Ելք դեպի լույս 597
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հաջ սուրահի 67-րդ այա
Յուրաքանչյուր ազգի համար նվիրական ծեսեր հաստատեցինք: Թող հարգեն այդ ծեսերը ու թող չվիճեն քեզ հետ այս մասին: Կանչիր նրանց դեպի քո Աստված: Դու ճշմարիտ ճանապարհի վրա ես:
Մեքքայի անհավատները, որ իրենց համարում էին Աբրահամի ուսմունքի հետևորդներ և Մեդինայի հրեաները, որ իրենց համարում էին Մովսեսի հետևորդներ, ունեին հատուկ կրոնական ծեսեր և քանի որ իսլամի մարգարեն նոր ուսմունք էր ներկայացրել, նրանք վերջինսի հետ վիճում էին, ասելով. Եթե դու Աստծո մարգարե ես, ինչու ես նոր ուսմունք ներկայացնում, հրաժարվելով Աբրահամի ու Մովսեսի ճանապարհից: Ի պատասխան, Ղուրանն ասում է. «Բոլոր կրոններն Աստծո կողմից են, սակայն նկատի առնելով ժամանակի պայմանները, Աստված որոշակի կրոնական պարտականություններ է սահմանել նրանց համար: Այդուհանդերձ, բոլոր աստվածային կրոնների նպատակը մեկ է` մարդկանց հրավիրել դեպի միակ Աստված ու նրանց ճիշտ ճանապարհ ցույց տալ: Այլ խոսքով, տարբեր կրոնները նման են նույն դպրոցի տարբեր դասարաններին, որ ունեն որոշակի ուղղություն, նպատակ ունենալով զարգացնել աշակերտներին»:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված յուրաքանչյուր ժողովրդի տվել է առաջնորդվելու, ճիշտ ապրելու և Աստծուն ծառայելու հնարավորություն:
2. Որոշ ընդդիմախոսներ չպետք է հիասթափեցնեն հավատացյալին, որպեսզի նա հրաժարվի իր ճանապարհից:
3. Մարգարեները մարդուն ցույց են տալիս ճիշտ ճանապարհը:
Հաջ սուրահի 68 և 69-րդ այաներ
وَإِن جَادَلُوکَ فَقُلِ اللَّهُ أَعْلَمُ بِمَا تَعْمَلُونَ
اللَّهُ یَحْکُمُ بَیْنَکُمْ یَوْمَ الْقِیَامَةِ فِیمَا کُنتُمْ فِیهِ تَخْتَلِفُونَ
Եթե վիճեն,ասա նրանց՝. Աստված քաջատեղյակ է ձեր արարքներին:
Նա ձեր մեջ եղած անհամաձայնությունները դատելու է հարության օրը:
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. «Եթե քո փաստարկները չընդունվեցին ընդդիմախոսների կողմից, ասա. Աստված տեղյակ է ձեր խոսքերից ու գործերից և դատաստանի օրը դատելու է մեզ ու ձեզ»:
Այս այաներից սովորում ենք․
1. Բանավեճը մինչև այն ժամանակ է ընդունելի, եթե ճշմարտությունը չի խեղաթյուրվում: Սակայն եթե կողմերից մեկը շարունակեց առանց տրամաբանության պնդել իր կարծիքը, պետք է հրաժարվել այդ բանավեճից:
2. Դատաստանի օրվա ու հարության նկատմամբ հավատքը, հավատացյալներին խաղաղություն է պարգևում:
Հաջ սուրահի 70-րդ այա
Դուք չգիտեի՞ք, որ Աստծո գիտությունն ընդգրկում է երկինքներն ու երկիրը: Ամեն բան գրված է Գրքում: Ամեն ինչ հեշտ է Բարձրյալի համար:
Այս այան անդրադառնում է արարչագործության մի կարևոր սկզբունքի, ասելով, որ Աստված երկինքների ու երկրի արարիչն է, տիրապետում է բոլոր արարածների վրա և գիտի ամեն ինչ, նույնիսկ մարդկանց խոսքն ու գործը բացառություն չեն կազմում: Աստված գիտի մարդու բոլոր գործողությունները: Դատաստանի օրը հենց այս գիտությամբ Աստված դատում է մարդկանց: Դրանից բացի, այս աստվածային գիտությունը գրանցված է Գրքում:
Այս այայից սովորում ենք․
1. Աստծո գիտությունը տիեզերքի բոլոր մասնիկների վերաբերյալ, հավասար է` կենդանի թե անկենդան, երկրի վրա թե երկնքում:
2. Մարդու յուրաքնաչյուր խոսք և գործ գրանցվում է աստվածային գրքում ոչինչ չի մոռացվում:
Հաջ սուրահի 71-րդ այա
Կուռքերին ընծայած նրանց պաշտամունքը թույլատրված չէ Աստծո կողմից: Նրանք գիտությամբ չեն առաջնորդվում: Չարագործների համար չի լինելու ոչ մի պաշտպան:
Այս այան ասում է. «Նրանք, որ իսլամի շարիաթի վերաբերյալ բանավիճում են քեզ հետ, կատարում են այնպիսի գործողություններ, որ ընդհանրապես չեն համապատասխանում բանականությանը: Նրանք պաշտում են կուռքերին և դրա համար որևէ տրամաբանական բացատրություն չունեն: Անկասկած, նա, ով նման անտրամաբանական գործեր է կատարում, առաջին հերթին հենց իր նկատմամբ է չարիք գործում և այնուհետև` աստվածային մարգարեների»:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծո պատվիրաններին հավատարմությունը բխում է բանականությունից: Հակառակ դեպքում, մարդը մոլորվում է ճշմարտության ճանապարհից և տարածվում է սնոտիապաշտությունը:
2. Բռնությունն ու չարիքը չեն սահմանափակվում միայն հասարակության հարցերով, այլ յուրաքանչյուր միջամտություն կրոնական հարցերին, բռնություն է կրոնական ուսմունքների նկատմամբ: