Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանի կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ: ----------------------
Ապրիլի 4-ին և 6-ին ադրբեջանական երկու ինքնաթիռների զավթված Պաղեստինում վայրէջք կատարելու լուրը հայտնվեց տարածաշրջանի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Ասվում է, թե շուրջ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի երկու բեռնատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել զավթված Պաղեստինի «Աըուֆդահ»-ի ռազմական օդակայանում:
ԼՂ-ի շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածությունների սրման ֆոնին այս լուրն արժանացավ քաղաքական շրջանակների ուշադրության:
Օդակայանների հետ կապված մասնավոր տեղեկությունները վկայում են, որ «Իլյուշին 76» տեսակի այդ երկու ինքնաթիռները ապրիլի 4-ին և 6-ին վայրէջք են կատարել «Աըուֆդահ»-ի ռազմական օդակայանում:
Ադրբեջանը Սիոնիստական ռեժիմին նավթ վաճառող երկրներից է, իսկ այդ ռեժիմն էլ ապահովում է Ադրբեջանին անհրաժեշտ սպառազինությունը: Տեղեկությունների համաձայն վերջին չորս տարիներում Ադրբեջանը հինգ միլիարդ դոլար արժող սպառազինություն է գնել Սիոնիստական ռեժիմից: Դա վկայում է Ադրբեջանի որոշում կայացնող շրջանակներում հրեական համայնքի ներազդեցության մասին:
------------------------
Շարունակելով ցեղասպանության ընդունման կապակցությամբ Թուրքիայի վրա գործադրվող իր ճնշումները, Հայաստանն Անկարայից պահանջեց պաշտոնապես ճանաչել 1915 թվականի հայոց ցեղասպանության իրողությունը: ՀՀ վարչապետն ասաց, որ Թուրքիան պիտի ընդունի պատմական ճշմարտությունը և պաշտոնապես ընդունի 1915 թվականին Օսմանյան կայսրության շրջանում հայոց ցեղասպանության իրողությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաև նշեց. «Թուրքիայի իշխանությունները պիտի խորհեն իրողությունը ճանաչելու մասին ու դա ինչքան ավելի շուտ կատարվի, առավել օգտավետ կարող է լինել»: «Ապագայում ցեղասպանությունները կանխելու նպատակով միջազգային հասարակայնությունը պիտի դատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Շարունակվելու է հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչմանն ուղղված մեր պայքարը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետն ակնարկելով ԼՂ-ի հարցին ընդգծեց. «Մենք պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը»:
------------------------
Տաջիկստանի ՆԳ նախարարն անցած շաբաթ տեղեկացրեց այս երկրում հանցագործությունների ավելացման մասին: Տաջիկստանի ՆԳ նախարար Ռամազան Ռահիմզադեն ամփոփելով այդ նախարարության 2016 թվականի առաջին եռամսյակի գոծունեությունն, ասաց. «Այս տարվա առաջին եռամսյակում Տաջիկստանում հանցագործությունների բացահայտման չափը հասել է 95 տոկոսի, ինչը նախորդ տարիների համեմատությամբ աճ է արձանագրել»:
Ռահիմզադեն Տաջիկստանի ՆԳ նախարարության պաշտոնյաներին կոչ է արել հանցագործությունները ժամանակին բացահայտելու հարցում առավել սերտ համագործակցություն ունենալ քաղաքացիների հետ: Նա մատնանշելով պատանիների ու երիտասարդների հանցագործության հանդեպ հակվածության կապակցությամբ մտահոգության առկայությունն, ընդգծեց, որ պատանիների կողմից հանցագործութան կանխման համար կանխարգելիչ առավել քայլեր պիտի ձեռնարկել:
Ռամազան Ռահիմզադեն Տաջիկստանի ՆԳ նախարարության բոլոր պաշտոնատարներին ու պաշտոնյաներին կոչ արեց խստացնել հանցագործությունների, այդ թվում ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի ու այլ հանցագործական արարքների դեմ պայքարն ու անկեղծորեն կատարել իրենց պարտականությունները:
Տաջիկստանի հետ սահմանակից Աֆղանստանի հյուսիսային տարածքներում անհանդարտությունները խստացվելով մեծացել են այդ երկրում ահաբեկչության ու թմրանյութերի հետ կապված հանցագործությունների տարածման շուրջ տաջիկ պաշտոնատարների մտահոգությունները:
--------------------------
Սկսվեց Ուզբեկստանի, Թուրքմենստանի, ԻԻՀ-ի ու Օմանի միջև «Կենտրոնական Ասիա-Պարսից ծոց» փոխադրության միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործումը:
Կենտրոնական Ասիայից մինչև Պարսից ծոց ձգվող միջանցքի ստեղծման մասին համաձայնագիրը 2011 թվականին ստորագրվեց Աշխաբադում: Կատարը 2013 թվականին հրաժարվեց այս նախագծից:
Հիշյալ երկրների ԱԳ նախարարները 2014 թվականի օգոստոսին Մասկատում ստորագրեցին համաձայնագրի գործադրման մասին փոխհուշագիրը:
Այս փաստաթուղթն ընդգծում է Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցում ու Օմանի ծովում գտնվող նավահանգիստների միջև շարունակական փոխադրության ու տարանցման իրականացման համար փոխադրության միջանցքի ստեղծումը:
Հիշյալ երկրների ստորագրած համաձայնագրի հիման վրա Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից դեպի Պարսից ծոց առանց մաքսային սահմանափակությունների ապրանքի տարանցման ու փոխադրության հնարավորություն է ստեղծվում: Այս համաձայնագիրը հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ մեծ հաջողություն է համարվում հինգ երկրների համար:
--------------------------
Ղազախստանի Աթիրաո տարածքի բնակիչները հանրահավաք անցկացնելով բողոքեցին այդ երկրում ընդունված նոր օրենքի դեմ, որը արտասահմանցիներին թույլատրում է հողատարածք գնել Ղազախստանում:
Բողոքարարների համոզմամբ արտասահմացիներին հողատարածք գնելու իրավունք շնորհելը վտանգում է այդ երկրի անկախությունը:
Մի քանի ժամ տևած հանրահավաքից հետո Ղազախստանի պաշտոնատարները ներկայանալով այն վայրում, որտեղ գտնվում էին բողոքարարները, բացատրություններ են տվել այն կապակցությամբ,որ արտասահմանցիներին հողատարածք վաճառելը չի վտանգելու այդ երկրի անկախությունը և բողոքարարներից պահանջել են վերջ տալ բողոքի հանրահավաքին:
Բողոքարարները պաշտոնատարներից պահանջել են իրենց բողոքը փոխանցել երկրի խորհրդարանին:
Ղազախստանում հողատարածքների վաճառքի մասին նոր օրենքը ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Համաձայն այս օրենքի Ղազախստանի կառավարությանը թույլատրվում է հողատարածք հատկացնել արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ ընկերություններին: Օրենքը նաև թույլատրում է 15-ից 25 տարվա ժամկետով հողատարածքները վարձակալության տալ արտասահմանցիներին:
Ի դեպ, Ղազախստանի ներդրման ու զարգացման նախարարն ասաց, որ Տնտեսական համագործակցությունների ու զարգացման կազմակերպության անդամ բոլոր երկրների քաղաքացիները կարող են առանց տեսգրի այդ երկիր ուղևորվել:
Ղազախստանի ներդրման ու զարգացման նախարար Էսիթ Իսա Քիշովը Ղազախստանի ու Իսպանիայի առևտրականների նիստում ասաց. «Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության անդամ 34 երկրների քաղաքացիները կարող են առանց տեսգրի Ղազախստան ճանապարհորդել»:
Տնտեսական համագործակցությունների ու զարգացման կազմակերպությունն ունենալով 34 անդամներ իր վրա պարտավորություն է վերցրել հարգել ազատ տնտեսության ու ժողովրդավարության սկզբունքները:
Հիշյալ կազմակերպությունը «Եվրոպայի տնտեսական համագործակցությունների կազմակերպություն» անվան ներքո հիմնադրվել է 1948 թվականին: Հետագա տարիներին դրան ավելացան ոչ-եվրոպական մի շարք երկրներ, իսկ 1961 թվականին տնտեսության ու զարգացման կապակցությամբ վավերացված նոր կանոնադրությամբ հիշյալ կազմակերպությունը վերանվանվեց «Տնտեսական համագործակցությունների ու զարգացման կազմակերպություն»: Կազմակերպության կենտրոնավայրը գտնվում է Փարիզում: