Փետրվար 11, 2021 05:44 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 90 և 91-րդ այաներ

وَلَقَدْ قَالَ لَهُمْ هَارُونُ مِن قَبْلُ یَا قَوْمِ إِنَّمَا فُتِنتُم بِهِ وَإِنَّ رَبَّکُمُ الرَّحْمَنُ فَاتَّبِعُونِی وَأَطِیعُوا أَمْرِی

قَالُوا لَن نَّبْرَحَ عَلَیْهِ عَاکِفِینَ حَتَّى یَرْجِعَ إِلَیْنَا مُوسَى

Մինչ այդ Ահարոնը նրանց ասել էր. «Ո՛վ իմ ժողովուրդ, այս հորթը ձեզ համար մի փորձություն է: Աստված գթած է , հետևեք ինձ ու հնազանդվեք իմ կոչին»:

Բայց նրանք պատասխանեցին. «Մենք չենք դադարեցնի հորթին պաշտելը, մինչև որ Մովսեսը չվերադառնա մեզ մոտ»:

 

Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Մովսեսի բացակայության ժամանակ, երբ նա բարձրացել էր Սինա լեռը, մի մոլորված մարդ, Սամերի անունով, մարդկանց մոլերեցրեց ու նրանց մեջ տարածեց հորթապաշտությունը: Այս այաներն ասում են, որ Մովսեսի եղբայր Ահարոնը, ով մարդկանց ղեկավարում էր մինչև Մովսեսը վերադառնար, զգուշացրեց նրանց, ասելով. «Չմոլորվեք ոսկե հորթի անսովոր ձայնից, քանի որ դա փորձություն է ուղարկված Աստծո կողմից: Աստված ցանկանում է այդպիսով պարզել, թե որքան եք աստվածապաշտ: Այն Աստված, որ ձեր, ողջ տիեզերքի արարիչն է, ու բոլոր բարիքները նրանից են: Ուրեմն մոլորության հետևից ընկնելու փոխարեն, հետևեք ինձ, որովհետև ես ձեզ առաջնորդելու եմ դեպի  միակ արարիչը: Միթե դուք մոռացել եք, որ Մովսեսը գնալուց առաջ ինձ որպես իր տեղակալ նշանակեց ու ձեզ հորդորեց հետևել ինձ»: Սակայն Իսրայելի ժողովուրդը շարունակեց իր մոլորությունը, չհետևելով Ահարոնի հորդորներին, մինչև որ Մովսեսը վերադարձավ:

Այս այաներից սովորում ենք.

1․ Բոլոր հավատացյալները ենթարկվում են փորձության, որպեսզի պարզվի, թե որքան են կարող դիմադրել մոլորություններին:

2․ Սադրանքների ու փորձությունների ժամանակ մարդը պետք է հետևի իր աստվածային առաջնորդներին, որպեսզի մոլորության մեջ չընկնի:

 

Թա Հա սուրահի 92 և 93-րդ այաներ

قَالَ یَا هَارُونُ مَا مَنَعَکَ إِذْ رَأَیْتَهُمْ ضَلُّوا

أَلَّا تَتَّبِعَنِ أَفَعَصَیْتَ أَمْرِی

Մովսեսն ասաց իր եղբորը՝ ինչո՞ւ ինձ չհետևեցիր, երբ տեսար, որ ժողովուրդը մատնվում է մոլորության:

Ուրեմն դու ցանկացար անհնազա՞նդ լինել իմ հրամանին:

 

Երբ Մովսեսը ցանկանում էր գնալ Սինա լեռը, իր եղբորը խնդրեց մարդկանց ուշադիր լինել, որպեսզի չմոլորվեն: Վերադառնալուց հետո նա նախատեց Ահարոնին, ասելով. «Ինչո՞ւ չես կատարել իմ խնդրանքն ու չես կանգնել նրանց առջև, ովքեր մարդկանց մոլորության էին տանում: Ինչո՞ւ չես պայքարել հորթապաշտության դեմ ու չես կատարել իմ պատվիրանները»: Բնականաբար, Մովսեսի սրտցավությունն էր պատճառը, որ նա նման թունդ վերաբերմունք ցուցաբերեց իր եղբոր նկատմամբ:

Այս այաներից սովորում ենք․ 

1․ Մարդկային ցեղի առաջնորդները պետք է իրենց պատասխանատու զգան հասարակությունների մեջ մոլորությունների տարածվելու համար:

2․ Բոլոր հավատացյալներին էլ մշտապես սպառնում է մոլորությունը:

Թա Հա սուրահի 94-րդ այա

قَالَ یَا ابْنَ أُمَّ لَا تَأْخُذْ بِلِحْیَتِی وَلَا بِرَأْسِی إِنِّی خَشِیتُ أَن تَقُولَ فَرَّقْتَ بَیْنَ بَنِی إِسْرَائِیلَ وَلَمْ تَرْقُبْ قَوْلِی

Ահարոնը պատասխանեց. «Մորս որդի՛, այլևս մի քաշիր մորուքս ու գլուխս: Վախեցա, որ հետո ինձ կասես՝ ինչու՞ պառակտում սերմանեցիր Իսրայելի զավակների մեջ: Ինչո՞ւ չհնազանդվեցիր ինձ»:

 

Այս այայում, Ահարոնը պաշտպանում է  իրեն, ասելով. «Ես ու դու ծնվել ենք մի մորից: Դու իմ եղբայրն ես ու պետք է  բարի վերաբերմունք ցուցաբերես իմ նկատմամբ և ոչ թե նախատես ինձ: Ես կատարել եմ իմ պարտականությունն ու զգուշացրել նրանց: Սակայն նրանք ոչ միայն ինձ չլսեցին,  այլ ուզում էին ինձ սպանել: Ես արեցի ամեն ինչ, որպեսզի նրանց միջև միասնությունը պահպանվի ու հասարակությունը չերկպառակտվի: Ես բոլոր զգուշացումներից հետո հրաժարվեցի նրանցից, որպեսզի դու  գաս ու որոշում կայացնես: Դու գնալուց առաջ ինձ զգուշացրեցիր, որ ճիշտ վերաբերմունք ցուցաբերեմ նրանց նկատմամբ ու հրաժարվեմ քայլերից, որ կարող են վնասել նրանց»:

Այս այայից սովորում ենք․

1․ Աստվածային մարգարեներին միշտ էլ զայրացրել է մոլորությունը, ինչը ցույց է տալիս, թե նրանք որքան են իրենց պատասխանատու համարում այս հարցի նկատմամբ:

2․ Մոլորվածների նկատմամբ վերաբերմունքը չպետք է պատճառ դառնա, որ հասարակության տարբեր խավերի միջև բախումներ լինեն:

 

Աստված Ձեզ պահապան։