Ելք դեպի լույս 595
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 58 և 59-րդ այաներ.
لَیُدْخِلَنَّهُم مُّدْخَلًا یَرْضَوْنَهُ وَإِنَّ اللَّهَ لَعَلِیمٌ حَلِیمٌ
Նրանք, ովքեր գաղթեցին հանուն Աստծո և (հավատքի դրոշի տակ) սպանվեցին կամ մահացան բնական մահով, անշուշտ բարի վարձատրություններ են ստանալու: Աստված լավագույն բարիք նվիրողն է:
Աստված նրանց տանելու է մի բնակավայր, որով պիտի հրապուրվեն: Նա իմաստուն է ու շատ համբերատար։
Այն մուսուլմաններից ոմանք, որ մարգարեին և իսլամի ուսմունքները պաշտպանելու նպատակով Մեքքայից գաղթեցին Մեդինա, մահացան իրենց բնական մահով: Իսկ մյուսները զոհվեցին պատերազմներում: Մարդկանցից ոմանք միայն նահատակներին էին արժևորում և մյուս մահացած գաղթականներին արժեք չէին տալիս: Այս այան, ժխտում է նման վերաբերմունքն ասելով. «Յուրաքանչյուր ոք, ով հանուն Աստծո իր քաղաքից ու երկրից գաղթում է, աստվածահաճո քայլ է կատարում և հանդերձյալ կյանքում արժանանալու է աստվածային բարիքների, նահատակվի թե իր բնական մահով մահանա»: Այո, Աստված դրախտում տեղ է ապահովել նրանց համար, որ կարողացան հրաժարվել իրենց հարմարավետ կյանքից և իրենց հավատքը պաշտպանելու համար աքսորվեցին կամ պարտավոր եղան գաղթել: Եվ հենց այնտեղ էլ այս մարդկանց նվիրվածությունը փոխհատուցվելու է և նրանք ուրախանալու են:
Այս այաներից սովորում ենք.
1. Կարևորն այն է, որ մարդը քայլ կատարի Աստծո ճանապարհին: Մնացածն արդեն որոշում է ճակատագիրը:
2. Աստված հավատացյալ մարդկանց զրկանքները հավերժական դրախտային բարիքներով է փոխհատուցելու:
3․ Աստված տեղյակ է այն դժվարությունների մասին, որ հավատացյալ մարդիկ կրում են բռնատպետերի կողմից: Սակայն Աստծո համբերությունը մեծ է և չարագործների պատիժը տալու է հանդերձյալ կյանքում:
Հաջ սուրահի 60-րդ այա
Յուրաքանչյուր ոք իր բռնավորին պետք է պատժի այնքան, որքան(վերջինս) նեղել է իրեն:(Այսքանից հետո) նոր բռնության ենթարկվելու ժամանակ կունենա Աստծո աջակցությունը: Աստված գթած և ողորմած է:
Այս այան, խոսելով գաղթականների մասին, ասում է. «Աստված նրանց այս կյանքում նույնպես աջակցում է և աջակցելու է: Երբ թշնամիները հարձակվեն նրանց վրա, նրանք պարտավոր են լինելու պաշտպանել իրենց ու կանգնել նրանց դիմաց: Իհարկե նրանք պետք է պահպանեն արդարությունն ու չանցնեն սահմանները: Սակայն եթե թշնամին չհրաժարվի իր գործողություններից ու շարունակի հարձակվել նրանց վրա, Աստված աջակցելու է հավատացյալ մարդկանց»: Անկասկած, նրանք, ովքեր ենթարկվեն բռնության և չպաշտպանեն իրենց, չեն ստանալու Աստծո աջակցությունը, որքան էլ որ աղոթեն:
Այս այայից սովորում ենք.
1. Յուրաքանչյուր մարդու բնական իրավունքն է ինքնապաշտպանությունը, ինչպես նաև իր կրոնը, երկիրը, ընտանիքը պաշտպանելը:
2. Արդարությունը համաշխարհային ու հավերժական արժեք է:
3. Ներումն աստվածային վարքագիծ է:
Հաջ սուրահի 61 և 62-րդ այաներ
Նա ցերեկվան հաջորդել է տալիս գիշերը և գիշերվան՝ ցերեկը: Նա ամեն բան տեսնում և լսում է:
Նա է ճշմարտությունը:Սուտ են այն ամենը, ինչ կանչում են Նրա փոխարեն։ Աստված վեհ ու բարձրյալ է:
Նախորդ այաներում ասացինք, որ Աստված խոստանում է աջակցել հավատացյալներին: Այս այաներում ասվում է, որ Աստված ամենակարող է և ողջ տիեզերքը նրա ձեռքում է: Նա է, որ ստեղծել է տիեզերքը և արևի շուրջը երկիր մոլորակի համակարգված պտույտը` գիշերվա ու ցերեկվա հաջորդականությամբ, որոնց երկարությունը տարբեր եղանակներին տարբեր է, սակայն դրանք ենթարկվում են որոշակի ուժի: Դա աստվածային անսահման ուժի ապացույցն է: Նա ողջ տիեզերքի արարիչն է և կառավարում է այդ ամենը: Նա ստեղծել է աշխարհը: Նա հավերժական է, ու նրանից բացի ոչ մի բան չի կարելի պաշտել: նա ամենակարող է և ամենազոր: Ուրեմն կարող է աջակցել կամ ոչնչացնել ում ցանկանա:
Այս այաներից սովորում ենք.
1. Արարչագործությունը լավագույն ապացույցն է Աստծո գիտության և ուժի: Ուրեմն պետք է ապավինենք նրան ու խնդրենք նրա աջակցությունը:
2. Ճշմարտության չափանիշն Աստված է, իսկ ճշմարտությունը ճանաչելու չափանիշն այն ամենն ինչ նրա կողմից տրվել է մարդուն:
3. Աստված երաշխավորել է, որ կաջակցի հավատացյալներին ու ճշմարտությունը կհաղթի, պայմանով, որ հավատացյալները լիարժեք կատարեն իրենց պարտականությունները: