Հունիս 11, 2016 09:53 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

ՀՀ ԱԳ նախարարն անցած շաբաթ Թեհրանում հանդիպելով իր իրանցի պաշտոնակցին զրուցեց երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանը ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ քննարկեց տարբեր ոլորտներում Թեհրան-Երևան հարաբերությունների ընդլայնման ուղիները: Սա վերջին երկու տարիների ընթացքում Նալբանդյանի երրորդ այցն էր Իրան: Նա 2014 թվականի աշնանն այցելեց Թեհրան և Զարիֆի ու Իրանի այլ պաշտոնատարների հետ քննարկեց երկկողմ հարաբերությունները:

---

Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումը՝ քաղաքական լուրջ քայլ: Այդ մասին մանրամասներ է հաղորդում լրագրող Արտակ Համբարձումյանը:

---

Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարն անցած շաբաթ տեղեկացրեց Աֆղանստանի խաղաղության բանակցությունները հյուրընկալելու իր երկրի պատրաստակամության մասին: Աֆղանստանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Հեքմաթ Խալիլ Քյարզայը, որ քաղաքական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով քաղաքական խորհրդակցությունների նպատակով ուղևորվել էր Աշխաբադ հանդիպում ու զրույց ունեցավ իր թուրքմեն պաշտոնակցի հետ:

Հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ աֆղանական կողմը տեղեկացրեց ԹԱՓԻ կոչվող Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատար խողովակագծի անվտանգության ապահովման նախագիծը ներկայացվելու մասին հայտարարելով. «ԹԱՓԻ նախագծին մասնակից երկրները հետաքրքրված են միջազգային այս մեծ նախագծի գործադրմամբ և մենք այս նախագծով հետաքրքրվող բոլոր կողմերի ու երկրների հետ ակտիվ բանակցություններ ենք վարում այս նախագծի իրագործման հետ կապված հարցերի, այդ թվում դրա անվտանգության ապահովման շուրջ»:

Թուրքմենստանի ԱԳ փոխնախարար Վաֆա Հաջիևը նույնպես իր երկրի նախագահի անունից Աշխաբադի պատրաստակամությունը հայտնեց հյուրընկալելու Աֆղանստանի կառավարության գլխավորությամբ խաղաղության բանակցությունները:

Ասվում է, թե Թուրքմենստանի նախագահը 45 միլիոն դոլար վարկ է հատկացրել ԹԱՓԻ գազատար խողովակագծի Աֆղանստանի ու Պակիստանի բաժնի ֆինանսավորման համար:

Տարածաշրջանի փորձագետների համոզմամբ այս նախագծի դիմագրաված գլխավոր մարտահրավերներից մեկը անապահովության շարունակվելը և այս գազատար խողովակագծի անցումն է Աֆղանստանի այն տարածքներից, որտեղ բավարար անվտանգություն գոյություն չունի:

---

Տաջիկստանի գերագույն ատյանն անցած շաբաթ հրապարակեց այդ երկրի «Իսլամական շարժում» արգելված կուսակցության բարձրաստիճան 14 անդամների մասին դատավճիռը:

Այս դատարանը Տաջիկստանի իսլամական շարժում արգելափակված կուսակցության երկու տեղակալների համար ցմահ, իսկ մյուս 12 անդամների համար 2-ից 28 տարվա ազատազրկում է սահմանել: Տաջիկստանի գերագույն ատյանը մի հաղորդագրությամբ ցմահ ազատազրկման է դատապարտել Սեյեդ Օմար Հոսեյնիին և Մոհամմեդ Ալի Հեյբաթին:

Հիշյալ բոլոր անհատները մերժել են իրենց առաջադրված մեղադրանքները:

Ի հետևումն անցած սեպտեմբերին մայրաքաղաք Դուշանբեի մերձակայքում ծագած անհանդարտություններին Տաջիկստանի գերագույն ատյանն արգելեց «Իսլամական շարժում» կուսակցության գործունեությունը: Անցած աշնանը տեղի ունեցած անհանդարտություններից հետո Իսլամական շարժում կուսակցության տասնյակ անդամներ ու ակտիվիստներ բերման ենթարկվեցին պաշտպանության նախկին փոխնախարար Աբդոլհալիմ Նազարզադեի կողմից պետական հեղաշրջման իրականացման գործում համագործակցելու մեղադրանքով:

---

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան անցած շաբաթ հյուրընկալեց ԵԱՏՄ-ի գագաթնաժոողովը: Այդ նստաշրջանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի նախագահներն ընդգծեցին, որ այդ միությունը դեռ չի կարողացել կարգավորել մի շարք հիմնական հարցեր: Իրականության մեջ այդ միության սահմաններում ֆինանսական փոխանակումներն անկում են արձանագրել և ազատ առևտուրը սահմանափակվել է բազմաթիվ արգելքների գոյության պատճառով: 2015 թվականին անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 26, իսկ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներում 30 տոկոսով նվազել է: Այդ ցուցանիշներից որոշները կախում ունեն Ռուսաստանում ու Ղազախստանում ապրանքի գների փոփոխումից, ինչ առաջացել է նրանց ազգային արժույթի փոխարժեքի անկման պատճառով: Սակայն գլխավոր պատճառը մնում է անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունների թուլացումը:

Օրինակ Հայաստանն ու Ղազախստանը և կամ Բելառուսն ու Ղրղզստանը գործնականում առևտրական հարաբերություններ չունեն: Հետևաբար որոշ դիտորդներ այն համոզման են, որ ԵԱՏՄ-ն հիմնականում ձևավորվել է քաղաքական հողի վրա: Միևնույն ժամանակ այս միության ընդունած որոշումները ոչ միայն որևէ դրական ազդեցություն չեն ունեցել այդ տարածքի ժողովրդի կյանքի վրա, այլև ստեղծել են որոշ բարդություններ:

ԵԱՏՄ-ն առայժմ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ, ինչը դեռ չի վավերացվել անդամ հինգ երկրներից երեքի կողմից: Նման պայմաններում ԵԱՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի կողմից ազատ առևտրի գոտի ստեղծելու կապակցությամբ Իրանի հետ խորհրդակցությունների մասին հայտարարությունը հետաքրքիր է թվում:

---

Անցած շաբաթ Ղրղզստանի նախագահությամբ գումարված ԱՊՀ-ի վարչապետների նիստում ստորագրվեցին համագործակցության 16 փաստաթղթեր:

Այս նիստում ստորագրված համաձայնագրերն առնչվում էին ազատ առևտրի պայմանագրի անդամների միջև միջպետական գնումների վերահսկման գործընթացի, մինչև 2020 թվականն ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ծրագրի գործադրման, ԱՊՀ անդամ երկրներում 2020 թվականին մարդահամար կազմակերպելու կապակցությամբ որոշման ու անդամ երկրների բնակչության առողջությանը վերաբերող ռազմավարական ծրագրի գործադրման հետ: ԱՊՀ անդամ երկրների վարչապետները նաև էլեկտրաէներգիայի արտադրման բնագավառում տեղեկությունների փոխանակման, հատկապես էներգետիկայի ոլորտում ուսուցման բնագավառում համաձայնագրի ստորագրման, միջուկային նյութերի փոխանակման վերաբերող հարցերի շուրջ տեղեկությունների փոխանակման, քիմիական նյութերի արդյունաբերության շուրջ համագործակցության, «Արթ Էքսպո» ցուցահանդեսի կազմակերպման, ինչպես նաև ԱՊՀ երկրների 2016 թվականի բյուջեում բարեփոխումներ կատարելու շուրջ համաձայնության հանգեցին:

----

Ղազախստանի ՆԳ նախարարությունն անցած շաբաթ տեղեկացրեց Աքթաո քաղաքում ազգային պահակագնդի մի ջոկատի ու զենք վաճառող մի քանի խանութների վրա անծանոթ զինված անձանց հարձակման մասին:

Որոշ լրատվական գործակալությունների գրոհայինների թիվը 10 հոգի են նշել և հաղորդել են, որ Ղազախստանի Աքթաո քաղաքում իրականացված զինված հարձակման հետևանքով սպանվել է 5 և վիրավորվել է մի մարդ: Քիչ անց զոհերի թիվը հասել 17-ի:

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ղազախստանի ազատ բանակ կոչվող խումբը:

Ավելի վաղ նման հարձակումներ էին իրականացվել նաև Աթիրաո, Աստանա, Ալմաթի և Թարազ քաղաքներում: Ղազախստանի իրավապահ մարմիններն այդ հարձակումներում պատասխանատու էին ճանաչել «Խալիֆայության զինվորներ» կոչվող ծայրահեղական խմբին:

Այս կապակցությամբ տարբեր տեսակետներ գոյություն ունեն: Ռուսաստանի արևելագիտության ուսումնասիրությունների հաստատության տնօրենն նշելով, որ Աքթաոյի հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ղազախստանի ազատագրական բանակ կոչվող կազմակերպությունն ասել է, որ այդ կազմակերպության նպատակն է կործանել Նազարբայևի իշխանությունը և Ղազախստանն իսլամականացնել:

Եվգենի Սատանովսկու համոզմամբ ծայրահեղական խմբեր Ղազախստանում բախումներ առաջացնելով նպատակ ունեն Կենտրոնական Ասիայի գարունը սկսել այդ երկրից և կործանել Նազարբայևի իշխանությունը:

Ղազախ քաղաքագետ Ասքեր Սաբդինի համոզմամբ Ղազախստանում ծայրահեղականության աղբյուրը սելեֆիական աղանդներն են և անհրաժեշտ է, որ Ղազախստանի դատական իշխանություններն արգելեն այդ երկրում ծայրահեղական հակումներով խմբերի գործունեությունը: