Ելք դեպի լույս 739
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը,Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռում սուրահի 47-րդ այա
Քեզնից առաջ ուղարկեցինք առաքյալներ, որպեսզի ժողովուրդներին քարոզեն ճշմարտությունը: Չարագործները պատժվեցին, մեր պարտականությունն է աջակցել հավատացյալներին:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք քամիների ու անձրևի մասին, որպես Աստծու երկու բարիքներ: Այս այան անդրադառնում է մարգարեներին, որ Աստծու կողմից ուղարկվել են մարդկանց առաջնորդելու համար: Այս այաների հաջորդականությունը ցույց է տալիս, որ այն Աստված, որը ստեղծել է մարդկանց և արարել արևը, ամպերը, քամին ու անձրևը, նաև ուղարկել է մարգարեներին, որպեսզի առաջնորդեն մարդկանց միտքն ու ոգին: Բնականաբար, նրանք, ովքեր հասկանան, կարժանանան Աստծու բարությանը: Իսկ նրանք, որ այս ճշմարտությունը չընդունեն ու չհնազանդվեն Աստծուն, կարժանանան աստվածային պատժի։
Այս այայից սովորում ենք․
1. Աստված մարգարեներին ուղարկեց, որպեզի մարդիկ այլևս մոլորվելու համար պատճառ չունենան։
2. Հանցագործներին պատժելուց առաջ, նախ պետք է նրանց ճիշտ ճանապարհը ցույց տալ։
3. Հավատացյալների վերջնական հաղթանակն անհավատների նկատմամբ, կասկածից դուրս է։
Ռում սուրահի 48-րդ և 49-րդ այաներ
وَإِنْ کَانُوا مِنْ قَبْلِ أَنْ یُنَزَّلَ عَلَیْهِمْ مِنْ قَبْلِهِ لَمُبْلِسِینَ
Հավիտենականն է ուղարկում հովերը, շարժում ամպերը, դրանք տարածում մթնոլորտում, մաս-մաս անում ու դրանց կիսաբաց ծոցում հոսեցնում անձրևը դաշտերի վրա: Այդ (անձրևը) տեսնողները հրճվում են:
Մինչև անձրևի գալը, նրանք հուսահատված էին:
Արևի փայլից, ծովերի ու օվկիանոսների ջուրը տաքանում է, գոլորշիանում ու երկինք բարձրանում: Այնուհետև Աստված քամիները ուղարկելով, ամպերին տեղափոխում է հեռու վայրեր և ստեղծելով բնական պայմաններ, անձրև է մաղում: Այս հրաշքի իմաստն այն ժամանակ է պարզ դառնում, երբ հասկանում ենք, որ մարդն այսօր հացը, ջուրը կամ նավթը մի կետից մյուս կետը տեղափոխելու համար ծախսում է միլիարդավոր դոլարներ: Սակայն Աստված դա անում է մեկ ակնթարթում, որպեսզի մարդիկ և բնությունն ու կենդանիներն օգտվեն այդ բարիքներից: Անձրևի տեղալը ոչ միայն մարդու մարմինն այլ նաև հոգին է թարմացնում: Իսկ հողագործի կամ անասնապահի համար, անձրևը կենսական նշանակություն ունի: Որովեհտև եթե անձրևը չտեղա, գյուղացու ամբողջ տարվա նեղությունը կոչնչանա: Այսպիսով, նրանք հույս են ստանում, և փառաբանում Աստծու անսահման բարիքները։
Այս այաներից սովորում ենք․
1. Բնական երևույթները պատահական չեն, այլ Աստծու իմաստության և ուժի դրսևորումն են։
2. Աստծու կամքը իրականանում է պատճառահետևանքային համակարգի միջոցով, ինչը նույնպես իմաստուն Աստծու ստեղծածն է։
3. Աստծու բազմաթիվ բարքիներին ուշադրություն դարձնելով, մարդը փրկվում է հուսալքությունից և հավատում, որ բոլոր դժվարությունների կողքին կան նաև ուրախություններ։