Դեկտեմբեր 01, 2022 07:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ռում  սուրահի 23-րդ և 24-րդ այաներ

 

وَمِنْ آیَاتِهِ مَنَامُکُمْ بِاللَّیْلِ وَالنَّهَارِ وَابْتِغَاؤُکُمْ مِنْ فَضْلِهِ ۚ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَاتٍ لِقَوْمٍ یَسْمَعُونَ

وَمِنْ آیَاتِهِ یُرِیکُمُ الْبَرْقَ خَوْفًا وَطَمَعًا وَیُنَزِّلُ مِنَ السَّمَاءِ مَاءً فَیُحْیِی بِهِ الْأَرْضَ بَعْدَ مَوْتِهَا ۚ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَاتٍ لِقَوْمٍ یَعْقِلُونَ

 

Գիշերվա ձեր հանգիստն ու ցերեկվա աշխատանքը (հարստություն կուտակելու համար)  աստվածային բարության նշաններն են նրանց համար, ովքեր լսող ականջ ունեն:

 

Նրա նշաններից է այն, որ սարսափեցնող ու հուսադրող կայծակը ձեր առջև փայլեցնում է և ջուրը, որ հեղում է երկնքից ամուլ հողը պարարտացնելու համար: Այս ամենը նշաններ են նրանց համար, ովքեր մտածում են:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ռում սուրահի այաները վերաբերում են արարչագործությանը: Այս այաներն ասում են.  Քնելը Ձեզ համար հասարակ երևույթ է, սակայն այն ինչ կատարվում է օրվա ընթացքում, երբ քնում ու արթնանում եք, Աստծու իմաստնության խորհրդանիշն է: Իսկ պատճառն այն  է, որ մարդը կարողանա օրն սկսել լավ տրամադրությամբ, իսկ երբ հոգնում է, հանգստանալ: Եթե մարդը չքներ, մշտապես հոգնած կլիներ ու չէր կարողանա կյանքը շարունակել այնպես, ինչպես հարկն է: Կայծակը, որ երբեմն շատերին սարսափեցնում է, անձրևի մասին է նախազգուշացնում: Երևույթ, որից կախված է բոլոր կենդանի էակների կյանքը: Եթե որոշ շրջաններում անձրև շատ չի գալիս, այդ տարածքի մարդիկ այն ավելի շատ են գնահատում: Մարդիկ այսօր բազմաթիվ խողովակաշարեր են կառուցում նավթի ու գազի փոխանցման համար: Սակայն Աստված, բնական մի համակարգով, ծովերի ու օվկիանոսների ջուրը, քամու, անձրևի ու ամպերի օգնությամբ, անվճար տրամադրում է իր արարածներին: Ուրեմն պետք  է խորհենք այս բոլոր բարիքների մասին, որպեսզի կարողանանք երախտագետ լինել ու փառաբանել Աստծուն:

Այս այաներից սովորում ենք.

1. Պետք է ուշադիր լինել Աստծու բարիքների նկատմամբ:

2. Աշխատանքը միշտ էլ գովելի է եղել բոլոր կրոնների տեսակետից:

3. Անձրևը և մնացած բնական երևույթները պատահականություն չեն, այլ ծրագրված են Աստծու կողմից:

4. Աստծուն ճանաչելու համար, պետք  է տեսնել ու խորհել:

 

Ռում սուրահի 25-րդ այա

 

وَمِنْ آیَاتِهِ أَنْ تَقُومَ السَّمَاءُ وَالْأَرْضُ بِأَمْرِهِ ۚ ثُمَّ إِذَا دَعَاکُمْ دَعْوَةً مِنَ الْأَرْضِ إِذَا أَنْتُمْ تَخْرُجُونَ

 

Նրա նշաններից է այն, որ երկինքներն ու երկիրը ստեղծվել են Իր հրամանով: Այն օրը, որ կանչի ձեզ հողից, հանկարծ դուրս եք գալու (ձեր գերեզմաններից):

 

Այս այան ասում է. Տիեզերքը, որը դեռևս ամբողջովին հասանելի չէ մարդուն, որն անկարող է ճանաչել մեծ թվով աստղեր ու մոլորակներ, հատուկ համակարգի շրջանակում է   պտտվում: Եվ  ամենաչնչին շեղումը պատճառ կդառանա, որ տիեզերքի մի մասն, այդ թվում՝ երկիր մոլորակն ու նրա բնակիչները ոչնչանան: Սակայն Աստված այնպես է արել, որ տիեզերական այս բազմաթիվ մարմինները պտտվեն իրենց առանցքի շուրջը և տիեզերական համակարգը պահպանվի: Սակայն եթե Աստված կամենա, այս ամենը կարող է հավասարվել զրոյի և ստեղծվել նոր համակարգ, ու, հակառակ այս աշխարհի, որտեղ մարդիկ ծնվում են իրենց մայրերից,  բույսերի նման հողի ընդերքից դուրս կգան և հայր, մայր, քույր, եղբար և բարեկամ չեն ունենա: Յուրաքանչյուր մարդ միայնակ պետք է կանգնի դատաստանի առաջ ու պատասխան տա:

 

Այս այայից սովորում ենք.

1. Արարչագործությունը պատահական երևույթ չէ և շարունակում է գոյատևել միայն  Աստծու կամոք:

2. Ոչ միայն  արարչագործությունն  այլ աշխարհի բոլոր գործերը կառավարում է Աստված: նա աշխարհը չի ստեղծել ու լքել, այլ այգեպանի նման վերահսկում է նրա բերքատվությունը:

3. Մարդը մահանալով միայն իր մարմինն է կորցնում  և ոչ թե հոգին:

 

Ռում սուրահի 26-րդ այա

وَلَهُ مَنْ فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ ۖ کُلٌّ لَهُ قَانِتُونَ

 

Երկինքներում ու երկրում ամեն ոք Նրան է պատկանում: Բոլորը հնազանդվում են Նրան:

 

Նախորդ այաներում ասացինք, որ մարդն այս աշխարհից մյուս աշխարհ է տեղափոխվում: Այս այան ասում է, որ քանի որ բոլոր էակների տերն Աստված է, նա է որոշում կայացնում ինչպես վերաբերվել նրանց հետ և բոլորի կյանքը կախված է Աստծու կամքից:

 

Այս այայից սովորում ենք.

1. Ոչ միայն   կենդանիները և բուսականությունը, այլ մարդը և հրեշտակները, ենթարկվում են աստվածային իշխանությանը:

2. Ինչպես որ մարդու էությունն է ենթարկվում Աստծուն ու ֆիզիկապես աճում, հոգեպես  նույնպես մարդը կախված է Աստծու կամքից և դրանից էլ սկսվում են մարդու փրկությունն ու երջանկությունը: