Հուլիս 08, 2021 02:11 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հաջ սուրահի 52 –րդ այա

 

وَمَا أَرْسَلْنَا مِن قَبْلِکَ مِن رَّسُولٍ وَلَا نَبِیٍّ إِلَّا إِذَا تَمَنَّى أَلْقَى الشَّیْطَانُ فِی أُمْنِیَّتِهِ فَیَنسَخُ اللَّهُ مَا یُلْقِی الشَّیْطَانُ ثُمَّ یُحْکِمُ اللَّهُ آیَاتِهِ وَاللَّهُ عَلِیمٌ حَکِیمٌ

Քեզանից առաջ քանի մարգարե ուղարկեցինք: Սատանան իր մոլորյալ մտքերը տվեց նրանց: Բայց Աստված քանդում է  սատանայի արարքները,և աստվածային պատվիրանները մնում են մաքուր: Աստված գիտուն և իմաստուն է:

 

Այս այան ասում է. «Սատանաների սադրանքները, որոնք մեծ մասամբ մարդու կերպարով են հայտնվում, պատմության ընթացքում միշտ են եղել: Դրանց նպատակը եղել է թուլացնել հավատացյալների հավատքն Աստծո այաների նկատմամբ և թույլ չտալ, որ մարգարեները տարածեն երկնային կրոնները: Դա այն դեպքում, երբ Աստված կամեցել է իր խոսքը հասցնել մարդկանց և մշտապես պաշտպանել իր մարգարեներին»:

Այս այայից սովորում ենք.

1. Սատանայի ու նրա աջակիցների քայլերն Աստծո այաների նկատմամբ, կասկած հարուցելու համար, մշտապես եղել են: Ուստի հավատացյալները պետք է դրանց ընդդիմանալու համար որոշակի ծրագիր մշակեն:

2. Աստված խոստացել է, որ ճշմարիտը հաղթելու է չարին, իսկ հավատացյալներն ապավինելով Աստծուն, կհաղթեն չարագործներին:

 

Հաջ սուրահի 53 և 54-րդ այաներ

لِیَجْعَلَ مَا یُلْقِی الشَّیْطَانُ فِتْنَةً لِّلَّذِینَ فِی قُلُوبِهِم مَّرَضٌ وَالْقَاسِیَةِ قُلُوبُهُمْ وَإِنَّ الظَّالِمِینَ لَفِی شِقَاقٍ بَعِیدٍ

وَلِیَعْلَمَ الَّذِینَ أُوتُوا الْعِلْمَ أَنَّهُ الْحَقُّ مِن رَّبِّکَ فَیُؤْمِنُوا بِهِ فَتُخْبِتَ لَهُ قُلُوبُهُمْ وَإِنَّ اللَّهَ لَهَادِ الَّذِینَ آمَنُوا إِلَى صِرَاطٍ مُّسْتَقِیمٍ

Նա սատանայի  արարքները թույլատրում է, որպեսզի կուրանան նրանք, ում սիրտը կարծրացած ու փտած է: Ամբարիշտները խորասուզվել են (արդարությունից) հեռու թշնամանքի մեջ:

Նրանք, որ ընդունել են գիտությունը, համոզված են, որ (Ղուրանը) հավիտենական ճշմարտությունն է ու հավատում են դրան: Նրանց սրտերն ապահովությամբ հանգչում են այս հավատքի վրա, և Աստված հավատացյալներին առաջնորդում է դեպի փրկության ճանապարհ:

 

Այս այաներն ասում են. «Ընդդիմադիրների սադրանքները փորձության դաշտ են բոլորի համար. և հավատացյալների և անհավատների: Այն անհավատները, որ հիվանդ են և ճշմարիտ խոսքն այլևս չի ազդում նրանց վրա, ընդունում են սատանաների քարոզչություններն ու հետևում դրանց: Դա էլ պատճառ է դառնում, որ նրանք գնալով հեռանան ճշմարտությունից: Դա այն դեպքում, երբ հավատացյալները, իմաստության ու գիտակցության հիման վրա, զատում են ճշմարտությունը սխալից և սատանայի քարոզչությունը նրանց վրա չի ազդում: Նրանք հնազանդվում են Աստծուն, իսկ Աստված նրանց ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը: Բնականաբար, ճշմարտությանը հետևելն ունի արդյունքներ և աշխարհիկ և հանդերձյալ կյանքում:  Իսկ երբ մարդը չի հետևում ճշմարտությանն ու դառնում է  անհավատ, նրա վերջը դժոխքում է»:

Այս այաներից սովորում ենք.

1. Թշնամությունն ու նախանձն այնպիսի հիվանդություններ են, որ մարդուն թույլ չեն տալիս ընդունել ճշմարտությունն ու քարացնում են նրա սիրտը:

2. Ճշմարիտ գիտությունն այն է, որը մարդուն թույլ է տալիս հասկանալ որն է  ճշմարիտը և որը` սխալը:

3. Նա, ով քայլում է  ճշմարտության ուղղությամբ, աջակցություն է  ստանում Աստծո կողմից:

Հաջ սուրահի 55-57-րդ այաներ

وَلَا یَزَالُ الَّذِینَ کَفَرُوا فِی مِرْیَةٍ مِّنْهُ حَتَّى تَأْتِیَهُمُ السَّاعَةُ بَغْتَةً أَوْ یَأْتِیَهُمْ عَذَابُ یَوْمٍ عَقِیمٍ

الْمُلْکُ یَوْمَئِذٍ لِّلَّهِ یَحْکُمُ بَیْنَهُمْ فَالَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ فِی جَنَّاتِ النَّعِیمِ

وَالَّذِینَ کَفَرُوا وَکَذَّبُوا بِآیَاتِنَا فَأُوْلَئِکَ لَهُمْ عَذَابٌ مُّهِینٌ

Անհավատները չեն դադարի կասկածել, մինչև որ ահավոր ժամը հանկարծակիի բերի իրենց, և կրեն ահավոր օրվա սարսափելի չարչարանքները:

Այդ օրը իշխանությունն Աստծուն է պատկանում: Նա պիտի դատի (մահկանացուներին): Այն հավատացյալները, որոնք բարիք են գործել, երանության պարտեզների մեջ են լինելու:

Զարհուրելի պատիժ է բաժին հասնելու անհավատներին ու նրանց, ովքեր մեր նշանները սուտ են համարել:

 

Այս այաներն ասում են, որ անհավատ մարդն իր անհավատության պատճառով, մինչև կյանքի վերջը չի գտնում ճշմարիտ ճանապարհը, մինչև որ դատաստանի օրը տեսնում է  չարչարանքները: Իսկ այնտեղ այլևս չի կարող ոչինչ մերժել, ինչպես որ հավատքն էլ նրա համար այլևս ոչ մի օգուտ չի ունենալու: Դատաստանի օրը հաշվի օր է և դատավորն էլ իմաստուն ու արդար Աստվածն է: Նա յուրաքանչյուրին իր հավատքի ու գործի հիման վրա հարցաքննում է: Բարերար հավատացյալները գնում են դրախտ, իսկ անհավատները` դժոխք:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե կասկածը ճշմարտությունն ուսումնասիրելու և ընկալելու նախաբանը լինի, շատ արժեքավոր է: Սակայն եթե մարդը մինչև վերջ ապրի կասկածով, կմոլորվի:

2. Հարության օրը, ինչպես մահը, միանգամից  է հայտնվում և դրա ժամանակը ոչ ոք չգիտի:

3. Դատաստանի օրը Աստված մարդկանց դատում է ըստ իրենց հավատքի ու գործերի: