Մարտ 11, 2024 12:39 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Պաշտոնական այցով Թեհրան ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանիի հետ։

Այս հանդիպմանը քննարկվել են Թեհրանի և Երևանի միջև պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը և փոխադարձ հարաբերությունների ընդլայնման հեռանկարը։

Իրանի և Հայաստանի բարձրաստիճան զինվորականների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։

Այս հանդիպման ընթացքում Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ ընդգծելով իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, երկու կողմերը կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Կասկածից վեր է, որ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների ամենամյա կանոնավոր և ծրագրված այցերը ցույց են տալիս պաշտոնական Թեհրանի և Երևանի ղեկավարների ուշադրությունն ու քաղաքական կամքը՝ հնարավորինս ընդլայնելու երկկողմ հարաբերությունները։

Հատկապես, որ երկու հարեւան երկրների պաշտոնյաների հանդիպումներում երկկողմ պայմանավորվածություններին հետամուտ լինելը համարվում է բանակցությունների յուրաքանչյուր փուլի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Թեհրան իրականացվել է այն պայմաններում, երբ անցած ամիս Թեհրանում կայացել է Իրանի և Հայաստանի միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստը։

Թեհրանի և Երևանի տնտեսական հանձնաժողովի 18-րդ հանդիպման ժամանակ, ընդգծվեց երկու երկրների հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ կարևորելով փոխգործակցության մակարդակը 3 միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը։

Չի կարելի անտեսել այն փաստը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թեհրանի և Երևանի իշխանությունները, ստորագրելով համագործակցության կարևոր փաստաթղթեր, կարողացել են բարձրացնել փոխհարաբերությունների մակարդակը՝ երկու սովորական հարևան երկրներից վերածվելով շատ կարևոր ու ռազմավարական գործընկների՝ տնտեսական և առևտրային հարաբերություններում:

Այդ իսկ պատճառով Թեհրանի և Երևանի պաշտոնյաների բազմաթիվ այցելությունները կարևոր են երկու երկրների համար։

Երկկողմ համագործակցությունից բացի, Հայաստանի իշխանությունները վերջին երեք տարիների ընթացքում մշտապես փորձել են նշանակալից քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցության ասպարեզում։

Օրինակ, անցած հոկտեմբերին Թեհրանում կարևոր և ռազմավարական 3+3 հանդիպման նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Իսլամական Հանրապետության դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Իրանի հետ իր երկրի հարաբերությունների ընդլայնումը։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանը հատկապես կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկաթուղային ենթակառուցվածքների ինտեգրման գործընթացը։

Այնուհետև, հոկտեմբերին Թեհրանում կայացած տարածաշրջանային հանդիպման ժամանակ Հայաստանի կառավարության պաշտոնյաների հայտարարությունները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի դեմ պատերազմելու ցանկություն չունեն և ձգտում են համագործակցության հարևան երկրների հետ, հատկապես տնտեսության, առևտրի, տրանսպորտի և տարանցման բնագավառներում։

Հարկ է նշել, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության կարևորագույն ասպեկտներից է Հյուսիս-Հարավ միջազգային և ռազմավարական միջանցքին մասնակցությունը։

Ըստ էության, Հայաստանը համարվում է չորս հիմնական երթուղիներից մեկը, և այս միջազգային միջանցքի երթուղում մեծ նշանակություն է ստացել  Հայաստանը։

Սա է պատճառը, որ Թեհրանի և Երևանի պաշտոնյաները, շեշտելով վեց ամիսը մեկ համատեղ հանդիպումներ անցկացնելու կարևորությունը, մի քանի փոխադարձ այցեր են կատարել Թեհրան և Երևան՝ վերահսկելու համագործակցության ծրագրերի իրականացումը։

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Թեհրանի և Երևանի պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան, իրականացվում են երկու հարևան երկրների միջև կարևոր պայմանավորվածությունների և փոխադարձ համագործակցության շրջանակում և մեծ նշանակություն ունեն դրանք․ Որովհետև փոխադարձ պայմանավորվածությունների իրականացմամբ հնարավոր և հեշտ կլինի երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան երեք միլիարդ դոլարի։

*

ԱՄՆ-ի կառավարությունը հերթական անգամ փորձել է, Հայաստանին աջակցելու անվան տակ, Հարավկովկասյան տարածաշրջանը մղել դեպի անկայունություն և անապահովություն։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր դիրքորոշում որդեգրելով, հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որում պնդել է, որ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Դա այն դեպքում, երբ տարածաշրջանի որոշ անկախ երկրներ, հատկապես Իրանը, այս կապակցությամբ անհրաժեշտ զգուշացումներ են տվել այն երկրներին, որոնք մտադիր են փոխել Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը՝ ի շահ օտարների։

Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին օրերս հայտարարեց, որ  պատրաստ է աջակցել Հարավային Կովկասի անվտանգությանը և այս տարածաշրջանում գտնվող երկրների տարածքային ամբողջականությանը` պահպանելով Իրանի կարմիր գծերը։

Չնայած դրան, ԱՄՆ Պետդեպարտամենտը տարօրինակ  կերպով է ընդգծել  Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, ինչը խորհելու  տեղիք է տալիս։

Փաստորեն, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն այնպես է գրված, որ Կովկասյան տարածաշրջանը լայնամասշտաբ պատերազմի շեմին է, և Սպիտակ տան քաղաքական գործիչները մտադիր են կանխել այդ գործողությունը։

Դա այն դեպքում, երբ Ադրբեջանը  և Հայաստանը դեռ շարունակում են ջանքեր գործադրել    խաղաղության վերջնական պայմանագիրը ստորագրելու համար և այդ կապակցությամբ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ուստի  ցանկացած պատերազմի և անկայունության դեպքում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները հնարավորություն չեն ունենա ռազմական ներկայություն ունենալ կամ մասնակցություն բերել այդ պատերազմին։  

Լավագույն դեպքում ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Ինչպես Ռուսաստանի և  Վրաստանի պատերազմի ժամանակ,  ԱՄՆ-ն չկարողացավ միջամտել հօգուտ Վրաստանի։

Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, ԱՄՆ-ն  ​​հիմնական գործոնն էր համոզելու Վրաստանի ժամանակի նախագահ Միխեայիլ Սաակաշվիլիի գլխավորած  կառավարությանը,որը Ռուսաստանամերժ  և Արևմուտքին մերձենալու քաղաքականություն որդեգրելով  ոչ միայն Ամերիկայից և Եվրոպայից մեծ օգնություն չստացավ, այլև անհրաժեշտ հիմքեր ստեղծեց Վրաստանի երկու ինքնավար շրջանների անջատման համար։

Այդ իսկ պատճառով հայ քաղաքական գործիչները մտահոգ  են, որ Հայաստանը  ևս  կարող է նման ճակատագրի արժանանալ։  

Այս փաստերը հաշվի առնելով՝ թվում է, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել որպես տարածաշրջանում Ռուսաստանին հնարավորինս ոչնչացնելու փորձ։

Ամերիկյան կառավարությունը, որը փորձում էր կովկասյան տարածաշրջանում իր գործակալների միջոցով տարածել ռուսաֆոբիա և իրանաֆոբիա, այժմ փորձում է անուղղակիորեն համոզել,որ  Ռուսաստանը փորձում է Հայաստանի դեմ պատերազմ հրահրել։

Դա այն դեպքում,երբ տարածաշրջանի անկախ երկրները, հատկապես Իրանն ու Ռուսաստանը, ցանկացած կոնֆլիկտի ու լարվածության դեպքում ավելի շատ կտուժեն անապահովությունից ու անկայունությունից, քան մյուս երկրները։ Ինչեւէ, կասկած չկա, որ ամերիկացի քաղաքական գործիչները փորձում են օգտագործել Հայաստանը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Փաստորեն, Սպիտակ տան քաղաքական գործիչները փորձում են Հայաստանին կանգնեցնել Ռուսաստանի դեմ, այս երկրի վրա համաշխարհային ճնշումը մեծացնելու նպատակով։

Այս իրավիճակում ակնհայտ է, որ այս ոլորտում Երեւանի պետական ​​պաշտոնյաների զգոնությունը շատ օգտակար կլինի։

*

Ռահբորդե Մոասեր»(Ժամանակակից ռազմավարություն) իրանական վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաղաքականության հետևանքներին՝ գրելով. «2023 թվականի սեպտեմբերին Արցախի անկումը կարելի է համարել վերջին 100 տարվա ընթացքում Առաջին համաշխարհային պատերազմում Հայոց «ցեղասպանությունից» հետո հայերի համար ամենադառը իրադարձությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտական գլխացավանք էր Հայաստանի և Ադրբեջանի համար․ լարվածություն, որն ի վերջո ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից Արցախի ինքնահռչակ Հանրապետության գրավմամբ։

Այս պատերզմում հայերի ճակատագրական պարտությունը ստիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կառավարությանը հեռանալ Մոսկվայից՝ ձգտելով անվտանգության նոր համաձայնագրեր կնքել արևմտյան և տարածաշրջանային կառավարությունների, հիմնականում՝ Ֆրանսիայի, Ամերիկայի և Հնդկաստանի հետ։

Երևանի աշխարհագրական սահմանափակումներն ու տարածաշրջանային մեկուսացումը ստիպել են Հայաստանին իր հավասարումների մեջ տեղ հատկացնել Իրանի համար՝ ձգտելով ամրապնդել հարաբերությունները Թեհրանի հետ։

Այդունհանդերձ, հաշվի առնելով դաշտային տվյալները  Մոսկվայի աճող դժգոհությունը իր հետնաբակում արևմտյան ուժերի ներկայությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրից Երևանի դուրս գալուն, ինչպես նաև Թեհրանի դժգոհությունը իր երկրի հյուսիսային սահմաններում Սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ուժեղացումից,  մտավախություն կա, որ տարածաշրջանում սկսի հերթական լարվածությունը։

Այստեղ կարևոր հանգամանքը վերաբերում է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արկածախնդիր քաղաքականությանը, ով, գիտակցելով Երևանի հիմնարար թուլության, ռուսների և հայերի միջև ստեղծված անջրպետի, ինչպես նաև Ուկրաինական պատերազմում Պուտինի կենտրոնացման մասին, առիթը պատեհ համարելով, Թուրքիայի լիարժեք աջակցությամբ քայլեր է կատարել Զանգեզուրի կեղծ միջանցքի բացման ուղղությամբ։

Որդեգրելով ագրեսիվ քաղաքականություն, Ադրբեջանի նախագահը մտադիր է իր երկրի հիմնական տարածքը կապել Նախիջևանի ինքնավար շրջանի հետ և հիմք ստեղծել Կենտրոնական Ասիայից և Չինաստանի արևմտյան շրջաններից մինչև Անատոլիան և Բալկանները ներառող այն աշխարհագրական միասնության համար, ինչին ձգտում են թյուրքական կառավարությունները:

Նման մթնոլորտում, Ուկրաինայի հակամարտության հետևանքով հայերին աջակցելու Մոսկվայի դժկամության, ինչպես նաև վերընշված երազանքն իրականացնելու Անկարայի ու Բաքվի հավակնությունների պատճառով Հարավային Կովկասում կործանարար լարվածության հավանականությունն ավելի քան երբևէ ենթադրելի է. Հարց, որը համարվում է Թեհրանի կարմիր գծի հատումը (Իրանի տարածքի անջատումը Հայաստանից) և կարող է  հող պատրաստել տարածաշրջանում հերթական համընդհանուր ճգնաժամի առաջացման համար։