Ելք դեպի լույս 732
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռում սուրահի 20-րդ այա
وَمِنْ آیَاتِهِ أَنْ خَلَقَکُمْ مِنْ تُرَابٍ ثُمَّ إِذَا أَنْتُمْ بَشَرٌ تَنْتَشِرُونَ
Աստված ստեղծել է ձեզ հողից ու տարածել աշխարհի վրա. այս ստեղծագործությունն Իր զորության վկան է:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ Աստված հզոր է և կարող է վերակենդանացնել մահացածներին: Այս և մյուս այաները խոսում են Աստծու զորության մասին՝ իր արարածներին, հատկապես մարդուն արարելու հարցում: Այան ասում է, որ մարդիկ ախարհի որ կողմում էլ որ լինեն, ստեղծված են անշունչ հողից: Այան ասում է, որ առաջին մարդը ստեղծվել է հողից: Ղուրանի այլ այաներում նույնպես այդ մասին խոսվում է: Մյուս թեման որին անդրադառնում է այան, մարդու սնունդն է, որն ուղղակի կամ անուղղակի կերպով ստեղծվում է հողից: Ուրեմն կարելի է ասել, որ մարդը ստեղծվել է հողից: Եթե մարդը մտածի իր արարման մասին, կհասկանա, թե Արարիչն ինչպես է իրեն ստեղծել անշունչ հողից՝ իր ուղեղի բարդ բիջիներով, որի շնորհիվ աշխարհում այսօր գիտությունը զարգանում է: Այն հողը, որի մեջ ոչ շարժում կա ոչ զգացողություն, հրաշագործ մի գործողության ընթացքում վերածվում է բջիջների, որոնց միջոցով մարդը կարողանում է մտածել, զգալ ընկալել և սա իրոք հրաշք է:
Այս այայից սովորում ենք.
1. Առաջին հերթին մարդը պետք է իրեն ճանաչի և հետո՝ Աստծուն: Քանի որ մարդն Արարչի ամենակատարյալ արարածն է:
2. Բոլոր մարդիկ հողից են և վերադառնում են դեպի հողը: Ուրեմն մարդը չպետք է գոռոզամիտ լինի:
Ռում սուրահի 21-րդ այա
Նրա հրաշքներից է այն, որ ձեզ համար ստեղծեց կողակիցներ ձեր (տեսակից), որպեսզի խաղաղվեք նրանցով, և ձեր միջև սեր ու բարություն հաստատեց: Այս ամենը (աստվածային բարեգթության մասին) վկայություն է նրանց համար, որոնք մտածում են:
Այս այան խոսում է զուգավորվելու օրենքի մասին և ասում, որ Աստված յուրաչաքնչյուր մարդու համար ստեղծել է իր զույգին, և մարդը խաղաղություն է ձեռք բերում իր զույգին հանդիպելիս: Նման զուգավորման հիմքում սերն է: Այս կապը կնոջ ու տղամարդու միջև նրանց տալիս է կենսատու ուժ, որից էլ շարունակվում է մարդու սերունդը: Ընտանեկան հարաբերությունը կազմում է յուրաքանչյուր հասարակության հիքմը և պատճառ դառնում, որ մարդիկ կատարեն իրենց հասարակական պարտականությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Տղամարդն ու կինը նույն աղբյուրից են, հակառակ այն կարծիքի, թե կինը երկրորդական է համարվում:
2. Իսլամական ուսմունքների համաձայն, այն ընտանիքն է ընդունելի, որտեղ ամուսինները խաղաղություն են պարգևում միմյանց և ոչ թե տարակուսանք ու անհանգստություն:
3. Բարությունը և փոխըմբռնումն այն մեծ նվերն է, որ Աստված տվել է կանանց ու տղմարդկանց, որպեսզի նրանց միջև կապը հավերժական դարձնի:
4. Ինչպես որ սերն է ամուսինների միասնության պատճառ դառնում, համատեղ կյանքի գոյատևումը ևս պահանջում է սեր և համերաշխություն:
Ռում սուրահի 22-րդ այա
Նրա (զորության) նշաններն են՝ երկինքների ու երկրի արարչագործությունը, տարբեր լեզուների ու գույների գոյությունը: Անկասկած, սրանք նշաններ են իմաստունների համար:
Մարդու արարչագործությունը զուգահեռ է անցկացնում երկնքի ու երկրի արարչագործության միջև, որպեսզի մարդը բացի իր մասին մտածելուց, մտածի նաև իր շրջապատի մասին: Այսօր բազմաթիվ արբանյակներով ու հեռադիտակներով զինված լինելով հանդերձ, մարդը չի կարողացել տիեզերքն ուսումնասիրել ամբողջությամբ: Այդուհանդերձ, մարդը գիտի դրա վեհության մասին: Երկիրը նույնպես ունի բազմաթիվ հրաշալիքներ, որոնցից շատերն անճանաչելի են մնացել: Երկրի սրտում կան գազեր, նավթի պաշարներ, իսկ օվիկանոսներում ապրում են ձկներ, որոնց միջոցով մարդը շահույթ է ստանում: Այս այան մեկ անգամ ևս խոսում է մարդու մասին, անդրադառնալով նրա առանձնահատկություններին: Առաջինը խոսելու ունակությունն է, որը տարբեր լեզուների և տարբեր ռասաների առաջացման պատճառ է դարձել: Այան ասում է. «Մտածեք, որ եթե բոլոր մարդիկ նույն տեսքն ունենային, որքան դժվար կլներ նրանց տարբերելը: Այս տարբերությունները լավագույն միջոցն են մարդկանց իրարից զատելու համար: Դրանից բացի, եթե այս տարբերությունները չլինեին, մարդու կյանքը միապաղաղ ու ձնաձրալի կլիներ»:
Այս այայից սովորում ենք.
1. Փորձարարական գիտությունները ոչ միայն օգնում են որ մարդը բնության բարիքներից օգտվի, այլ պատճառ են դառնում, որ ամենազոր և Իմաստուն Աստծու մասին մարդկանց համոզմունքներն ամրապնդվեն:
2. Գիտնականների տեսանկյունից, լեզուների ու ռասաների տարբերոթյունն Աստծո ուժի դրսևորումներից է, սակայն տգետ մարդիկ այդ տարբերությունները ոչ միայն չեն ընկալում, այլ երբեմն ռասիստական կոչ են անում:
3. Յուրաքնաչյուր լեզու ունի իր արժեքը, ուստի ոչ մեկը չի կարող ծաղրել որևէ լեզու: