Ելք դեպի լույս 602
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 15 և 16-րդ այաներ
ثُمَّ إِنَّکُمْ بَعْدَ ذَلِکَ لَمَیِّتُونَ
ثُمَّ إِنَّکُمْ یَوْمَ الْقِیَامَةِ تُبْعَثُونَ
Ստեղծվելուց հետ պիտի մեռնեք:
Այնուհետև դատաստանի օրը պետք է հարություն առնեք:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն այաների մասին, որոնք ներկայացնում են մարդու արարման փուլերը: Այս այաներն ասում են. «Այդ փուլերի ավարտվելուց հետո ավարտվում է նաև ձեր կյանքը: Դուք այս աշխարհից հանդերձյալ աշխարհ եք տեղափոխվում և այնտեղ վերակենդանանում»: Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք նաև հոգու արարման մասին: Արարում, որը չի ավարտվում հոգով և յուրաքանչյուր մարդու աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերը միացնող օղակն է համարվում: Մահը բացարձակ իրականություն է, որի մասին իմամ Ալին ասում էր. «Եթե որևէ մեկին հաջողվեր գտնել ճանապարհ` մահը վերացնելու համար և աշխարհում հավերժական կյանք լիներ, դրանք պետք է լինեին աստվածային մարգարեները: Սակայն նրանք նույնպես մահվան միջոցով հեռացան այս աշխարհից: Ուրեմն ոչինչ այս աշխարհում հավերժական չէ»:
Այս այաներից սովորում ենք.
1. Մահը ոչնչություն չէ, այլ մարդկային կյանքի փուլերից մեկը, որից հետ սկսվում է հանդերձյալ կյանքը:
2. Մարդու կյանքը միայն նյութական ու աշխարհիկ կյանքերով չի սահմանափակվում: Հավատացյալները հավատում են նաև բարոյական կյանքին, որը դրսևորվում է հարության միջոցով:
Մոմենուն սուրահի 17-րդ այա.
«وَلَقَدْ خَلَقْنَا فَوْقَکُمْ سَبْعَ طَرَائِقَ وَمَا کُنَّا عَنِ الْخَلْقِ غَافِلِینَ»
Ձեր գլխի վրա մենք բարձրացրինք յոթ (երկնային) ուղի: Մեր արարածների կարիքները երբեք չենք անտեսում:
Այս այան խոսում է այս աշխարհում Աստծո ուժի նշանների մասին: Այան անդրադառնում է յոթ ճանապարհներին, որ ըստ երևույթին այն առանցքներն են, որոնց շուրջը պտտվում են բազմաթիվ աստղերը: 7 թիվն այստեղ նաև բազմանալու խորհրդանիշ է: Այնուհետև այան ասում է. «Չկարծեք, թե այսքան շատ արարումը պատճառ կդառնա, որ արարիչը նրանց չկարողանա կառավարել»:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդու, երկրի ու երկնքի արարիչը մեկ է և ողջ տիեզերքը նրա կամքով է կառավարվում:
2. Աստված և արարիչ է և հսկիչ: Նա ամեն ինչ տեսնում է:
Մոմենուն սուրահի 18-րդ այա
Մենք երկնքից անձրև ենք իջեցնում ու երկրի վրա պահում այն: Մենք կարող ենք անհետացնել այն, եթե կամենանք:
Այս այան անդրադառնում է անձրևին, որպես աստվածային բարիքներից մեկը: Այան ասում է. «Երկրին անհրաժեշտ ջուրն ապահովվում է անձրևի միջոցով: Ջուրը ներծծվում է հողի մեջ և պաշարվում, որպեսզի տարվա ընթացքում մարդն օգտագործի խմելու և ոռոգման համար: Բնականաբար, Աստված, որը մարդու, բույսերի ու կենդանիների ամենակարևոր կարիքի մասին հոգացել է, կարող է նաև դա խլել և բոլոր կենդանի էակներին ոչնչացնել: Եվ ոչ մի ուժ չի կարող Աստծո համար արգելք հանդիսանալ, կամ այլ ձև առաջարկել մոլորակի ջրի ապահովման համար»:
Այս այայից սովորում ենք.
1. Ջուրը, որը բոլոր կենդանի էակների, այդ թվում նաև մարդու կյանքի ամենակարևոր աղբյուրն է հանդիսանում, իջնում է երկրի վրա, որպեզի բոլորն օգտվեն այդ բարիքից:
2. Աստվածային բարիքների արժեքն այն ժամանակ է պարզվում, երբ կարճ ժամանակով դրանք կորցնում ենք: