Ելք դեպի լույս 586
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 12 և 13-րդ այաներ.
یَدْعُو مِن دُونِ اللَّهِ مَا لَا یَضُرُّهُ وَمَا لَا یَنفَعُهُ ذَلِکَ هُوَ الضَّلَالُ الْبَعِیدُ
یَدْعُو لَمَن ضَرُّهُ أَقْرَبُ مِن نَّفْعِهِ لَبِئْسَ الْمَوْلَى وَلَبِئْسَ الْعَشِیرُ
Նրանք պաշտում են այնպիսի չաստվածների, ովքեր ոչ կարող են օգնել իրենց, ոչ էլ վնասել՝ողբալի մոլորություն:
Նրանք օգնության են կանչում այն չաստվածներին, որոնք ավելի աղետաբեր են լինելու, քան օգտակար: Վայ այդ տեսակ պաշտպաններին, ու վայ իրենց պաշտողներին:
Այս այաներն ասում են, որ այն անձինք, ովքեր թույլ հավատք ունեն, նրանց հավատքը գնալով ավելի է թուլանում և նրանք սնոտիապաշտ են դառնում: Նրանց թվում է, որ որոշ աստղեր ու անշունչ քարեր դերակատար են իրենց երջանկության ու դժբախտության համար: Ուստի նրանք փորձում են իրենց դժվարությունները հաղթահարել նրանց միջոցով: Դժբախտաբար, ներկա քաղաքակիրթ աշխարհում, մարդիկ որոշ իրեր, ինչպես` ձիու պայտը կամ օձի ողը, պահում են որպես թալիսման և փորձում դրանց մեջ գտնել իրենց երջանկությունը: Ոմանք էլ Աստծո փոխարեն ենթարկվում են մարդկանց ու պաշտում նրանց: Օրինակ, փարավոնի հետևորդները, Մովսեսի Աստծուն պաշտելու փոխարեն, որպես Աստված պաշտում էին փարավոնին: Իսկ փարավոնը նրանց չէր կարողանում օգնել վտանգի ժամանակ: Նա էլ ինչպես մյուս մահկանացուները, խեղդվեց Նեղոս գետում:
Այս այաներից սովորում ենք.
1. Պաշտել Աստծուց բացի այլ մահկանացուների կամ իրերի, անհավատություն է:
2. Պետք է խուսափել այն մարդկանցից, ովքեր մեզ մոլորեցնում են Աստծո ճանապարհից:
Հաջ սուրահի 14-րդ այա
Աստված առաքինի հավատացյալներին մտցնելու է գետերով ոռոգված պարտեզների մեջ: Նա անում է այն, ինչ ցանկանում է:
Այս այան անդրադառնում է հավատացյալ մարդկանց կյանքին: Այայի ուղերձը կայանում է նրանում, որ ովքեր մինչև իրենց կյանքի վերջն ապրեն հավատքի մեջ ու հավատով մահանան, նրանց կյանքը հիմնված է մաքրության ու բարության վրա: Նրանք Աստծուց ստանալու են իրենց վարձատրությունը: Բնականաբար, Աստված իրականացնելու է այն, ինչ խոստացել է, քանի որ գիտի իր ծառաների խնդիրների մասին և կարող է նրանց վարձատրել:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատքը պետք է ուղեկցվի բարի գործով, քանի որ մարդն այդպիսով է փրկվելու և երջանկանալու:
2. Անհավատ մարդիկ փորձում են իրենց խնդիրների լուծումները գտնել իրենց նմանների մոտ: Իսկ հավատացյալներն ապավինում են միայն Աստծուն, որովհետև Նա ոչ միայն կարող է օգնել իրենց, այլ դատաստանի օրվա տերն է:
Հաջ սուրահի 15 և 16-րդ այաներ
وَکَذَلِکَ أَنزَلْنَاهُ آیَاتٍ بَیِّنَاتٍ وَأَنَّ اللَّهَ یَهْدِی مَن یُرِیدُ
Նա, ով կարծում է, որ (մարգարեն) այս աշխարհում և հանդերձյալ կյանքում աստվածային օժանդակությունից զուրկ է մնալու, թող իր բնակարանի տանիքից մի պարան կապի ու (կախվի): Թերևս այս արարքը մեղմացնի նրա զայրույթը:
Մենք (Ղուրանը) երկնքից իջեցրինք (որպես) լուսավորող նշաններ:Աստված առաջնորդում է նրանց, ում ցանկանում է:
Այս այաներն անդրադառնում են Մեքքայի անհավատների զայրույթին` իսլամի զարգացման կապակցությամբ: Նրանք չէին սպասում, որ Աստված կաջակցի իր մարգարեին և իսլամի ուսմունքը կտարածվի: Ուստի նրանք տարբեր ձևերով արտահայտում էին իրենց զայրույթը: Աստված ի պատասխան ասում է. «Եթե շատ եք զայրացած, կախվեք: Գուցե այդպես հանգստանաք»: Ընդհանրապես, նախանձ մարդիկ չեն կարող տեսնել ուրիշների առաջադիմությունը, և այդ ժամանակ նրանք իրենց մահն են ցանկանում: Նրանք ասում են. «Երանի չտեսնեինք այդ մարդկանց երջանկությունը»: Այդ իսկ պատճառով, Աստված ասում է. «Եթե չեք կարող տեսնել իսլամի մարգարեի հաջողությունը, սպանեք ձեզ: Որովհետև մարգարեն ներկայացնում է աստվածային այաները: Ով ցանկանա, կարող է դրանց հավատալ»: Սակայն շատ մարդիկ հակառակվում են դրանց և չեն կարողանում ընդունել ճշմարտությունը: Բնականաբար, նման մարդիկ չեն առաջնորդվելու:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծո կամքին պետք է ենթարկվել և ապավինել նրա բարությանը, քանի որ սա նրանց փրկության ճանապարհն է:
2. Առաջնորդությունը Աստծո գործն է և Ղուրանը` մարդուն առաջնորդելու միջոց: Նա է արժանանալու Ղուրանի առաջնորդությանը, ում սրտում ներթափանցի Աստծո լույսը և ով հավատա Արարչին: