Ելք դեպի լույս 743
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Լողման սուրահի 7-րդ այա
Երբ նրանց համար կարդացվեն մեր այաները, արհամարհանքով կշրջեն իրենց գլուխները, կարծես թե ոչինչ չեն լսում, կամ ականջներըը ծանր են լսում: Բայց զգուշացրու նրանց, որ իրենց ահավոր չարչարանք է սպասվում:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ըստ Ղուրանի, որոշ մարդիկ, ստեր տարածելով, ուրիշներին մոլորեցնում են և հեռացնում աստվածապաշտությունից: Այս այան ասում է, որ նման մարդիկ պատրաստ չեն անգամ Ղուրանի այաները լսել, ուր մնաց մտածեն, որ դրանք տարամաբանության վրա են հիմնված ու հավատան դրանց: Իհարկե այս ամենի պատճառը նրանց մեջ եղած գոռոզամտությունն է: Նրանք նույնիսկ մարգարեներից ու հավատացյալներից են վերև դասում իրենց և պատրաստ չեն լսել նրանց: Բնականաբար, նման մտածելակերպը մարդկանց մոլորեցնում է, քանի որ անհավատությունը բխում է գոռոզամտությունից և ոչ թե անտեղյակությունից:
Այս այայից սովորում ենք.
1. Գոռոզամտությունը պատճառ է դառնում, որ մարդը չկարողանա տեսնել ճշմարտությունը, ինչի պատճառով մոլորվում է:
2. Սուտ խոսքերին հետևելը մարդուց խլում է ճշմարտությունը լսելու հնարավորությունը։
Լողման սուրահի 8-րդ և 9-րդ այաներ
إِنَّ الَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ لَهُمْ جَنَّاتُ النَّعِیمِ
خَالِدِینَ فِیهَا ۖ وَعْدَ اللَّهِ حَقًّا ۚ وَهُوَ الْعَزِیزُ الْحَکِیمُ
Այն հավատացյալները, ովքեր առաքինի գործեր են անում, երանության պարտեզների մեջ են բնակվելու:
Նրանք այնտեղ մնալու են հավիտենապես: (Սա) Աստծու ճշմարիտ խոստումն է, ու Նա է անպարտելին, և ճշգրիտ են Նրա գործերը:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ճշմարիտ խոսքի փոխարեն, որոշ մարդիկ հետևում են սուտ խոսքերի: Նման մարդիկ անհավատություն են տարածում և արժանանում Աստծու պատժին: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր բարի գործեր են անում և արժանանում Աստծու գթությանը: Նրանք, ովքեր Ղուրանի այաներն ուշադիր կարդում են ու լսում, խորհում են այդ մասին և հավատում տրամաբանորեն: Նրանք Արարչի հանդեպ գոռոզամտության փոխարեն, հնազանդվում են Նրան և համեստ վերաբերմունք ցուցաբերում Աստծու արարածների նկատմամբ: Աստված նման մարդկանց հավերժական դրախտ է խոստացել և կատարում է իր խոստումը:
Այս այայից սովորում ենք.
1. Միայն հավատքով, մարդը չի փրկվում: Հավատքը պետք է ուղեկցվի բարի գործով և այդպիսով մարդը հավերժական երջանկության կհասնի։
2. Դրախտն Աստծու բազմազան բարիքների օրրանն է: Ուստի մարդն այնտեղ ոչ ձանձրանում է և ոչ էլ հոգնում։
3. Աստծու խոստումներին հավատանք, որովհետև դրանք կատարվում են։
Լողման սուրահի 10-րդ և 11-րդ այաներ
Աստված ստեղծեց երկինքներն առանց տեսանելի սյուների: Նա երկրի վրա զետեղեց բարձր լեռներ, որպեսզի երկիրը ձեզ չցնցի, ձեզ ամրացնի, և երկրի վրա ստեղծեց ամեն տեսակի կենդանիներ: Եվ ջուր իջեցրեց երկնքից տնկիների սերմը ծլեցնելու համար:
Ահա Աստծու ստեղծագործությունը: Հիմա Ինձ ցույց տվեք, թե ձեր կուռքերն ինչ ստեղծեցին ոչնչից: Ապիրատները մխրճված են խավարի մեջ:
Այս այաները վերաբերում են Աստծու զորությանն ու դրա դրսևորումներից հինգին:
Առաջինը այն է, որ երկինքն ու տիեզերքը կանգնում են առանց որևէ սյունի հենվելու:
Լեռների արարումն ապահովում է երկրի կայունությունն ու անդորրը:
Ցամաքում, ծովում ու երկրի վրա տարբեր տեսակի էակների արարումը, անձրևի տեղումը և բույսերի աճը:
Այս բոլորը վկայում են մի կարևոր հանգամանքի մասին: Դրա համաձայն՝ բարձրյալն Աստծու ուժն անսահման է և ոչ մեկն այդ ուժի մեջ մասնակից չէ:
Այս այաներում անդրադարձ է կատարվում սյուներին, որոնք անտեսանելի են և պահապնում են մոլորակներն ու տիեզերքը: Այս այաները կարևորում են նաև լեռների դերը: Դրանք համարվում են Ղուրանի գիտական հրաշքներից: Պետք է ասել, որ այս փաստերը ներկայացվել են մի ժամանակաշրջանում, երբ մարդն այս ամենի մասին գաղափար չուներ: Այս բոլոր նշաններով հանդերձ, սակայն, մարդիկ դեռևս անտեղյակության կամ սխալ ենթադրությունների պատճառով, որոշ անձանց կամ իրերի, Աստծուն հավասար են դասում: Այնուհետև այաներն ասում են. «Այն ամենն ինչ դուք Աստծուն հավասար եք դասում, ոչ մի դերակատարություն չունեն բնական երևույթների արարման հարցում: Նրանք չեն կարող անգամ մի ճանճ կամ մոծակ արարել, ուր մնաց՝ բուսականություն: Այնուհետև այայի վերջում ասվում է. «Այն գաղափարախոսությունը, որ որևէ անձ կամ իր կարող է Աստծուն հավասար դասվել, չարիք է համարվում և մարդու և Աստծու նկատմամբ»։
Այս այաներից սովորում ենք․
1. Տիեզերքի, մոլորակների ու աստղերի գոյությունը երկքնում, Արարչի ամենազորության նշանն է և Ղուրանի հրաշագործության, որը համարում է, որ գոյություն ունեն անտեսանելի սյուներ, որ այսօր համարվում են երկրի ձգողականության ուժը:
2. Եվ ջուրը և հողը և բնությունն Աստծու համար արժեքավոր են: Մարդը պետք է արժևորի կենսոլորտը և պահպանի Աստծու տված այս բարիքը:
3. Աստծուն ճանաչելու համար, կարելի է դիմել համեմատության և համեմատել նրա և ուրիշների ուժը:
4. Նրանք, ովքեր Աստծուց բացի ուրիշ արարածի կամ իրի են պաշտում, չարիք են գործում, ինչի արդյունքում մոլորվում են :