ատյանի առջև նա ներկայանալու է միայնակ:

 

Այս այաները խոսում են անհավատների և նյութապաշտների ենթադրությունների մասին, ասելով, որ նրանք այնպիսի արարք են ցույց տալիս, որ կարծես ամբողջ աշխարհի տերն են և ինչ որ ցանկանանան, կարող են ստանալ: Նրանք գոռոզամիտ են և ուրիշներից իրենց վեր են դասում: Ի պատասխան, Ղուրանն ասում է.  Նրանք ինչպես են տեղյակ այս ամենից: միթե Աստված պայման է կնքել նրանց հետ: Այն ինչ սպասում է նրանց, միայն խիստ ատիժն է: Իսկ նրանք իրենց դիզած հարստությունը կթողնեն այս աշխարհին ու դատարկ ձեռքերով կգնան:

Այս այաներից սովորում ենք

1. Անհավատների տեսակետից անհավատությունը զարգացման գործոն է, իսկ հավատքը` զարգացման արգելք: Դա այն դեքում, երբ աշխարհում գոյություն չունի նման տրամաբանություն և Աստված այդպես չի պատվիրել:

2. Մեր բոլոր խոսքերն ու գործերը գրանցվում են և իր պատասխան ենք տալու այդ ամենի համար:

Աստված Ձեզ պահապան