Ելք դեպի լույս 603
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 19 և 20-րդ այաներ
وَشَجَرَةً تَخْرُجُ مِن طُورِ سَیْنَاء تَنبُتُ بِالدُّهْنِ وَصِبْغٍ لِّلْآکِلِینَ
Անձրևը ձեր պարտեզի արմավենիներն ու որթատունկերն աճեցնում է:Նա ծաղկեցնում է այն բոլոր պտուղները, որոնցով դուք սնվում եք:
Մենք աճեցրինք Սինա լեռան ծառը, որից ստանում եք ձեթ և ուտեստի համար հաց:
Այս այաներն ասում են, որ այգիներն ու դաշտերն աշխարհի տարբեր վայրերում գոյություն ունեն անձրևաջրի շնորհիվ, որ իջեցնում է Աստված: Իսկ ծառերի բերքն այնքան շատ է, որ ոչ միայն ապահովում է նրանց տերերի սնունդը, այլ հնարավորություն տալիս վաճառել բերքն ու եկամուտ ստանալ: Այդպես ձիթենուց, որը հիմնականում աճում է Սիրիայում և Պաղեստինում, մարդը ստանում է յուղ, ինչպես նաև օգտվում է այդ ծառի պտուղներից: Ղուրանում հատուկ անդրադարձ է կատարվում երեք մրգերի` արմավին, խաղողին ու զեյթունին, որոնք ըստ երևույթին շատ կարևոր սնունդ են հանդիսանում մարդու օրգանիզմի համար: Դա հաստատում են նաև այսօրվա գիտնականները, ընդգծելով, որ այս երեք մրգերը կանխում են շատ հիվանդություններ:
Այս այաներից սովորում ենք.
1. Ջուրը բույսերի ու մարդու գոյատևման աղբյուրն է: Աստված արել է այնպես, որ ջրի ցիկլը բնության մեջ շարունակական լինի:
2. Աստված, որ մարդու արարիչն է, ապահովել է նաև մարդու` բնությունից ունեցած կարիքները: Ուրեմն չպետք է մոռանալ այդ բարիքներն ու օգտագործել անթույլատրելի սնունդը, ինչն ապերախտության դրսևորում է:
Մոմենուն սուրահի 21 և 22-րդ այաներ
وَعَلَیْهَا وَعَلَى الْفُلْکِ تُحْمَلُونَ
Կենդանիները ձեզ համար օրինակներ են, որոնց ներսի(կաթը) խմում եք և ուրիշ բազմաթիվ օգուտներ նույնպես քաղում եք նրանցից,նաև նրանց միսն ուտում:
Դուք նրանց հեծած ճամփորդում եք, ինչպես նավը ծովերի վրա:
Այս այաներն անդրադառնում են մարդու կյանքում չորքոտանիների դերին և ասում, որ այնպիսի կենդանիներ, ինչպես` կովն ու ոչխարը, մարդուն տալիս են կաթ: Ու չնայած այդ հաճելի կաթը,որ դուրս է գալիս նրանց արնաշաղախ որովայնից, ոչ արյան գույն ունի և ոչ էլ վատ հոտ ունի: Կաթը հաճելի սնունդ է, որից կարելի է ստանալ տարբեր տեսակի մթերք` մածուն, պանիր և այլն: Իսկ այս կենդանիների բրդից ու կաշվից կարելի է արտադրել հագուստ, իսկ մսից պատրաստել տարբեր տեսակի ճաշեր: Այսպիսով, կարելի է ասել, որ կովի ու ոչխարի ոչ մի մասն անօգուտ չէ և կիրառվում է մարդու կյանքում: Եթե նավերը բեռ են փոխադրում ջրում, ցամաքում նման աշխատանք են կատարում ուղտերն ու ձիերը, հատկապես հեռավոր գյուղերում:
Այս այաներից սովորում ենք.
1. Ուսումնասիրելով մարդու կյանքի վրա կենդանիների ազդեցությունն ու դրանց դերը, կարելի է աստվածային դասեր քաղել:
2. Մարդուն միշտ էլ անհրաժեշտ է եղել ուղևորությունը և դրա համար Աստված ստեղծել է հնարավորություններ:
Մոմենուն սուրահի 23 և 24-րդ այաներ
Մեր մարգարեն` Նոյը, ասաց իր ժողովրդին.«Պաշտեցեք Աստծուն: Նրանից զատ այլ աստված չկա: Դուք չե՞ք վախենում Նրանից»:
Սակայն անհավատների մեծամեծներն ասացին.«Նոյը ձեզ նման մի մարդ է: Նա ուզում է իշխել ձեզ վրա: Եթե Աստված կամենար առաջնորդել մեզ, հրեշտակներ կուղարկեր մեզ համար: Մեր նախնիների պատմության մեջ նման բան չենք լսել»:
Այս այաները խոսում են այն մասին, թե Աստված ինչպիսի շնորհ է անում մարդուն` առաջնորդելով նրան: Այաներն անդրադառնում են մարգարե Նոյի առաջին հրավերին: Նոյն իր ժողովրդին հորդորում էր հրաժարվել կռապաշտությունից և պաշտել միակ Աստծուն: Սակայն նրանք, ովքեր ունեին ուժ ու հարստություն, Նոյի հրավերը համարում էին սպառնալիք, սարսափելով, որ կկորցնեն իրենց դիրքը: Այդ պատճառով էլ նրանք ասում էին, որ Նոյը նպատակ ունի իշխել մարդկանց վրա և նրանց որպես ստրուկ օգտագործել: Նրանք ասում էին, որ Նոյը չի ցանկանում առաջնորդել մարդկանց ու երջանկացնել նրանց: Այդ մարդիկ ասում էին, որ եթե Աստված ցանկանար առաջնորդել մարդկանց, կուղարկեր հրեշտակներին, որոնք չեն շփվում աշխարհիկ ու նյութական հարցերի հետ: Այդ դեպքում Աստված իր խոսքը կհասցներ մարդկանց: Սակայն Աստված մարդկանց առաջնորդում է հենց մարդու միջոցով և ոչ թե հրեշտաների: Որովհետև առաջնորդությունը միայն խոսելով չէ: Առաջնորդը պետք է իր գործով ու վարքով հասարակության համար օրինակ ծառայի, որպեսզի մարդիկ ընդունեն նրա խոսքը: Սակայն հրեշտակները չէին կարող դա անել, քանի որ մարդ չէին ու չէին կարող իրական օրինակ դառնալ մարդկանց համար:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեները մարդկանց հրավիրում են կուռքերի փոխարեն պաշտել Աստծուն: Նրանք մարդկանց հրավիրում էին պաշտել Աստծուն և ոչ թե իրենց:
2. Մարգարեների ընդդիմադիրները հարուստներն էին ու իշխանավորները, ովքեր ցանկանում էին պահպանել իրենց դիրքը և շարունակել իշխել մարդկանց վրա: