Մարտ 04, 2024 13:34 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ։ Շնորհակալություն Ձեզ,որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին, եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

 

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Եվ աշխարհն ասես դառնում է քոնը։

Կյանքը փոխվում է ու գեղեցկանում։

 

Եթե ձմեռ է-զգում ես գարուն,

Եթե մշուշ է, մուժ ու մառախուղ-

Զգում ես արև ու մաքուր երկինք։

Եթե ծարավ ես-

Թվում է հենց նոր պաղ ջուր խմեցիր

Վճիտ աղբյուրից։

 

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Այդ երկու բառում սիրտ կա և ծով բարություն,

Այդ երկու բառում ՝ հոգատարություն ու փաղաքշանք

Եվ կա դարերի խորքից մեզ հասած Սրբազան օրհնանք։

Բարի հանդիպում մեր լավ բարեկամ։