Մայիս 11, 2021 02:53 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Անբիա սուրահի 95-րդ այա

وَحَرَامٌ عَلَى قَرْیَةٍ أَهْلَکْنَاهَا أَنَّهُمْ لَا یَرْجِعُونَ

Անեծքը ծանրանալու է այն քաղաքների վրա, որոնց մենք բնաջնջեցինք: Նրանց բնակիչներն այլևս չեն վերադառնա:

Այս այան ասում է, որ անհավատներն ու անբարոյական մարդիկ, որոնք մեղք գործելով մոլորվում են և ոչնչանում, մահից հետո երազում են վերադառնալ աշխարհ: Սակայն Աստված այլևս նրանց նկատմամբ գթասրտություն չի ցուցաբերում և նրանց երազանքը չի կատարվում: Ղուրանի մեկ այլ այայում ասվում է, որ մեղավորները մահից հետո Աստծուն խնդրում են իրենց վերադարձնել աշխարհ, որպեսզի բարի գործ անեն և փոխհատուցեն իրենց սխալները: Սակայն դա հնարավոր չէ:

Այս այայից սովորում ենք․

1. Քանի դեռ ողջ ենք, պետք է բարի գործեր անենք, քանի որ մահից հետո նման հնարավորություն չի ստեղծվելու:

2. Արարչագործությունը և հանդերձյալ կյանքն ունեն որոշակի օրենքներ, որոնցից հնարավոր չէ խուսափել:

Անբիա սուրահի 96 և 97-րդ այաներ

حَتَّى إِذَا فُتِحَتْ یَأْجُوجُ وَمَأْجُوجُ وَهُم مِّن کُلِّ حَدَبٍ یَنسِلُونَ

وَاقْتَرَبَ الْوَعْدُ الْحَقُّ فَإِذَا هِیَ شَاخِصَةٌ أَبْصَارُ الَّذِینَ کَفَرُوا یَا وَیْلَنَا قَدْ کُنَّا فِی غَفْلَةٍ مِّنْ هَذَا بَلْ کُنَّا ظَالِمِینَ

Մինչև Գոգի ու Մագոգի առջև ճանապարհ բացվի, նրանք արագ քայլերով կիջնեն լեռներից:

Երբ գա անխուսափելի ժամը՝ անհավատներն ահաբեկված գոչելու են. «Վա՜յ մեզ, մենք մոռացել էինք այս ահավոր վայրկյանը և ամբարիշտության մեջ էինք ընկել»:

 

Աշխարհի ավարտի և դատաստանի օրվա նշաններից էր այն ջրամբարտակը, որ կառուցեց Զոլղառնեյնը և թույլ չտվեց, որ Գոգի ու Մագոգի ցեղերը հարձակվեն իրենց վրա: Ինչպես ասվում է Քահֆ սուրայի 98 և 99-րդ այաներում, Գոգն ու Մագոգը ցեղեր էին, որ հարձակվելով այլ ցեղերի վրա, ոչնչացնում էին նրանց: Սակայն Զոլղառնեյնը մի մեծ պատ կառուցեց նրանց առաջ ու թույլ չտվեց, որ նրանք առաջ գան: Երբ ավարտեց իր գործը, Զոլղառնեյնն ասաց. «Երբ Աստծո խոստման ժամանակը գա, այս ջրամբարտակը կփլվի: Այդ օրը շեփորը կհնչի և բոլորը կհավաքվեն»: Այս այաներն ասում են, որ տիեզերքի ընթացքն այսպես շարունակվում է, մինչև որ Գոգի ու Մագոգի ցեղերը տարածվեն ամբողջ աշխարհում և հաղթահարելով պատնեշները, հարձակվեն մարդկանց վրա: Երբ հնչում է  շեփորը և հայտարարվում է  աշխարհի վերջը, անհավատները վախի ու սարսափի են մատնվում: Այդ ժամանակ, մոլորության ու գոռոզության վարագույները մի կողմ են քաշվում մարդիկ գոռում են. «Ինչո՞ւ մենք չմտածեցինք այս օրվա մասին: Ինչո՞ւ  չլսեցինք մարգարեներին և հավատացյալներին ու ծաղրեցինք նրանց»: Նրանք խոստովանում են իրենց մեղքը և իրենք իրենց չարագործ անվանում:

 Այս այաներից սովորում ենք․

1. Վայրենի ցեղերի հարձակումը աշխարհի ավարտի և դատաստանի օրվա սկզբի մասին է հուշում:

2. Անհավատությունը բխում է  մոլորությունից և անհավատները հանդերձյալ կյանքում խոստովանելու են այդ մասին: Սակայն դա նրանց համար այլևս օգուտ չի ունենալու:

Անբիա սուրահի 98 և 99-րդ այաներ

إِنَّکُمْ وَمَا تَعْبُدُونَ مِن دُونِ اللَّهِ حَصَبُ جَهَنَّمَ أَنتُمْ لَهَا وَارِدُونَ

لَوْ کَانَ هَؤُلَاء آلِهَةً مَّا وَرَدُوهَا وَکُلٌّ فِیهَا خَالِدُونَ

 

Դուք և Այն ինչ, Աստծուց բացի, պաշտում էիք գեհենի մեջ եք իջնելու, բայց նրանք հավիտենական այնտեղ են մնալու:

Եթե ձեր պաշտած կուռքերն աստվածներ լինեին, գեհենի մեջ չէին գահավիժի, և նրանք հավիտենապես մնալու են այնտեղ:

 

Նրանք, որ խոստովանում են իրենց սխալները, այդ խոստավանությունն օգուտ չունի իրենց համար: Դա նրանց չի արգելում որ գնան դժոխք: Նրանց կուռքերը նույնպես դժոխքում են լինելու և վերածվելու են դժոխային կրակի համար փայտի: Այդ ժամանակ, փայտե և քարե կուռքերը նրանց կողքին են դրվելու, որպեսզի նրանց պաշտողներն իմանան, որ այդ կուռքերը չեն կարող փրկել իրենց:

Այս այաներից սովորում ենք․

1. Դժոխքի կրակը վառվում է մեղավորների մարմիններով:

2. Չարագործ մարդիկ այնքան անարժան են, որ հանդերձյալ կյանքում նրանց հետ վերաբերվում են ինչպես փայտի ու քարի: