Գեղարվեստական հաղորդում (19-05-2016)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացել է Հայաստանում Իրանի մշակութային կցորդության նախաձեռնությամբ թարգմանված «Մարզբաննամե» , «Սանդբադնամե» և «Ղաբուսնամե» գրքերի շնորհանդեսը :
«Թասնիմ» գործակալության հաղորդման համաձայն , գրքերի շնորհանդեսին , որին մասնակցել էին նաև մանկագիրներ ու թարգմանիչներ , ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ ՝ Մաջիդ Մեշքին ասել է.-«Հայաստանում ԻԻՀ մշակութային քաղաքականությունն իրականացվում է երկու երկրի գրական ստեղծագործությունների թարգմանությամբ, մշակութային փոխանակման միջոցով» :
Նա բարձր է գնահատել Իրանի մշակութային կցորդության հետ ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությունը ՝ ողջունելով բոլոր նրանց աշխատանքը , ովքեր օգնել են հրատարակված գրքերը թարգմանելու , սրբագրելու , նկարազարդելու և հրատարակման գործերում :
Իր ելույթում , Մաջիդ Մեշքին անդրադաձել է մշակույթի և իսլամական կապերի նախարարությունում TOP ծրագրի իրագործմանը և նախագծի շրջանակում «Լավ զրույցներ լավ երեխաների համար» շարանից «Մարզբաննամե» , «Սանդբադնամե» և «Ղաբուսնամե» գրքերի թարգմանությունն ու հրատարակումը համարել է նախագծի առաջին արդյունքը :
Երևանի Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանում , Հայաստանում Իրանի մշակութային կցորդության և «Էդիթ պրինտ» հրատարակչության համագործակցությամբ կայացած միջոցառմանը , գնահատվել են նաև գրքերի թարգմանիչ ՝ Էմմա Բեգիջանյանի և «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն ՝ Մկրտիչ Կարապետյանի ջանքերը :
Միջոցառման ավարտին , Երևանի դպրոցներից մեկի աշակերտների կողմից բեմականացվել է «Մարզբաննամե» գրքի հեքիաթներից մեկը:
---
ԻԻՀ Թախթե Ջամշիդի համաշխարհային ժառանգության կայքի տնօրենն ասել է՝ որ Իրանի ու Հայաստանի գիտական ուսումնասիրությունների համատեղ համաժողովը </