Ապրիլ 21, 2016 11:14 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կշարունակենք իսլամի Մեծ մարգարեի հատկանիշների քննարկումը: Եթե հիշեք ասացինք, որ իսլամի Մեծ մարգարեն առաջինը խավարի ու մոլորության մեջ կորած միջավայրում իսլամի ու միաստվածապաշտության վրա հիմնված իշխանական համակարգ ստեղծեց: Նրա իշխանության հիմքում ընկած էին տեսական ու գործնական եզակի ցուցանիշներն ու հատկանիշները, որը ներկայացնում էր կրոնական իշխանության համար իսլամի ձևաչափը: Ընկերակցեք մեզ մեր այս շաբաթվա զրույցում:

Հավատքի, բարոյականության ու արդարության պես հատկանիշներին զուգահեռ մարգարեի իշխանության մյուս յուրահատկություններից են գիտության, եղբայրության, համախոհության ու նաև ժողովրդի բարոյական նորմերի ու վարքագծի շտկման հանդեպ ուշադրությունը: Մեծ մարգարեն իր իսլամական համակարգում ընդգծում էր մարդկանց հոգու մաքրագործումն ու նրանց տարբեր տեսակի նեխածություններից ու բարոյական աղտերից մաքրելը ու իր իշխանության գլխավոր նպատակներից էր համարում մարդկանց դաստիարակումը: Նա ասել է. «Ես եկել եմ կատարելագործելու համար բարոյական հատկանիշները»: Այս ուղղությամբ իր՝ իսլամի Մեծ մարգարեի անհատականությունը բարոյական հատկանիշների հայելի էր: Մարգարեի բարոյական հատկանիշների շարքին ակնհայտ էր նրա բարությունն ու ժողովրդի հանդեպ սերը: Այնպես որ ասվել է, որ մուսուլմանների հասարակության կառավարման հարցում մարգարեի հաջողության գաղտնիքը եղել է ժողովրդի հանդեպ սերն ու բարությունը: Եթե չլիներ Մեծ մարգարեի կառավարման այս գործունյա ու ժողովրդային մեթոդը, նա չէր կարողանա հաղթահարել բարդություններն ու արգելքները: Այդ պատճառով էլ Աստված «Ալե Օմրան» սուրայի 159-րդ այաի մի բաժնում ասում է. «Ուրեմն աստվածային բարության շնորհիվ նրանց հանդեպ գթառատ դարձար ու եթե նյարդային լինեիր ու կարծր սիրտ ունենայիր անկասկած նրանք կցրվեին»:

Անկասկած ցանկացած մարդու անհատական գրավչությունը մեծ չափով պայմանավորված է ժողովրդի հանդեպ նրա բարի վերաբերմունքով ու ժողովրդին արժևորելով: Նա ով կիսում է ժողովրդի ուրախությունը, տխրությունն ու տառապանքները և իրեն չեն առանձնացնում նրանցից, նվաճում է մարդկանց սրտերը: Մեծ մարգարեն գտնվելով իշխանության ու իսլամական համակարգի գագաթնակետին, իր հասարակական հարաբերություններում այնքան պարզ ու անկեղծ էր, որ բոլորը նրան հարազատ էին զգում: Ով գալիս էր Մեծ մարգարեի մոտ հարգվում էր նրա կողմից ու նույնիսկ իր հագուստը փռում էր նրա առջև:

Մեծ մարգարեի կյանքի ծրագրերից մեկը մուսուլմանների աշխատանքներին ու խնդիրներին վերահասություն տալն էր: Նա փորձում էր կատարել մարդկանց խնդրանքները: Մի օր մարգարեն իր աջակիցների հետ շրջում էր Մեդինայի շրջակայքում, երբ նկատում է հորի բերանին կանգնած մի ծերունի կնոջ:

Ծերունի կինը փորձում էր ջուր քաշել հորից ու տանել իր վրանը, սակայն անկարող է: Մարգարեն մոտենալով նրան ասում է. «Մայրիկ, թույլ կտաս քեզ համար ջուր քաշեմ հորից»: Կինը ուրախանում է մարգարեի առաջարկությունից: Մարգարեն գալիս է հորի բերանին ու նրա համար ջուր քաշելով տանում է մինչև նրա վրանը: Մարգարեին ընկերացողներից մեկը պնդում է օգնել մարգարեին, սակայն նա չի համաձայնում ու ասում է. «Ես առավել արժանի եմ իմ ուսերին կրելու իմ ժողովրդի հոգսն ու տառապանքները»:

Մեծ մարգարեի կենսակերպի հիմքում ընկած էր ժողովրդի խնդիրների կարգավորումն ու նրանց բարություն անելը: Նրա իշխանության փորձը վկայում է, որ նա իր հետևորդներին հորդորում ու խրախուսում էր կարգավորել հավատացյալ եղբոր խնդիրները: Նա ասում է. «Նա ով կկատարի իր եղբոր խնդրանքը, բոլոր ժամանակներում պաշտած կլինի Աստծուն»:

Ուրիշի սխալը ներելը, մյուսների ներողամտությունն ընդունելը, ուրիշների սայթաքումները չպախարակելն ու առատաձեռնությունը մեծ հոգու տեր մարդկանց բարոյական հատկանիշներից են: Դրանք բոլորն էլ ի մի էին հավաքված մարգարեի մոտ: Հազրաթ Ալին ասում է. «Աստծո մարգարեն բոլորից առավել առատաձեռն ու շփումներում ամենաբարին էր: Նա ընդունում էր իրենից ներողություն խնդրող անհատի զղջումը»:

Մեծ մարգարեն ժպտադեմ էր ու իր խոսքը զարդարում էր ժպիտով: Ասում են, որ մարգարեն ամենից ժպտադեմն էր ու շարունակ ժպտում էր իր աջակիցներին: Մարգարեն ում որ տեսնում էր նրան ողջունում էր: Իր աջակիցների ձեռքը սեղմելիս նախ ինքն էր ձեռքը մոտեցնում: Բարությունն ու գթությունն այնքան էլ խորացել մարգարեի հոգում, որ տարածվում էին նրա ընտանիքի ամենահարազատներից սկսած մինչև աջակիցները, երեխաներն ու որբերն ու նույնիսկ ոչ-մուսուլմանները: Իրականության մեջ այս հատկանիշը աստվածային շողերի ճառագայթումն էր իսլամի Մեծ մարգարեի մաքուր հոգում:

----------------------------

Հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչներն ինչ-որ կերպով վայելում էին մարգարեի բարությունն ու այս միջոցին հայտնի էր իր աջակիցների հանդեպ Մեծ մարգարեի բարությունն ու ուշադրությունը: Իր աջակիցների հետ մարգարեի բարի վերաբերմունքը պատճառ էր դառնում այնպիսի անկեղծ կապերի հաստատման և մտային ու հասարակական միասնականության ստեղծման, որ նրանք իրենց կապված էին համարում սիրո, անձնազոհության ու արժանիքների այս աղբյուրին ու մարգարեին երբևէ հեռու չէին համարում իրենցից: Օնս Էբն Մալեքը պատմում է. «Երբ մարգարեն երեք օր չէր տեսնում իր աջակիցներին, նրանց մասին էր հարցնում: Եթե հիշյալ անձը գտնվում էր ճամբորդության մեջ նրա համար աղոթում էր ու եթե ներկա էր նրան տեսության էր գնում ու եթե հիվանդ էր այցելում էր նրան»:

Համեստ կենցաղը սկզբունք էր մարգարեի համար: Նրա հագուստը, ուտեստն ու բնակարանը պարզ էին ու իր բոլոր քայլերում հարգում էր պարզության սկզբունքը: Մի խոսքով մարգարեի հոգևոր փառքը նյութեղեն կյանքում ընկերակցում էր նրա պարզությանը: Օմար Էբն Խաթաբն ասում է, որ մի օր գնացի մարգարեի մոտ ու նկատեցի, որ նրա ոտքի տակ չափազանց պարզ մի գորգ է փռված ու նրա գլխի տակ դրված է արմավենու ճյուղերից պատրաստված մի բարձ: Ասացի. «Ով մարգարե, դու արարածների մեջ Աստծո ընտրյալն ես ու այն դեպքում, երբ Հռոմի ու Իրանի արքաները նստում են մետաքսից ու ոսկուց գործված գորգերի վրա, դու առավել բարձր դիրք գրավելով ինչո՞ւ ես նման պայմաններում ապրում»:

Մարգարեն պատասխանեց. «Նրանք շտապում են հենց այս աշխարհում վայելելու համար բոլոր բարիքներն ու հաճույքները մինչդեռ աշխարհը անցման վայր ու ժամանակավոր է: Նրանց հաճույքները կվերջանան, իսկ մենք հաճույքը կվայելենք հավիտենական կյանքում»:

Մեծ մարգարեն ուրիշների հետ իր հարաբերություններում արտակարգ համբերատար էր ու դա ի տես այն բանի, որ ինքն ասում է. «Ոչ ոք իմ չափ նեղություն չի կրել Աստծո ճամբին»: Նա բոլոր նեղությունների դիմաց համբերատար եղավ: Այդ համբերատարության շնորհիվ էլ կարողացավ մարդկանց մեջ բարեփոխում առաջացնել ու նրանց փրկել խավարից: Մի օր մի հրեա կտրում է մարգարեի ճանապարհը ու հավակնում է, որ նա պարտք է իրեն: Մարգարեն իմանալով, որ նրա հավակնությունը սուտ է, նրանից ժամանակ է խնդրում: Նա չի ընդունում ու ասում է. «Հենց հիմա պիտի վճարես իմ պարտքը»: Հրեան պնդում է իր հավակնությունն ու քաշելով մարգարեի հագուստը վիրավորում է նրա վիզը: Մարդիկ նկատելով մարգարեի հանդեպ այդ հրեա մարդու անարգալից վերաբերմունքը փորձում են նրան պատժել: Սակայն մարգարեն ասում է. «Ես գիտեմ, թե ինչպես պիտի վարվել նրա հանդեպ»: Նա բարությամբ զրուցում է նրա հետ ու այնքան համբերատար է գտնվում, որ հրեա մարդը հաստատում է Աստծո եզակի լինելն ու հենց այդտեղ մուսուլման է դառնալով ասում է. «Նման համբերատարություն հասարակ մարդու մոտ չի կարելի գտնել: Անկասկած դու նշանակված ես Աստծո կողմից ու սա մարգարեներին յուրահատուկ համբերատարություն է»:

Նրանք ովքեր չէին ճանաչում Մոհամմեդ մարգարեի հոգևոր դիրքն ու մեծությունը նրա հետ խոսելիս ու պահանջները ներկայացնելիս երբեմն անարգալից ու համարձակ վերաբերմունք էին ցուցաբերում, սակայն մարգարեի պահվածքը փլուզում էր նրանց գոռոզության ժայռն ու հալեցնում էր կարծրամտության սառույցը: Դրա արդյունքում նրանք հմայվում էին մարգարեի հատկանիշներով: Երբ Օհոդի պատերազմում ոխերիմ թշնամի հավատուրացները կոտրում են մարգարեի ատամը, նրա դեմքը վիրավորվում ու արյունոտում է: Մարգարեի աջակիցները մտահոգվում են ու մարգարեին կոչ են անում անիծել թշնամիներին ու հավատուրացներին: Սակայն մարգարեն պատասխանում է. «Ես չեմ նշանակվել անեծքի ու անարգանքի համար: Ես բարության մարգարեն եմ ու աղոթելով նրանց համար ասում եմ, ով տեր Աստված առաջնորդիր իմ ժողովրդին, քանզի նրանք տգետ են»: