Ելք դեպի լույս 734
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռում սուրահի 27-րդ այա
وَهُوَ الَّذِی یَبْدَأُ الْخَلْقَ ثُمَّ یُعِیدُهُ وَهُوَ أَهْوَنُ عَلَیْهِ ۚ وَلَهُ الْمَثَلُ الْأَعْلَىٰ فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ ۚ وَهُوَ الْعَزِیزُ الْحَکِیمُ
Նա է սկսում արարչագործությունը ու վերակենդանացնում այն: Այս (հրաշքն ստեղծելը) Իր համար դյուրին է: Նա երկինքներում ու երկրի վրա ամենաբարձրյալն է, իմաստունն ու զորեղը:
Նախորդ հաղորդուման ժամանակ ներկայացրեցինք Ղուրանի որոշ այաներ, Աստծու իմաստության ու զորության մասին: Այս այան ասում է, որ այն Աստված որն սկսեց արարումը, կարող է հանդերձյալ կյանքում կրկնել դա: Չնայած Աստված ամենազոր է և մարդն է, որ ունի սահմանափակություններ, սակայն Աստված այս այայում պարզ լեզվով է խոսել, որպեսզի այն մարդկանց համար ընկալելի լինի: Այան ասում է. «Երբ ձեր մեջ վերածնունդն ավելի հեշտ է նախնական ծնունդից, արդյոք Բարձրյալն Աստված, որ ամենազորն է, չի՞ կարող այդպես անե՞լ»:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծու ածականները վեր են մարդու ընկալումներից և ոչինչ ու ոչ ոք նրա հետ համեմատելի չէ: Նա հզոր է ու ամենակարող։
2. Աստծու իմաստնության համաձայն, մահից հետո գոյություն ունի մեկ այլ աշխարհ և մարդու կյանքը մահով չի ավարտվում:
Ռում սուրահի 28-րդ այա
ضَرَبَ لَکُمْ مَثَلًا مِنْ أَنْفُسِکُمْ ۖ هَلْ لَکُمْ مِنْ مَا مَلَکَتْ أَیْمَانُکُمْ مِنْ شُرَکَاءَ فِی مَا رَزَقْنَاکُمْ فَأَنْتُمْ فِیهِ سَوَاءٌ تَخَافُونَهُمْ کَخِیفَتِکُمْ أَنْفُسَکُمْ ۚ کَذَٰلِکَ نُفَصِّلُ الْآیَاتِ لِقَوْمٍ یَعْقِلُونَ
Աստված օրինակներ է բերում հենց ձեր միջից: Մի՞թե գերիներին ձեզ հավասար եք դասում և ձեր հարստությունը բաժանում նրանց, և մի՞թե նույնչափ վախը, որ տածում եք միմյանց նկատմամբ, տածում եք նաև նրանց հանդեպ: Մենք այս կերպ ենք բացատրում մեր այաները նրանց, ովքեր մտածում են:
Կռապաշտները կուռքերին Աստծուն հավասար էին դասում և նշում էին, որ կուռքերը դերակատար են իրենց կյանքում: Այս այան մի օրինակ է ներկայացնում, որպեսզի ապացուցի թե ինչ սխալ գաղափար է դա: Այան ասում է. «Եթե դուք ստրուկների տեր լինեք արդյոք նրանց հավասար կդասե՞ք ձեզ, որպեսզի կարողանան ձեր գույքին ու հարստությանը տիրանալ: Ուրեմն ինչպե՞ս է որ ձեր ստրուկներին ձեզ հավասար չեք դասում, սակայն Աստծու արարածները, որոնց բոլորի տերն ինքն է, Աստծուն հավասար եք դասում ու թույլ տալիս, որ միջամտեն Նրա գործերի մեջ »:
Այս այայից սովորում ենք .
1. Խիղճը լավագույն դատավորն է: Ուրեմն պետք է ճիշտ դատել և ոչ մի իր կամ արարած Աստծուն հավասար չդասել:
2. Ղուրանի այաները հիմնված են բանականության և տրամաբանության վրա և մարդուն մշտապես հրավիրում են մտածել:
Ռում սուրահի 29-րդ այա
بَلِ اتَّبَعَ الَّذِینَ ظَلَمُوا أَهْوَاءَهُمْ بِغَیْرِ عِلْمٍ ۖ فَمَنْ یَهْدِی مَنْ أَضَلَّ اللَّهُ ۖ وَمَا لَهُمْ مِنْ نَاصِرِینَ
Չարերն իրենց կրքերից այն կողմ օրենք չունեն: Ո՞վ կարող է առաջնորդել նրանց, որոնց Աստված է մոլորեցնում: Նրանք ոչ մի պաշտպան չեն ունենալու:
Այս այան ասում է, որ նրանք, ովքեր կուռքերին հավասար են դասում Աստծու հետ, հեռու են բանականությունից: Նրանք որևէ գիտական պատճառ չեն բերում իրենց արարքների համար և առաջին հերթին հենց իրենց նկատմամբ են չարիք գործում: Այդ մարդիկ չունեն մտածելու ունակություն և չունեն առաջնորդվելու հույս: Որովհետև առաջնորդվելու առաջին նախապայմանը ճշմարտությունն ընկալելն է, ինչը հնարավոր է բանականության միջոցով: Սակայն նա, ով չի ցանկանում ընկալել ճշմարտությունը և վազում է իր անհիմն ցանկությունների հետևից, չի կարող երջանկանալ ու փրկվել: Եվ ոչ ոք չի կարող նրան օգնել, քանի դեռ ինչքը չի ցանկանում:
Այս այայից սովորում ենք.
1. Երբ մարդը մոլորվում է, առաջին հերթին ինքն իր նկատմամբ է չարիք գործում: Իսկ իսլամի ուսմունքների համաձայն, նման չարիքը պակաս չէ ուրիշների նկատմամբ չարիք գործելուց:
2. Կռապաշտությունը որոշ հավատալիքներում ինչպես բուդդիզմի ու հինդուիզմի մեջ, շարունակվում է: Այս կրոնների հետևորդները պաշտում են արձանիկների, ինչը մոլորություն է: Այսօրվա մարդը բոլոր հարցերում հենվում է բանականության ու խելքի վրա, սակայն հավատալիքների հարցում, Աստծու նկատմամբ դառնում է սնոտիապաշտ: