Մայիս 08, 2016 22:47 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով իսլամի մեծ մարգարեի անհատական յուրահատկությունների քննարկումը, կանդրադառնանք նրա կյանքի կարևոր կողմերից մեկին, որը մարդկանց հետ նրա կապ ստեղծելու և հաղորդակցվելու մեթոդներն են:

Դրանք պատճառ դարձան, որ իսլամը տարածվի Արաբիայի թերակղզու ընդարձակ բաժիններում ու հետո աշխարհի տարբեր կողմերում: Ժողովրդի հանդեպ հանդուրժողականությանը և երկխոսությանը զուգահեռ տրամաբանական վերաբերմունքը իսլամի մեծ մարգարեի քարոզչության ուղղությամբ հաղորդակցվելու գլխավոր մեթոդներից է եղել: Նա իր արտահայտություններում ասել է. «Ահա Աստված ինձ կոչ է արել հանդուրժող լինել մարդկանց հանդեպ, հենց այնպես որ հրահանգել է կատարել պարտավորությունները»:

---

Պատմությունն ուսումնասիրելով պարզվում է, որ բարության մարգարեն ընդդիմադիրների հետ իր հարաբերություններում առավելապես օգտվել է բարեկամությունից ու բարությունից: Քանի որ իսլամը բնազդի վրա հիմնված կրոն է ու երբեք հակասության մեջ չի մտնում մարդու ներքին հակումների հետ, մարգարեն էլ օգտվելով այս կարևոր յուրահատկությունից երկխոսության ու խաղաղ բանավեճի մեջ էր մտնում ընդդիմադիրների հետ: Ընդհանրապես հավատուրացների ու ընդդիմադիրների հետ մարգարեի զրույցը միաստվածապաշտության ու հավիտենական կյանքի շուրջ էր: Մարգարեն տրամաբանական պատճառներով ու Ղուրանի այաների օգնությամբ թիրախ էր դարձնում անհավատների հոգին ու միտքը և նրանց մղում էր խորհել ու ձերբազատվել երևակայությունների շղթաներից ու խավարամտության շրջանի տեսակետներից: Մեծ մարգարեն դիմացի կողմի հոգեկանին համապատասխան առաջնորդում էր նրան ու այդ ուղղությամբ օգտվում էր հակումներից: Այս տեսակ մոտեցումը վկայում էր կրոնի քարոզչության հարցում հանդուրժողական վերաբերմունքի մասին: Ի դիմաց, անհավատները մերժում էին նրան ու դիմում էին հայհոյանքների և մարգարեի ու նրա հետևորդների հանդեպ թույլ էին տալիս ամեն տեսակի բռնություններ: Այդուհանդերձ հետզհետե իսլամը իր տեղն է գտնում նրանց սրտում ու մեծանում է միաստվածային կրոնին հետևողների թիվը:

Ինչպես ասացինք, Մոհամմեդը ցանկանում էր տարածել իր համաշխարհային առաքելությունը: Բնական է, որ նման նպատակի իրագործումը հնարավոր էր խաղաղ և պատերազմից ու արյունահեղությունից հեռու միջավայրում: Դա այն աստիճան կարևոր էր, որ մինչևիսկ Մեքքան նվաճվելուց հետո մարգարեն չի փորձում վրեժ լուծել նրանցից ովքեր իր հանդեպ բռնացել էին: Իբն Էսհաղը պատմում է, որ Մեքքայի նվաճման օրը Սաադ Իբն Օբադեն բարձրաձայն աղաղակում է, որ այսօր սպանության ու վրեժի օր է: Երբ մարգարեն տեղեկանում է այդ մասին, Հազրաթ Ալիին պարտականություն է տալիս նրանից վերցնել դրոշը և ասում է. «Այսօր բարության ու ներելու օր է»: Մարգարեն ապա Մեքքայի ժողովրդին ասում է. «Ես ձեր մասին ասում եմ այն ինչ եղբայրս՝ Հովսեփն ասաց իր եղբայրների մասին, թե այսօր պախարակում ու պատիժ չկա, Աստված ներում է ձեզ ու նա ամենաբարին է»:

Մարգարեի կյանքում հանդիպում ենք նման վերաբերմունքի բազմաթիվ օրինակների, որոնք պատճառ են դառնում մեծ թվով մարդիկ իսլամ ընդունեն: Քանի որ մարգարեի քարոզչությունն իրականացվում էր մարդկանց ցանկության ու կամքի համաձայն, տրամաբանական երկխոսությունն ու բանավեճը մարգարեի նախընտրած մեթոդներից էին: Իսլամի մարգարեն հաճախ խորհելու առիթ էր տալիս իրեն մերժողներին ու ընդդիմադիրներին: Պատմության մեջ նշված է, որ Սաֆվան Բեն Օմայե անունով մի մարդ Մեքքան նվաճվելուց հետո փախչում է: Սակայն մի առ ժամանակ անց մարգարեի հովանու ներքո վերադառնում է քաղաք: Նա երկու ամիս ժամանակ է խնդրում, որպեսզի խորհի իսլամի մասին: Սակայն մարգարեն նրան չորս ամիս ժամանակ է տալիս ու նա մի որոշ ժամանակ անց մուսուլման է դառնում: Նա անգամներ անհավատների պարագլուխների հետ զրույցի է նստում հույս ունենալով, որ կարող է նրանց սիրտը փափկացնել: Մարգարեն այս զրույցների ժամանակ գերազանցության չէր ձգտում ու միայն բացահայտում էր ճշմարտությունը և սրտցավությամբ ու մարդկանց առաջնորդելու նպատակով փոխանցում էր իսլամական ուսուցումները:

Տարբեր շրջաններից Մեդինա մեկնող պատվիրակությունների հետ զրույցի նստելը իսլամը քարոզելու մարգարեի մյուս մեթոդն էր: Այս պատվիրակությունները հատկապես Մեքքայի գրավումից և հիջրեթի իններորդ տարում «Թաբուք»-ի պատերազմից հետո տարբեր կողմերից ուղևորվեցին Մեդինա: Դրանք ընդհանրապես ներառում էին ցեղախմբերի առաջնորդներին և մի քանի օր մնում էին Մեդինայում: Աստծո մարգարեն հյուրասիրում էր այս խմբերի անդամներին ու հարգում էր նրանց: Այս պատվիրակությունների ղեկավարները զրույցի էին նստում մարգարեի հետ և բազմաթիվ հարցեր ուղղելով ծանոթանում էին իսլամի հետ և հմայվելով մեծ մարգարեի անհատականությամբ իսլամ էին ընդունում: Երբ մի ցեղախմբի առաջնորդն իսլամ էր ընդունում նրա օրինակին էին հետևում ցեղախմբի մյուս անդամները: Պատմության մեջ հիշատակված է 75 պատվիրակությունների անուններ, որոնք Մեդինայում ներկայանում են Աստծո մարգարեին: Մեդինայում մյուս կրոնների հետևորդների հետ մեծ մարգարեի զրույցի առանցքներից մեկը նրանց համոզելն էր այն հարցում, որ բոլոր մարգարեները նշանակվել են Աստծո կողմից և բացի կրոնական օրենքներից, որ ցանկացած շրջանում հասարակական զարգացման անհրաժեշտություններից է համարվում, սկզբունքներում միմյանց հետ ընդհանրություններ ունեն ու երբևէ իրարից չեն հեռացել: Ուրեմն այս մարգարեների հետևորդներն էլ պիտի հրաժարվեն պառակտումից ու ձգտեն միասնականության:

---

Մթնոլորտը երկխոսության համար նախապատրաստող Իսլամի մեծ մարգարեի լուծումներից մեկը նրա քննադատություն ընդունելու տարողությունն էր: Նա երբևէ հակառակ տեսակետներից չէր անհանգստանում: Նա պայմաններն այնպես էր դասավորում, որ ուրիշները հեշտությամբ արտահայտեն իրենց քննադատական կամ հակառակ տեսակետը: Աջակիցների ու ընկերների հետ խորհրդակցությունն էլ իսլամի մեծ մարգարեի երկխոսության մեթոդներից էր: Մուսուլմանների զգացմունքները շոյվում էր նկատելով, որ մարգարեն խորհրդակցում է իրենց հետ: Դա կարևոր գործ էր համարվում կրոնի քարոզչության ու ժողովրդին գրավելու հարցում: Մեծ մարգարեն բազմաթիվ պարագաներում հարգում էր իր ընկերների տեսակետը: Դա վկայում է այն ճշմարտության մասին, որ նա հրաժարվում էր բռնապետությունից:

Ժողովրդին քարոզելու և առաջնորդելու կողքին, նա նաև փորձում էր առաջնորդել ժամանակի մեծ կայսրերին ու իշխանավորներին և այդ երկուսը կարևորում էր զուգահեռաբար: Քանզի նրանց առաջնորդումը կարող էր իսլամի տարածման հարցում արդյունավետ լինել: Այդ պատճառով էլ Մեդինայում իր իշխանության հիմքերն ամրապնդելուց հետո մեծ մարգարեի երկխոսության գլխավոր մեթոդներից մեկը լինում է ժամանակի կարևոր թագավորներին նամակներ հղելն ու նրանց առաջնորդելը: Այս նամակագրությունների արդյունքն ընդհանուր առմամբ դրական է լինում: Ուսումնասիրելով Մոհամմեդի հղած նամակները հանդիպում ենք նուրբ ու մանրակրկիտ կետերի, որոնք եզակի են: Մարգարեն իր բոլոր նամակները սկսում է «Հանուն ողորմած ու բարեգութ Աստծո» նախադասությամբ և թագավորներին կոչ է անում հետևել միաստվածապաշտության և իրեն ներկայացնում է, որպես Աստծո առաքյալը:

Մարգարեն թագավորներին, իշխաններին ու տարբեր անձանց հղած նամակներում Աստծո անունը հիշատակելով գրում է «Աստծո առաքյալ Մոհամմեդից» և դրանով ոչ թե ձգտում է մեծարել ինքն իրեն, այլ խոնարհվում է մարգարեության ու առաքելության դիրքի առջև: Պատմության մեջ նշված է, որ երբ մարգարեի նամակը հասնում է Իրանի ու Հռոմի թագավորներին ու նրանք նկատում են, որ մարգարեն իր անունը վեր է դասել նրանց անուններից, շփոթվում են: Պատմագիրները գրել են, որ Իրանի թագավոր Քասրան զայրանում ու պատռում է նամակը: Նա իր նամակներից մեծ մասում Աստծո և իր անունը հիշատակելուց հետո հստակ կերպով ընդգծում է այն անձի անունը ում ուղղված է նամակը: Թագավորներին հղված նամակներում անունների հիշատակումից հետո աչքի են ընկնում որոշ կոչումներ, օրինակ՝ «Եթովպիայի երեց» կամ «Ցեղախմբի երեց»:

Ժամանակի թագավորներին հղված մարգարեի նամակները շարադրական տեսակետից ամենաբարձր մակարդակում են: Համառոտությունն ու հիմնական թեմայի հստակ արծարծումը, մանրամասնություններին չանդրադառնալը, անպաճույճ կերպով իմաստն ընթերցողին փոխանցող բառերի օգտագործումը, խոսքն անտեղի ձգձգելուց հրաժարվելը, և բարեկամական մթնոլորտում միաստվածության ու իսլամին հետևելու կոչն այս նամակների յուրահատկություններից են: Նա հիջրեթի 7-րդ տարվա Մոհառամ ամսին նամակներ է հղում Հռոմի, Իրանի, Եթովպիայի, Եգիպտոսի, Հորդանանի ու Եամամայիի թագավորներին ու նրանց կոչ է անում իսլամ ընդունել: Մեծ մարգարեի նամակներից այնպես է հասկացվում, որ մարգարեն անդրադարձել էր, որ եթե իշխանավորները բարեփոխվեն կարելի է հույսեր կապել ժողովրդի բարեփոխման հետ ու եթե մոլորված ու նեխած լինեն, կարող են ժողովրդին էլ տարբեր տեսակի անբարոյական արարքների մղել: Մեծ մարգարեի նամակներից նաև այնպես է հասկացվում, որ նա իսլամը տարածելու համար համաշխարհային ու միջազգային մակարդակում երկխոսության է ձգտում: Մի խոսքով մարգարեի ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ու միջազգային չարիքներից հրաժարեցնելն ու դեպի բարին առաջնորդելը: Այլ տարածքներ նամակներ հղելով մարգարեն ապացուցեց, որ ինքը մարդկության փրկիչն է ու նշանակվել է բոլոր մարդկանց առաջնորդելու և ղեկավարելու համար: