Ճանաչենք իսլամը ( 82)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման թեման իսլամական հասարակության մեջ մեծ մարգարեի կողմնորոշումների ու ընթացակարգի քննարկումն է: Այսօր ձեզ հետ զրուցելու ենք այլ կրոնների հետևորդների նկատմամբ մարգարեի վերաբերմունքի մասին: Ընկերակցեք մեզ:
Ոչ-մուսուլմանների նկատմամբ Իսլամի մեծ մարգարեի վերաբերմունքը կարելի է բաժանել երկու մասի, որոնք են՝ մարգարեի անձնական վերաբերմունքը և հասարակական վերաբերմունքը: Մեծ մարգարեի անձնական մոտեցումը հիմնված է սիրո ու բարության վրա մինչև այն աստիճան, որ Աստված այդ վերաբերմունքը դրվատել է Ղուրանում: Աստված Մեծ մարգարեին համատարած ու ընդհանուր բարություն է համարում, որը տարածվում է բոլոր մարդկանց վրա՝ մուսուլման լինեն, թե ոչ-մուսուլման: «Անբիա» սուրայի 107-րդ այայում կարդում ենք. «Մենք քեզ որպես բարություն ուղարկեցինք աշխարհի համար»: Այո, իսլամի Մեծ մարգարեն բոլորի համար բարիք է ու նա նախանձախնդիր է բոլոր ու աշխարհիկ ու հավիտենական երջանկության ու շահերի ապահովման հարցում: Բարեգութ Աստված նրա բարությունն ու գութը նկարագրելով «Շոաարա» սուրայի 3-րդ այայում ասում է. «Ասես շունչդ փչում ես այն տխրությունից, որ նրանք հավատք չեն բերում»:
Այստեղ նկատում ենք, որ հավատուրացների ու Աստծուն մերժողների հանդեպ Աստծո մարգարեի սրտցավությունն ու ափսոսանքը և ծառաների երջանկության ու փրկության հանդեպ նրա հետաքրքվածությունը ինչ աստիճան ծանր է եղել նրա համար, որ բարձրյալն Աստված նրան մխիթարում ու նրա հետ սրտակցում է: Իսլամի մարգարեն բոլոր մարդկանց առանց խտրության համարում էր իր սեփական որդիներն ու հոգու հատորը ու տեսնելով, որ նրանք ընտել են դեպի ոչնչացում ու մոլորություն տանող ճանապարհը տխրում էր, հենց այնպես որ հայրը վիշտ է ապրում նկատելով իր որդիների կործանումն ու ոչնչացումը:
Անկասկած ոչ-մուսուլմանների հանդեպ քաղաքական ու հասարակական վերաբերմունքը նաև առնչվում է մուսուլմանների հանդեպ նրանց վերաբերմունքին: Այնպես որ Մեծ մարգարեն այն ոչ-մուսուլմանների նկատմամբ, որոնք մուսուլմանների հետ կռվելու նպատակ չունեին ու արժանավայել կերպով հավատարիմ էին մնում կնքված պայմանագրերին ու դաշինքներին, բարությամբ էր վերաբերվում: «Մոմթահենա» սուրայի 8-րդ և 9-րդ այաներում ակնարկ կա ոչ-մուսուլմանների երկու խմբերի հանդեպ վերաբերմունքին: «Աստված ձեզ չի հրաժարեցնում բարությամբ ու արդարությամբ վերաբերվելուց նրանց հանդեպ, ովքեր կրոնի հարցում ձեր դեմ չեն պայքարել ու ձեզ չեն վտարել ձեր տներից ու քաղաքներից և Աստված սիրում է արդարներին: Նա միայն ձեզ հրաժարեցում է նրանց հետ բարեկամությունից, ովքեր կրոնի համար կռվել են ձեր դեմ, ձեզ վտարել են ձեր տներից և կամ ձեր արտաքսման հարցում համագործակցել են և ով որ նրանց հետ բարեկամություն անի, չարագործ է համարվելու»:
---
Այժմ անդրադառնանք հրեաների ու քրիստոնյաների նկատմամբ Մեծ մարգարեի վերաբերմունքի մի քանի օրինակների:
Ոչ-մուսուլմանների հետ պայմանագիր կնքելով իսլամի մարգարեն նրանց հնարավորություն էր տալիս իսլամ ժողովրդի կողքին խաղաղ կյանք վարել: Այս պայմանագրերի ոգին Մեդինայի հռչակագրի նման իսլամական հասարակության մեջ միասնականության ու զուգամերձության ապահովումն էր: Մարգարեն ցանկանում էր փոխանցել իր համաշխարհային առաքելությունը: Բնական է, որ նման նպատակ կարող է իրագործվել հանդարտ և պատերազմից ու արյունահեղությունից հեռու միջավայրում: Այդ պատճառով էլ նկատում ենք, որ նա իր համար ստեղծված առիթն օգտագործելով Մեքքայի հավատուրացների հետ կնքում է «Հոդայբիեի խաղաղության պայմանագիր»-ը: Այս պայմանագիրը կնքելուց և իսլամի հզորության ներքին հիմքերն ամրապնդվելուց հետո նա լուսնային հիջրեթի 7-րդ տարում սկսում է իր համաշխարհային առաքելության տարածման գործը:
Դրանից տարիներ առաջ և մարգարեի Մեդինա մուտք գործելուց հետո, քանի որ հրեաներն ակտիվ էին այդ քաղաքում մարգարեն գաղթականների ու աջակիցների միջև միասնականության դաշինք է ստեղծում, որը ստորագրում են նաև Մեդինայի հրեաները: Մարգարեն որոշ պայմանների ներքո հարգված է համարում նրանց կրոնն ու հարստությունը: Այս պայմանագիրը պատմական կարևոր փաստաթուղթ է ու վկայում է այն մասին, որ Աստծո մարգարեն մինչև ինչ աստիճան հարգանք էր տածում հանդեպ ազատությունը, կարգ ու կանոնն ու արդարությունը և այդ պայմանագրով մարգարեն ինչպես է միավորված ճակատ ստեղծում արտաքին հարձակումների դիմաց:
Հրեաների ու Մեդինայի ժողովրդի հետ մարգարեի պայմանագրում ասված է, որ դաշինքը ստորագրողները միավորված ժողովուրդ են ստեղծում: Որևէ հրեա, որ կհետևի մուսուլմաններին ու իսլամ կընդունի կվայելի մեր օժանդակությունն ու օգնությունը և նրա ու այլ մուսուլմանների միջև տարբերություն չի լինի ու որևէ մեկն իրավունք չպիտի ունենա նրա հանդեպ բռնություն գործադրել և կամ ուրիշներին հրահրել նրա դեմ ու օժանդակել նրա թշնամիներին: Քրիստոնյաններն ու հրեաներն ազատ են իրենց կրոնում ու արարողություններում : Որևէ մեկն իրավունք չպիտի ունենա նրանց հանդեպ բռնություն գործադրել ու այդ դեպքում նրանց օժանդակություն պիտի ցուցաբերել:
Այսպիսով նկատում ենք, որ 14 դար առաջ ու այն պայմաններում երբ արևմուտքն ու Եվրոպան ապրում էին միջնադարում, իսկ արաբներն էլ շնչում էին խավարամտության պայմաններում, մարգարեն հրեաների հետ պայմանագիր է կնքում, որտեղ ուշադրություն է ցուցաբերում նրանց կրոնական ու մարդկային բոլոր իրավունքներին ու երաշխավորում է նրանց անվտանգությունը: Նաև նրանից հետո Նաջրանի քրիստոնյաները հրաժարվում են մարգարեի դեմ կռվելուց ու հաստատում են իսլամի, մարգարեի ու նրա գերդաստանի իրավացիությունը խաղաղության պայմանագիր են կնքում մարգարեի հետ: Այս խաղաղության դաշնագրի համաձայն հարկ ու տուրք վճարելու դիմաց Նաջրանի քրիստոնյաները լիարժեք ազատություն են ստանում իրենց կրոնում ու արարողություններում: Խաղաղության այս դաշնագրի մի բաժնում ասված է. «Նաջրանի ու մերձակա տարածքների քրիստոնյա ժողովուրդը գտնվում են Աստծո և Աստծո մարգարե Մոհամմեդի հովանավորության ներքո և նրանց գույքը, կրոնն ու կյանքը համարվում է պաշտպանված»:
Իհարկե որոշ դեպքերում մարգարեն պարտավորվեց խիստ վերաբերմունք ցուցաբերել հրեաների հանդեպ: Այդ կապակցությամբ կարելի է հիշել Բանի Ղինողաի հրեաների հանդեպ մարգարեի վերաբերմունքը, որոնք անարգել էին մուսուլման մի կնոջ և կամ Բանի Նազիրի հրեաների պարագան, որոնք իրենց ամրոցը հրավիրելով մարգարեին որոշում են նրան ահաբեկել: Բանի Ղորիզեի հրեաներն էլ «Ահզաբ»-ի պատերազմում հակառակ մարգարեի հետ կնքած պայմանագրին սադրանքների են դիմում մուսուլմանների դեմ ու գործակցում են Ղորայշի և մարգարեի թշնամիների հետ: Հետևաբար հրեաների հանդեպ խիստ վերաբերմունքը պայմանավորված է եղել նրանց թշնամական քայլերով, որ խնդիրներ էին հարուցում իսլամի կենտրոնն ու մայրաքաղաքը համարվող Մեդինայում ու պարտադիր կերպով որևէ քայլ պիտի ձեռնարկվեր վերականգնելու համար անվտանգությունն ու խաղաղությունը:
---
Այլ կրոնների հետևորդների հետ մարգարեի կապերում ուշագրավ կետն այն է, որ այդ հարաբերությունը միայն իրավական, քաղաքացիական ու քաղաքական մակարդակներով չի սահմանափակվել: Պատմությունը վկայում է այն մասին, որ այլ կրոնների հետևորդների հետ մարգարեի կապերին իշխող մթնոլորտը հիմնականում եղել է բարոյական, հոգևոր ու դաստիարակչական: Այդ պատճառով էլ շատերը մարգարեի հետ շփվելով կախարդվում ու հիանում էին նրանով ու ընդունում էին նոր կրոնը:
Պատմում են, որ մի օր մի քանի մարդիկ մի դիակ կրելով անցնում են իսլամի Մեծ մարգարեի տան կողքով: Մարգարեն ի հարգանս վախճանված մարդու ոտքի է կանգնում: Մեկը նրան ասում է. «Ով Աստծու մարգարե, սա մի հրեայի դիակ է»: Մարգարեն պատասխանում է. «Միթե՞ սա մարդու դիակ չէ»: Այլ խոսքով իսլամը հարգում ու արժևորում է ցանկացած մարդու: Նաև պատմում են, որ մարգարեն այցի էր գնում ոչ-մուսուլման հիվանդներին: Նա այցի ժամանակ հիվանդին ներկայացնում էր իսլամը ու հիվանդն ազդվելով մարգարեի բարությունից ու բարոյական քայլից մուսուլման էր դառնում: Սա վկայում է այն մասին, որ ուրիշների հանդեպ մարգարեի վերաբերմունքը հիմնված է եղել հարգանքի, բարության ու հանդուրժողականության վրա:
Այլ կրոնների հետևորդների հետ մարգարեի կապը լինում էր ուղղակի կամ անուղղակի և գրավոր կամ բանավոր: Նա իր լսարանի դիմաց ելնելով անհրաժեշտությունից ու պայմաններից օգտվում էր իմաստնության, քարոզի և կամ վիճարկման մեթոդներից: Որոշ դեպքերում էլ ոչ-մուսուլմանները այլ շրջաններից Մեդինա էին գալիս ու գիտական վիճարկումներ կատարելուց ու բազմաթիվ հարցումներ ուղղելուց հետո մուսուլման էին դառնում: Նրանցից կարելի է հիշել քրիստոնյա Ջարուդին, որը Բահրեյնի բնակիչներից էր: Նա մեկնում է Մեդինա ու բազմաթիվ հարց ու պատասխանների արդյունքում հաստատելով իսլամի իրավացիությունը մուսուլման է դառնում:
Ղուրանի այաների համաձայն մարգարեն առաքելություն ուներ ուրիշներին դեպի Աստծո կրոն հրավիրել ոչ թե սուրի ու բռնության օգնությամբ, այլև իմաստնության, քարոզի ու խաղաղ վիճարկության միջոցով: Մեծ մարգարեն այլ կրոնների հետևորդների հետ շփվելիս իր իմաստուն դիրքորոշումներով ու արտահայտություններով նրանց համոզում էր ու նրանք իսլամ էին ընդունում: Մյուս փուլում մարգարեն նրանց հետո խաղաղ վիճարկության մեջ էր մտնում ու ոչ-մուսուլմաններին առողջ ու բարեկամական համագործակցության կոչ էր անում ու նրանք պահպանելով իրենց կրոնը կարողանում էին համապատասխան պայմանագրով իսլամի իշխանության շուքի ներքո ապրել խաղաղ ու անվտանգ կյանքով: