Մայիս 02, 2016 20:08 Asia/Yerevan

Ողջունում ենք Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ձեզ հետ ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցով: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք կենսաբազմազանության ոչնչացման ու դրա հետևանքների մասին: Նշեցինք, որ կենսաբազմազանության ոչնչացման շարունակմամբ, վտանգվելու է երկիր մոլորակի կյանքը: Ուստի այսօր փորձագետները ընդգծում են կենսաբազմազանության պահպանման նշանակությունն ու դրա իրականացման ձևը: Այս թեմայի շուրջ է լինելու այսօրվա հաղորդումը: Ընկերակցեք մեզ:


Ներկայիս գիտելիքների համաձայն, երկիր մոլորակը, որպես մարդու և այլ կենդանի արարածների բնօրրան, միակ մոլորակն է, որում կյանք գոյություն ունի, իսկ կենսաբազմազանությունը համարվում է երկիր մոլորակի կարևորագույն աղբյուրն ու այդ մոլորակի միլիոնավոր տարիների էվոլյուցիայի արդյունքը: Այդ իսկ պատճառով երրորդ հազարամյակի սկզբում աշխարհի մտավորականները բնագետների հետ միաձայն եկել են այն եզրակացության, որ պետք է պաշտպանել երկիրը: Էկոլոգները կենսաբազմազանությունը համարում են երկիր մոլորակում կյանքի հիմքը: Ցավոք սրտի, անցյալում, ըստ սովորության, գիտակցաբար կամ անգիտակցաբար, անտեսվել են կենսաբազմազանության նշանակությունն ու դերակատարությունը, մինչդեռ կենսաբազմազանության աղբյուրը էվոլյուցիան է: Երբ վերանում է մի կենդանի տեսակ, իրականում վերանում է միլոնավոր տարիների պտուղը, որն էվոլյուցիայի շնորհիվ դարձել է այդ տեսակը:


Շրջակա միջավայրը ճանաչվում է դրանում եղած կենսաբազմազանությամբ, որը շրջակա միջավայրում հավասարակշռության պահպանման պատասխանատուն է: Կենսաբազմազանության վերացումը ի վերջո հանգեցնելու է բնահապանական աղետի: Հետևաբար  դրա պահպանումը պետք է լինի մարդու գլխավոր նպատակներից մեկը: Այդ իսկ պատճառով այժմ բացահայտվել է կենսաբազմազանության արժեքը գյուղատնտեսության, մարդկանց առողջության, արդյունաբերության և մշակույթի բնագավառներում: Օրինակ՝ այսօր գիտնականները հասկացել են, որ կենսաբազմազանության նվազումը վտանգելու է սննդային անվտանգությունը, քանի որ գյուղատնտեսական կենսաբազմազանության նվազումը ունի ճանաչված անցանկալի հետևանքներ: Այդ իսկ պատճառով նրանք խորհուրդ են տալիս վնասատուների կոնսոլիդացված կառավարումը, օրգանական գյուղատնտեսությունն ու օրգանական պարարտանյութերը, ցանքաշրջանառությունը, կենդանական թափոնների օգտագործումն ու արտադրանքների վերականգնումը, հողն առանց վարելու կամ քիչ վարելով գյուղատնտեսությունը և բազմացանք գյուղատնտեսությունը գյուղատնտեսության ոլորտում կենսաբազմազանության պահպանման ու սննդային անվտանգության բարձրացման համար: Նրանց կարծիքով գյուղատնտեսության մեջ կենսաբազմազանությունը նպաստում է սննդային, արդյունաբերական ու դեղագործական արտադրանքների կայուն արտադրությանը: Կենսաբանության տեսակետից, նրանք անհրաժեշտ են համարում փոշոտումն իրականացնող արարածների, հողում առկա կենդանի էակների ու որսորդ տեսակների ներկայությունը արտադրաքներին աջակցելու համար: Փորձագետների կարծիքով գյուղատնտեսական էկոհամակարգերի բարելավումը նպաստումը է երկրամասի լանդշաֆտի բարելավմանը, հողի առողջացմանը, ջրի որակի ու շրջանառության և ի վերջո օդի որակի բարելավմանը: Վայրի բուսատեսակների բազմազանությունը կարող է նպաստել ավելի լավ, դիմացկուն, առողջ և տնտեսապես առավել ձեռնտու բուսական արտադրանքների արտադրմանը:


**************


Մարդկանց առողջության հարցում կենսաբազմազանության դերակատարության վերաբերյալ կան բազմաթիվ գրքեր և հոդվածներ: Դեղաբույսերի բնագավառում ավելի մեծ բազմազանությունը կարող է ստեղծել բազմաթիվ հիվանդությունների բուժման ներուժը: Ավելի մեծ բազմազանությունը երաշխավորում է կոսմետիկ և հիգենիայի նյութերի կայուն արտադրումը: Սննդամթերքի բնագավառում բազմազանությունը, այդ թվում տարբեր տեսակ կանաչիներն ու պտուղները, կարող են առավել շատ վիտամիններ հասցնել մեր մարմնին և արդյունքում բարձրացնել մարդու մարմնի իմունիտետը: Կենսաբազմազանությունը կարևոր դերակատարություն ունի բազմաթիվ արդյունաբերություններում, քանի որ նրանք բնությունից են ստանում իրենց հումքը: Օրինակ՝ աշխարհում ամենաշահավետ արդյունաբերություններից մեկը համարվող նավթի ու գազի արդյունաբերությունը ծովերում առկա հազարավոր տեսակ պլանկտոնների ու բակտերիաների կազմալուծման արդյունք է:


Հաշվի առնելով կենսաբազմազանության նշանակությունը թե՛ ցամաքում և թե՛ ծովերում, այսօր գիտնականները ելքեր են փնտրում այն փրկելու համար: Աշխարհում բուսակերության տարածումն այն լուծումներից է, որն առաջարկվել է էկոհամակարգերի, կենդանատեսակների ու բուսատեսակների պահպանման համար, որը նաև կարող է դադարեցնել բնակլիմայական փոփոխությունները: Փորձագետների կարծիքով, կենդանական արտադրանքների անխնա օգտագործումը և անասնապահական արդյունաբերությունը սպառնում են թե՛ կենսաբազմազանությանը թե՛ երկիր մոլորակի տաքացմանը: «Ընտանի անասուների բարձր ստվերը» խորագրով ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության կարևոր զեկույցներից մեկը ենթադրել է, որ մարդկանց կողմից ստեղծված ջերմոցային գազերի աղտոտումների 18 տոկոսը կապված է անասնապահության հետ: Նշված զեկույցում հետազոտողները այսպես են բացատրել միս ուտելու ազդեցությունը կենսաբազմազանության վրա.


«Ներկայումս ընտանի կենդանիները կազմում են ցամաքային կենդանիների ամբողջ կենսազանգվածի 20 տոկոսը և զբաղեցրել են երկիր մոլորակի ցամաքային մասի 30 տոկոսը, որը ժամանակին վայրի բնության բնակմիջավայր է եղել: Փաստորեն անասնաբուծությունը կարելի է առաջատար համարել կենսաբազմազանության կրճատման գործում, քանի որ այն անտառահատումների, հողի էրոզիայի, բնակլիմայի փոփոխության, անխնա ձկնորսության, ծովափնյա շրջաններում նստվածքների առաջացման և ոչ տեղական կենդանատեսակների ներխուժումը դյուրացնող գլխավոր գործոններից է: Անասնաբուծական արդյունաբերությունը բնական տեսակների ոչնչացման մասին նախազգուշացման գլխավոր պատճառներից է»:


********************


«Արտադրման ու սպառման բնապահպանական ազդեցությունների գնահատումը. Արտադրանքների ու նյութերի առաջնահերթությունը» խորագրով ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի         ուսումնասիրումը ցույց է տալիս, որ կենդանական սննդամթերքը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների կարևոր պատճառներից է: Նշված հետազոտությունը հայտնում է, որ «անսնապահությունը, երկրագործությունը և սննդամթերքի օգտագործումը բնապահպանական ճնշումների, հատկապես բնակմիջավայրերի ու բնակլիմայի փոփոխության, ջրի օգտագործման և թունավոր նյութերի տարածման կարևորագույն գործոններից են»: հաստատելով այդ հանգամանքը, նշված ծրագրի գործադիր տնօրեն Ախիմ Շտայնմայերը նշում է. «Խորհուրդը ուսումնասիրել է առկա բոլոր տեղեկություններն ու գիտելիքները և եկել է այն եզրակացության, որ ներկայումս մարդկանց և մեր մոլորակի կյանքին օժանդակող համակարգերի վրա անհամաչափ կերպով բարձր ազդեցություն ունեն երկու ընդարձակ ոլորտներ. Առաջինը բրածո վառելիքի տեսքով  էներգիայի օգտագործումն  է, երկրորդ՝ երկրագործությունն ու անասնապահությունն է, հատկապես ընտանի կենդանիների բազմացումը մսի և կաթնամթերքի համար»:


Անասնային արտադրանքների օգտագործումը կրճատելուց բացի, կենսաբազմազանության պահպանման համար փորձագետներն առաջարկում են նաև այլ լուծումներ, որոնցից կարելի է նշել աղտոտումները նվազագույնի հասցնելու ջանքերը: Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացման նախազգուշացնող չափերը և բնակլիմայի փոփոխությունը այն գործոններից են, որոնք կարող են դժվարեցնել որոշ տեղական տեսակների գոյատևումն իրենց բնական բնակմիջավայրերում և նրանց կանգնեցնել անհետացման վտանգի առջև: Հետևաբար անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է անմիջականորեն կամ անուղղակի կերպով բարձրացնել երկիր մոլորակի ջերմաստիճանը: Հակառակ դեպքում, անդառնալի վնասներ կհասցվի թե՛ ջրում և թե՛ ցամաքում ապրող կենդանիներին ու բույսերին:


***********


Կենսաբազմազանությունը պահպանելու մեկ այլ ճանապարհներից է էկոհամակարգերում հարձակվող տեսակի ներխուժման կանխումը: Որոշ մարդիկ ցանկանում են, որ իրենց այգին լինի հատուկ և յուրովի, այդ իսկ պատճառով երբեմն իրենց այգի և փաստորեն այդ էկոհամակարգ են բերում արտասովոր բույսեր ու ծառեր, մինչդեռ մարդկանց կողմից սիրված արտասովոր տեսակները կարող են վերածվել հարձակվող տեսակի և այլ տեղական տեսակների աճի դեմն առնել: Այդ իսկ պատճառով կենսաբազմազանության պահպանման նպատակով կարևոր է, որ աջակցության տակ առնվի տեղական տեսակների աճը:Հարձակվող տեսակները չեն սահմանափակվում միայն բույսերով: Որոշ կենդանատեսակներ, որոնք էկոհամակարգեր են բերվում հիմնականում մարդկանց միջոցով, ևս կարող են հարձակվող լինել, գերազանցել տեղական տեսակներին և տեղական կենդանիների կրճատման պատճառ դառնալ:


Սակայն կարևորագույն գործոնը, որը կարող է նպաստել կենսաբազմազանության պահպանմանը, կարիքների և օգտագործումների կրճատումն է: Մինչ այժմ մարդու ագահությունը մեծ վնասներ է հասցրել բնությանը: Մարդու ագահության զոհ են գնացել բազմաթիվ կենդանիների ու բույսերի տեսակներ և կրճատվել է նրանց թվաքանակը: Կան բազմաթիվ արտադրանքներ, որոնք ստեղծվել են կենդանիներից ու բույսերից: Մինչ նմանատիպ արտադրանքների գնումը ձեզ հարց տվեք, թե արդո՞ք ձեզ իսկապես անհրաժեշտ է այդ արտադրանքը: Ակնհայտ է, որ նման կենդանական ու բուսական արտադրանքների պահանջարկի նվազումը ի վերջո կանխելու է այդ արտադրանքների արտադրումը, որի  արդյունքում փրկվելու են բազմաթիվ կենդանատեսակներ և բուսատեսակներ: Եթե բոլորը գիտակցեն, որ մի տեսակի անհետացումը անվերադարձ ուղևորություն է և աշխարհի բոլոր ջանքերն ու հարստությունը ապարդյուն են այն վերականգնելու հարցում, ապա երբեք չեն անելու այնպիսի գործողություն, որի հետևանքն անդառնալի է:


**************


Հարգելի բարեկամներ, սպառվեց մեր այսօրվա հաղորդման եթրաժամը: Մինչ նոր հանդիպում եթերում, որի ընթացքում քննարկելու ենք ժամանակակից աշխարհի բնապահպանական խնդիրներից ևս մեկը, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս: