Ելք դեպի լույս 611
Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մոմենուն սուրահի 70-րդ այա
أَمْ یَقُولُونَ بِهِ جِنَّةٌ بَلْ جَاءهُم بِالْحَقِّ وَأَکْثَرُهُمْ لِلْحَقِّ کَارِهُونَ
Ինչո՞ւ են ասում, թե նա այսահար է: Նա եկել է ճշմարտությունը քարոզելու, իսկ նրանցից շատերը խուսափում են ճշմարտությունից:
Այս այան ասում է, որ քանի որ անհատվատները պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը, այն այաները, որ Աստված իջեցրել է մարգարեի համար ու վերջինս կարդում է դրանք մարդկանց համար, նրանք երկնային ներշնչանք չեն համարում: Նրանք ասում են, որ մարգարեն խելագարվել է և դևերի հետ է շփվում ու փոխանցում է նրանց խոսքերը: Ի պատասխան, Աստված ասում է. «Խնդիրը նրանց մեջ է, որ չեն ցանկանում ընդունել ճշմարտությունը և ոչ թե մարգարեի կողմից հնչեցված խոսքերի»։
Այս այայից սովորում ենք․
1. Թշնամիները մշտապես փորձել են հեղինակազրկել կրոնական առաջնորդներին։
2. Կրոնական առաջնորդների պարտականությունն է ասել ճշմարիտ խոսքը, անգամ եթե այն մարդկանց դուր չգա։
Մոմենուն սուրահի 71-րդ այա
Եթե ճշմարտությունն անսար նրանց փափագներին, ապականությունը կտիրապետեր երկինքներում, երկրի վրա ու նրանց միջև գտնվող ամեն ինչի վրա: Մենք նրանց ուղարկեցինք Լուսավոր գիրքը, սակայն նրանք մերժեցին դա:
Այս այան ասում է, որ որոշ մարդիկ հակառակ են Ղուրանին, քանի որ այն չի համապատասխանում իրենց անհիմն ցանկություններին: Իսկ եթե այդպես լիներ, աշխարհում կտիրեր անարխիա և որևէ օրենք գոյություն չէր ունենա: Այնուհետև այան ասում է, որ Ղուրանի այաները միջոց են` մարդուն թմբիրից արթնացնելու և փրկության համար: Սակայն եթե մարդը ենթարկվում է իր ցանկություններին, մոլորվում է ճշմարիտ ճանապարհից։
Այս այայից սովորում ենք․
1. Շատ մարդիկ ցանկանում են, որ կրոնը համապատասխանի իրենց ցանկություններին: Սակայն կրոնը ենթարկվում է ճշմարտությանը և ոչ թե մարդկանց ցանկություններին։
2. Տիեզերքի վրա իշխող համակարգը հիմնված է արդարության վրա: Սակայն մարդիկ ցանկանում են, որ այդ համակարգը կառավարվի ըստ իրենց ցանկությունների։
Մոմենուն սուրահի 72-րդ այա
أَمْ تَسْأَلُهُمْ خَرْجًا فَخَرَاجُ رَبِّکَ خَیْرٌ وَهُوَ خَیْرُ الرَّازِقِینَ
Մի՞թե դու նրանցից պիտի պահանջես քո եռանդի վարձատրությունը: Երբե՛ք։ Քո վարձատրությունն Աստծուց պիտի ստանաս: Նա լավագույն վարձատրողն է:
Այս այան ասում է, որ նրանք, ովքեր հրաժարվում են ճշմարտությունից, մտածում են, որ դու քո առաքելությունն իրականացնելու համար նրանցից վարձատրություն ես պահանջում: Այնուհետև այան հավելում է, որ աստվածային մարգարեներն իրենց վարձատրությունը ստանում են Արարչից ու մարդկանցից որևէ սպասելիք չունեն
Այս այայից սովորում ենք․
1. Կրոնը քարոզելու համար չի կարելի մարդկանցից գումար ստանալ
2. Բոլոր արարածների ապրուստի միջոցն Աստծո ձեռքերում է: Աստված ապահովել է հատկապես նրանց ապրուստի միջոցը, ովքեր ճշմարտություն են քարոզում
Մոմենուն սուրահի 73 և 74-րդ այաներ
وَإِنَّکَ لَتَدْعُوهُمْ إِلَى صِرَاطٍ مُّسْتَقِیمٍ
وَإِنَّ الَّذِینَ لَا یُؤْمِنُونَ بِالْآخِرَةِ عَنِ الصِّرَاطِ لَنَاکِبُونَ
Դու, հիրավի, նրանց հրավիրում ես դեպի ճշմարիտ ճանապարհ:
Մոլորված են այս ճանապարհից նրանք, որոնք չեն հավատում հանդերձյալ կյանքին:
Այս այաներում, Աստված մարգարեին ասում է. «Քո ընդդիմադիրների սխալ արարքները չպետք է պատճառ դառնան, որ դու հիասթափվես: Երբեք մի կասկածիր քո ուղու ճշմարտացիությանը: Իմացիր, որ դու ընթանում ես ճշմարիտ ուղով և մարդկանց էլ հրավիրում ես հետևել քեզ: Խնդիրն այն է, որ անհավատները մոլորվել են բանականության ուղուց և չեն վերադառնալու դեպի Աստծո ճշմարիտ ճանապարհ»:
Այս այաներից սովորում ենք․
1. Այն ճանապարհը, որ մարգարեները ցույց են տալիս մարդկանց, ամենավսատահելի ու ամենամոտիկ ճանապարհն է փրկության հասնելու համար, որովհետև ուղիղ ճանապարհը ամենակարճ գիծն է երկու կետերի միջև: Իսկ այլ գծերը, որ հստակ չեն, կարող են մոլորեցնել մարդուն