Հունիս 22, 2016 12:59 Asia/Yerevan

Երեխաների դաստիարակությունը բարդ , պատասխանատու , բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է : Դա ծնողական պարտականություն է , որը չափազանց մեծ նշանակություն ունի : Չէ , որ դրանից է կախված երեխայի ապագան ու նրա ճակատագիրը : Կլինիկական հոգեբան ՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ

Երեխաների դաստիարակությունը բարդ , պատասխանատու , բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է : Դա ծնողական պարտականություն է , որը չափազանց մեծ նշանակություն ունի : Չէ , որ դրանից է կախված երեխայի ապագան  ու նրա ճակատագիրը : Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը , ինչ կատարվում է նրանց շուրջը : Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը և վարքագծերը: Կարևոր է , որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի խնդիրներով շրջապաատված ,  չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար:

Ժամանակակից հոգեբանության մեջ այսօր նշում են ծնողական դաստիարակության երեք հիմնական մոտեցումներ ` բռնակալական ,  հանդուրժողական և չափավորական :

1.Բռնակալական մեթոդ

Այն ծնողները, որոնք բռնակալական մեթդներով են երեխա դաստիարակում , սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը  ճոխություն է և անընդունելի:  Նման հարաբերություններում ծնողը միշտ ճիշտ է, իսկ երեխան միշտ պետք է ենթարկվող լինի: Այսպիսի ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության պատճառով վնասվում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են վեճերը:

2. Հանդուրժողական մեթոդ

Նման ծնողները ջերմ են և զգացմունքային , բայց շատ սահմանափակ հսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ հանձնվում են երեխայի ցանկություններին: Այս ծնողը առավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն մտածում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքր և թերահավատությամբ են վերաբերվում նրանց: Ժամանակակից ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում այս երևույթին, երբ մայրը, կամ հայրը գրեթե չեն մասնակցում երեխայի առօրյային: Իհարկե, նման դեպքերում օգնության են գալիս տատիկները, բայց արդյունքում երեխան մնում է անտեսված, ունենում է ինքնավստահության պակաս, իսկ երբեմն էլ ցուցաբերում է հակասոցիալական վարք: Այս ծնողները երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե նա իրեն լավ զգա, որն էլ երեխայի մոտ առաջացնում է եսասիրություն ու կամակորություն :

3.Չափավորական  մեթոդ

Նման ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում են երեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները ցանկանում են  ծնող-երեխա դրական հարաբերություններ ստեղծել , նրանց հարաբերություններում կա  փոխադարձ հարգանք : Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, պատասխանատու, անկախ և անկեղծ:

 

Դաստիարակման անհրաժեշտություններ

Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն: Իսկ դրա հիմքը դրվում է ընտանիքում : Հարգելի ծնող ՝ մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին որ դու ես կամ դու ես ուզում: Դաստիարակությունը պետք է օգնի նրան լինել ոչ թե քեզ ՝  այլ իր նման:  Հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ է տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ:

Առաջին հերթին ծնողը պետք է երեխայի մոտ ձևավորի բարձր ինքնագնահատական: Ինչքան շատ երեխան սիրի ու հարգի ինքն իրեն, այնքան լավ կվերաբերվի շրջապատի մարդկանց և բնականաբար լավ կարծիքների կարժանանա:

Չի կարելի երեխային կառավարել սակարկելով ձեր սերը: Օրինակ` “Եթե չանես այն, ինչ ասում եմ, ապա ես քեզ էլ չեմ սիրի”: Երեխաները ծնողական սիրո կորստի վախ են ապրում, որի հետևանքով ավելի անվստահ են լինում մարդկանց մեջ: Հաճախ ասեք երեխային, որ իրեն սիրում եք: Հաճախ գրկեք նրան, երեխան պետք է իմանա, որ իրեն սիրում են և կսիրեն միշտ` ինչ էլ որ լինի: Չվախենաք , որ եթե երեխային անըհնդատ ասեք , որ իրեն սիրում եք երես եք տալու իրեն : Երեխան այն ժամանակ է երես առնում , երբ անտեսվում է նրա սխալ արարքը :  Եթե երեխան սխալ բան է արել, նրան քննադատելու փոխարեն քննադատեք նրա գործողությունները:

Մի պահանջեք երեխայից վարձահատույց լինել այն ամենի համար, ինչ արել եք նրա համար: Դուք  նրան կյանք եք տվել.. ինչպես նա Ձեզ փոխհատուցի նույնը:

Զարգացրեք երեխայի մոտ ճարտասանությունը: Մարդու կյանքում հաջողությունը կախված է 80% բանակցելու և ընդհանուր լեզու գտնելու կարողությունից: Եթե ուզում եք, որ ձեր երեխան լինի հաջողակ, անհրաժեշտ է զարգացնել նրա մոտ արդյունավետ հաղորդակցման հմտությունները:

Երեխային սովորեցրեք ճանաչել և բառերով արտահայտել իր զգացմունքները, մտքերը, կառուցել ճիշտ նախադասություններ և կարողանալ վերարտադրել նույն միտքը տարբեր բառերով: Երեխայի հետ հաճախ զրուցեք, հարցրեք նրա կարծիքն ու խորհուրդը:

Վաղ տարիքից վարժեցրեք նրան , որ պատասխանատու լինի իր բառերի և գործողությունների համար: Նա պետք է հասկանա, որ բոլոր իր գործողությունները ունեն հետևանք: Բայց մի հանդիմանեք նրա սխալները, պարզապես բացատրեք, քննարկեք որտեղ է եղել նրա սխալը: Ձեր երեխան զարգանում է որպես անհատ և պետք է իր սխալների հիման վրա փորձ ձեռք բերի: Շատ կարևոր է, որ երեխան ճաշակի հաղթանակի «համը»: Անպայման գովեք երեխային, երբ արժանի է դրան: Հստակեցրեք կոնկրետ ինչի համար եք գովում: Եթե երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում` օգնեք նրան, բայց ոչ մի դեպքում նրա փոխարեն չանեք ամբողջ աշխատանքը: Խրախուսեք երեխայի ձգտումը, որ սկսածը հասցնի ավարտին: Սովորեցրեք դժվարությունների հանդիպելուց չկանգնի այլ փորձի հաղթահարել: Չէ որ հաջողությունը` ակտիվ գործունեության արդյունք է:

Դաստիարակության երեք սկզբունքները

 

1 –Պարգևատրել լավ արարքը

Ամեն դրական քայլի դիմաց պարգևատրումը սովորական քայլ է : Ինչպես մեծահասակներն իրենց կատարած աշխատանքի համար աշխատավարձ են ստանում , այդպես էլ երեխաները պետք է վստահ լինեն , որ իրենց լավ արարքն աննկատ չի մնալու : Լավ գործի դիմաց ստացած պարգևը երեխային խրախուսում է նորից և նորից կատարել այդ քայլը , հակառակ դեպքում , այն գնալով կմոռացվի :

Պարգևները լինում են հասարակական , աշխատանքային կամ գործնական և նյութական :

Հասարակական պարգև , օրինակ ՝ ժպտալը , գրկելը , համբուրելը , ուշադրությունը : Եթե երեխան ձեզ օգնել է , ապա գուրգուրանքով ցույց տվեք , որ նրա օգնությունը ձեզ համար ինչքան կարևոր է եղել : Ավելի լավ արդյունքների հասնելու համար , պետք է գովաբանեք նրա արարքը ՝ ոչ ինքը երեխային : Օրինակ Ապրես , որ լավ գործ ես արել սենյակդ հավաքել ես : Պետք չէ ասել ՝ Դու լավ աղջիկ ես , որովհետև սենյակդ հավաքել ես : Հասարակական պարգևների կողքին կարող ենք նրան տալ աշխատանքային կամ նյութական պարգևներ :

Աշխատանքային պարգև , օրինակ նրան թույլ տանք մեզ օգնի խոհանոցում :

Նյութական պարգև ՝ օրինակ նրան գումար տանք իր սիրած ուտելիքը գնելու համար :  Եթե ձեր երեխան կատարում է նույնիսկ իր պարտականությունը , պետք է անմիջապես շնորհակալություն հայտնեք : Հիշեք , որ նյութական պարգևները պետք է լինել չափավոր : Նյութական կամ աշխատանքային պարգև տալու դեպքում , անպայման դա պիտի լինի հասարակական պարգևի հետ միասին : Օրինակ ժպտալ ու շոյել նրա գլուխը երբ նրանք գումար եք տալիս , կամ թույլ եք տալիս օգնի ձեզ :

2 - Պատահաբար մի պարգևատրեք նրան ՝ վատ արարքի համար

Սա տեղի է ունենում ընտանիքներում , որտեղ ծնղերն աշխատում են : Եթե ծնողը բավարար ժամանակ չունի , երեխայի լացի կամ նվնվանքին արագ է հանձնվում , իսկ հանձնվելը ՝ դա պարգև է որ տրվում է պատահաբար ՝ անկախ ծնողի կամքից : Բավական է առաջին անգամ նա ստանա իր ուզածը : Վստահ եղեք , որ հաջորդ անգամները նա այնքան է իր նույն արարքը շարունակելու , քանի դեռ չի ստացնել իր ուզածը : Հիշեք ՝ երեխաներն ունեն անսպառ էներգիա և հոգնողը վերջում լինելու է ծնողը ՝ ոչ թե երեխան :

 

Շարունակելի