Ելք դեպի լույս 560
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 131-րդ այա
Երբեք աչքերդ մի սևեռիր այն նյութական բարիքների վրա,որ շնորհել ենք նրանցից որոշ խմբերին: Կյանքի ուղին զարդարող ծաղիկները փորձություններ են: Աստծո խոստացած հարստոթյունն ավելի թանկարժեք ու տևական է:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված իր մարգարեին հորդորեց համբերատար լինել անհարկի խոսքերի նկատմամբ: Այս այան նույնպես դիմելով մարգարեին ու բոլոր մուսուլմաններին, ասում է. «Զգույշ եղեք, որ անհավատների հարստությունը, որ աշխարհիկ բարիք է, ձեր աչքին մեծ չթվա ու պատճառ չդառնա, որ անարժեք համարեք հավատքի մեծ բարիքը, որ Աստված ձեզ է նվիրել: Դրանից բացի, այն ինչ տրվել է անհավատներին, անկայուն է և ոչ մշտական, ինչպես գարնանային բողբոջները: Այդ ամենը փորձության միջոց է և նրանք պետք է պատասխան տան այս բարիքնրի դիմաց:
Այս այայից սովորում ենք․
1, Մարդը բնազդաբար հակված է դեպի նյութական կյանքը: Սակայն մյուս բնազդային հակումների նման, պետք է ինքնազսպվածություն ցուցաբերի և չհմայվի աշխարհիկ կյանքի զարդերով:
2, Մտածենք նրա մասին, ինչ մենք ունենք և ոչ թե նրա մասին, ինչն ուրիշների ձեռքում է:
3, Աշխարհիկ բոլոր բարիքները մարդու փորձության միջոց են: Նա, ով ավելի մեծ բարիքներ ունի իր ձեռքում, ավելի շատ է փորձության ենթարկվում:
Թա Հա սուրահի 132-րդ այա
Ընտանիքիդ պատվիրիր աղոթել, և հետևողական եղիր այդ հարցում: Մենք քեզանից չենք պահանջում ապրուստի միջոց: Մենք կհոգանք քո ապրուստի միջոցը: Բարեպաշտությունը պետք է վարձատրվի:
Այս այան, դիելով մարգարեին և անդրադառնալով աշխարհիկ կյանքի ոչ մշտական բարիքներին, ասում է. «Հետևողական եղիր նամազ անելու մեջ և ընտանիքիդ հորդորիր այդպես վարվել»: Անկասկած, հավատացյալները պետք է հետևելով իրենց մարգարեին, նույն կերպ վարվեն և ուշադիր լինեն, որ իրենք և իրենց ընտանիքները նամազ անեն: Այնուհետև այան պատասխանում է որոշ երիտասարդների այն հարցին, թե Աստված ինչու ունի իրենց նամազի կարիքը: Աստված ասում է. «Ես ոչ ձեր կարիքն ունեմ, ոչ ձեր նամազի: Այդ դուք ունեք իմ կարիքը: Եթե ձեզ ասում եմ որ նամազ անեք, նրա համար է, որպեսզի աշխարհիկ կյանքի գերին չդառնաք ու օրական մի քանի անգամ մտածեք աշխարհիկ ու հանդերձյալ կյանքի մասին և ջանք գործադրեք որպեսզի ձեր վախճանը բարի լինի»
Այս այայից սովորում ենք․
1. Տղամարդը պատասխանատու է իր ընտանիքի և երեխաների դաստիարակության հարցում: Եվ միայն ընտանիքի նյութական կարիքները հոգալը բավարար չէ:
2. Երեխայի դաստիարակության առաջին փուլը սկսվում է ընտանիքից:
3. Աստված մարդկանց աղոթքներից ոչ մի օգուտ չի քաղում: Մարդն ինքն է աղոթելով ստանում դրա օգուտը:
Թա Հա սուրահի 133-րդ այա․
(Անհավատներն) ասացին. «Ինչու՞ (մարգարեն) Աստծո հրամանով հրաշք չի գործում մեզ համար»: Ասա.«Նրանց մի՞թե չեն հասել այն հստակ լուրերը, որոնք եղել են նախկին (երկնային) գրքերում։
Մեքքայի անհավատները Ղուրանը չէին ընդունում որպես մարգարեի հրաշք և մարգարեին ասում էին. «Ինչու՞ այնպիսի հրաշքներ չես գործում, ինչպես մյուս մարգարեները»: Դա այն դեպքում, երբ նրանք չէին ընդունում իրենց նախորդների հրաշքները և չէին հավատում ոչ Մովսեսին և ոչ էլ Հիսուսին: Անհավատները մտածում էին, որ մարգարեն անի այն ամենն ինչ իրենք են ասում: Սակայն մարգարեն հրաշքներ էր գործում միայն Աստծո ցանկությամբ: Հակառակ դեպքում, մարգարեն պարտավոր կլիներ իրականացնել այն ամենն ինչ պահանջեին մարդիկ ու մարդկային հարաբերություններում կտիրեր անարխիա: Աստված, ի պատասխան, ասում է. «Ինչո՞ւ են նրանք հրաշք պահանջում և պատրվակ փնտրում: Մի՞թե Ղուրանն իր առանձնահատկություններով, որ պարունակում է նաև երկնային այլ գրքերի ճշմարտությունը, բավարար չէ նրանց համար»:
Այս այայից սովորում ենք․
1․ Որքան էլ որ փաստարկներ ներկայացվեն, գոռոզամիտ մարդիկ չեն համոզվի:
2․ Հրաշքի ձևը կարևոր չէ: Կարևորն այն է, որ մարդու մեջ ճշմարտությունն ընդունելու հոգեբանություն լինի: Հակառակ դեպքում նրա վրա ոչ մի հրաշք էլ չի ազդելու:
Թա Հա սուրահի 134 և 135-րդ այաներ
Եթե (Ղուրանի հայտնվելուց) առաջ տանջամահ անեինք, նրանք կասեին. «Տե՛ր,ինչո՞ւ Դու մարգարե չուղարկեցիր,որ մեզ ուսուցաներ Քո պատվիրանները և մեզ զերծ պահեր նախատինքից ու ստորությունից»:
Ասա. «Մենք ամենքս սպասում ենք (վախճանին): Դուք նույնպես սպասեք և կտեսնեք,
ե մեզանից ով է լուսավորված հավատքի ջահով, և ով է առաջնորդված
դեպի փրկության ճանապարհ»:
Այ սայաներում ասվում է , որ եթե Աստված անհավատներին իրենց արարքների համար հենց այս աշխարհում չարչարանքների ենթարկեր, նրանք կասեին, թե ինչու իրենց այլ մարգարե չուղարկվեց, որպեսզի իրենց առաջնորդեր: Աստված գիտի, որ նրանք չեն ցանկանում հավատքի գալ և միայն պատրվակ են որոնում: Ուստի երբ Ղուրանը մարգարեին նրանց մոտ ուղարկեց, ամեն օր նոր պատրվակներ էին բերում` որպեսզի չընդունեն ճշմարտությունը: Այնուհետև Աստված մարգարեին պատվիրում է, որ նման մարդկանց ասի. «Մենք բոլորս սպասում ենք: Մենք սպասում ենք, որ Աստծո տրված խոստումը, որի համաձայն ճշմարտության կրոնն իշխելու է անհավատության ուսմունքների վրա, իրականանա: Դուք նո՞ւյնպես սպասում եք, որ մեր առջև հայտնվեն նոր դժվարություններ ու խնդիրներ»: Այնուհետև այս այաներն ասում են. «Շուտով կհասկանաք, թե մեզանից ով է անցել ճշմարիտ ճանապահով և որն է այն ուղիղ ճանապարհը, որ մարդուն հասցնում է իր նպատակին: Թերևս սա Ղուրանի ամենակարևոր կանխագուշացումներից է, որ մուսուլմանները հաղթելու են անհավատներին: Այն էլ այնպիսի ժամանակներում, երբ մարգարեն ու մուսուլմանները ենթարկվում էին թշնամու ամենաուժեղ ճնշումներին»:
Այս այաներից սովորում ենք․
1․ Մարգարեները հայտնվել են, որպեսզի մարդկանց ասեն ճշմարտությունը և դրանից բացի, որպեսզի արդարությունը հաստատվի և պատիժը կատարվի արդար կերպով:
2․ Իսլամը չափավոր կրոն է և մուսուլմաններին հրավիրում է ընթանալ ուղիղ ճանապարհով:
Ավարտվեց Թա Հա սուրահը: Հաջորդ հաղորդման ժամանակ կներկայացնենք Անբիա՝ (մարգարեներ) սուրահը:
Աստված Ձեզ պահապան։