Հուլիս 02, 2016 10:28 Asia/Yerevan

Լուսնային 9-րդ դարի իրանցի հանրահայտ մտավորական, բանաստեղծ, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավային համաշխարհային դեմք է: Նա տարբեր բնագավառներում արժեքավոր ծառայություններ է մատուցել ու հիշարժան ստեղծագործություններ է կատարել:

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ուրախ ենք, որ մեզ կրկին ընդունել եք ձեր տան հարկի ներքո: Այսօր զրուցելու ենք լուսնային 9-րդ դարի իրանցի հանրահայտ մտավորական, բանաստեղծ, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային դեմք է, որ տարբեր բնագավառներում արժեքավոր ծառայություններ է մատուցել ու հիշարժան ստեղծագործություններ է կատարել: Ընկերակցեք մեզ:

---

Թեյմուրյանների շրջանն Իրանում իշխանական տոհմերի ամենափառավոր շրջաններից մեկն է համարվում: Այս ժամանակաշրջանում սահմաններում ու մայրաքաղաքներում տիրող համեմատական անդորրի ու կայունության պատճառով, որը թեյմուրյան իշխանների լարվածության վերացման քաղաքականության արդյունքն էր համարվում մշակութային վերածնունդ է տեղի ունենում: Թեյմուրյան իշխաններն այդ հարստության հիմնադիր Ամիր Թեյմուր Գուրքանիի վախճանումից հետո սուրերը պատյան դրեցին և Թեյմուրի նվաճումներից դիզված հարստությունը հատկացրեցին իրենց արքունիքի համար մշակութային ու գեղարվեստական ինքնության ստեղծմանը: Այս ուշադրության լույսի ներքո երևան եկան հանրահայտ արվեստագետներ ու գիտնականներ և նրանց զուգահեռ արվեստի բնագավառ մուտք գործեցին նաև թեյմուրյան սուլթանները:

Այս ժամանակաշրջանի յուրահատկություններից մեկը մշակութային էլիտայի գոյությունն է, որոնք իշխանության տերը լինելով ու այդ միջոցն օգտագործելով կարողացան մշակույթի զարգացման ուղղությամբ քայլեր վերցնել և զարկ տալով թեյմուրյան սուլթանների արքունիքին նաև իրենց ստեղծագործություններով ու աշխատանքով ազդեցություն գործել հետագա շրջանների վրա: Այդ գործիչներից ամենանշանավորը Սուլթան Հոսեյն Բայղարայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավային է, որը տարբեր տեսակետներից ազդեցություն գործեց իր ժամանակաշրջանի մշակութային ու գեղարվեստական ընթացքի վրա և իր խոհեմ կառավարմամբ այդ հոսանքը հասցրեց իր գագաթնակետին ու նաև իր հզոր անհատականությամբ ներազդեց Թեյմուրյանների վերջին շրջանի քաղաքական ու հասարակական կյանքի վրա:

---

Ամիր Ալիշիր Նավային ծնվել է Շահրոխ Միրզայի իշխանության օրոք՝ լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին՝ Հարաթում: Ոմանք նրա ծննդավայրը համարում են Մազանդարանը: Նավայիի գերդաստանը ժամանակի հարգված ու կրթված գերդաստաններից է եղել: Դոլաթշահ Սամարղանդին իր կենսագրության մեջ Ամիրի հորը հիշում է, որպես ժամանակի հայտնի գործիչներից մեկը:

Շարունակ Ամիր Ալիշիրի հոր տանն էին հավաքվում ժամանակի գիտնականները, որոնց հետ նա շփվում է մանուկ հասակից: Գիտական այս միջավայրն ազդեցիկ է լինում նրա զարգացման գործում: Ամիր Ալիշիրը մանկուց խաղընկեր ու դասընկեր է լինում Գուրքանյանների արքունիքի երեխաների հետ, որոնցից էր Հոսեյն Բայղարան, որի հետ նա դպրոց էր հաճախում: Խանդ Միրը «Մաքարեմ-ալ-ախլաղ» գրքում ակնարկում է այս կետին ու ասում է.«Երբ չորս տարի անցնում է նրա կյանքից նա սկսում է դպրոց հաճախել ու կրթվել և Աստծո կամքով կարճ ժամանակում գերազանցում է բոլորին»: Ամիր Ալիշիրը տաղանդավոր երեխա էր և Ղուրանի սերտման ու տարրական կրթության փուլերն արագորեն թողնում է թիկունքում: Վեց տարեկան էր, երբ Թեյմուրյան Շահրոխ արքայի վախճանումից հետո խռովություն է ծագում Խոռասանում և Ամիրի գերդաստանը պայմանների բերումով պարտավորվում է հեռանալ Հարաթից: Այս ուղևորության ընթացքում Ամիր Ալիշիրը հանդիպում է «Զաֆարնամե»-ի հեղինակ Շարաֆեդդին Ալի Յազդիին:

Լուսնային հիջրեթի 853 թվականին նրանից հետո երբ Աբոլղասեմ Բաբերը տիրանում է Հարաթին Ամիր Ալիշիրի ընտանիքը վերադառնում է այդտեղ: Սակայն դա երկար չի տևում: Ալիշիրը 17 տարեկան էր, երբ Աբոլղասեմ Բաբերը վախճանվում է և Աբուսաիդի ու Հոսեյն Բայղարայի միջև ուժի պայքար է սկսվում, որն իհարկե ավարտվում է Աբուսաիդի հաղթանակով: Հարաթում Աբուսաիդի իշխանության ժամանակաշրջանը դառնում է Ամիր Ալիշիրի ընտանիքի տարագրության սկիզբը, քանզի Աբուսաիդի ու Հոսեյն Բայղարայի միջև բախումների ժամանակ նրան վաղեմի բարեկամության պատճառով հովանավորել էին Հոսեյն Բայղարային: Այդ ժամանակ Ամիր Ալիշիրը պարտավորվում է գաղթել և մեկնում է Մաշհադ ու Սամարղանդ: Սկսվում է ուսման, չքավորության պայմաններում անցնող կյանքի և հիվանդության շրջանը: Ամիր Ալիշիրը Մաշհադում շարունակում է ուսումը և հանդիպում է Մոհամմեդ Խեզրշահի ու Շեյխ Քամալ Թորբաթի նման բանաստեղծների ու գիտնականների և նրանց հետ բանավեճերի է մասնակցում: Մի առ ժամանակ Մաշհադում բնակվելուց հետո որոշում է վերադառնալ Հարաթ: Հարաթում կարճ ժամանակ ծառայում է Սուլթան Աբուսաիդին, սակայն մի առ ժամանակ անց հիասթափվելով Հարաթում տիրող պայմաններից ուղևորվում է Սամարղանդ: Ամիր Ալիշիրը Սամարղանդում ապրած ծանր տարիներին բնակվում է Խաջե Աբոլլեյսու խանղահում: Այդ վայրը նրա կեցության պատճառով դառնում է բանաստեղծների, գիտնականների ու Սամարղանդի երեցների հանդիպման ու ժողովի կենտրոնը, որոնք այդտեղ էին շտապում աշակերտելու համար Ամիր Ալիշիրին ու նաև նրանցից ցուցմունքներ ստանալու համար:

Սամարղանդում բնակած շրջանում Ամիր Ալիշիրը կատարելագործում է իր ուսումը: Կրոնական գիտելիքները սերտում է Խաջե Աբոլլեյսու մոտ, իսկ տաղաչափության բնագավառում աշակերտում է Դարվիշ Մանսուր Սաբզեվարիին: Ընթերցանության գիտության ոլորտում էլ հմտանում է Մոլանա Հաֆեզ Ալի Ջամիի մոտ:

Չքավորության այդ ծանր տարիներին Ամիր Ալիշիրը վայելում է Սամարղանդի երեցներից՝ Դարվիշ Մոհամմեդ Թարխանի և Սամարղանդի իշխան Ահմեդ Հաջի Բեյգի հովանավորությունը: Իր մշակութային ծաղկման ժամանակաշրջանին զուգահեռ ծավալած քաղաքական գործունեությամբ վերջ է գտնում Ամիր Ալիշիրի չքավորության ծանր շրջանը:

Լուսնային 873 թվականին Ատրպատականում Ուզուն Հասան Ակ Կոյունլիի միջոցով Աբուսաիդի սպանությունից հետո Հարաթի գահին բազմում է Սուլթան Հոսեյն Միրզան: Սուլթան Հոսեյն Միրզան Ամիր Ալիշիրի հետ նախկին պայմանավորվածության համաձայն Ամիր Ալիշիրին Սամարղանդից կանչում է Հարաթ: Սուլթան Հոսեյն Միրզան և Ամիր Ալիշիրը, որոնք ժամանակին նույն դպրոցն էին հաճախել ժամանակին պայմանավորվել էին, որ երջանկության բազեն ում ուսին էլ որ թառի մյուսին չպիտի անտեսի: Այժմ երբ Սուլթան Հոսեյն Միրզան բազմել էր գահին, հարգելով պայմանավորվածությունն իր մոտ է կանչում հին ընկերոջը:

---

Սուլթան Հոսեյն Բայղարայի արքունիքում Ամիր Ալիշիրի դիրքերն արագորեն ամրապնդվում են և նրա խոհեմ խորհուրդների շնորհիվ Հարաթում ամրագրվում են Հոսեյն Բայղարայի իշխանության հիմքերը և այդ տարածքի բնակիչները Սուլթան Հոսեյնի իշխանության շնորհիվ փրկվում են բռնությունից ու անարդարությունից: Սուլթան Հոսեյնը նախ նրան է վստահում գլխավոր կնիքի պատասխանատվությունը, որն ընդհանրապես տրվում էր վստահելի ու արժանավոր անձանց: Սակայն Ամիր Ալիշիրն այդ պաշտոնը մերժում է և դա բաժին է հասնում Շեյխ Ահմեդ Սոհեյլիին: Լուսնային 876 թվականին Սուլթան Հոսեյն Բայղարան Ամիր Ալիշիրին նշանակում է դիվանապետի բարձր պաշտոնին: Ամիր Ալիշիրը սկզբում կրկին մերժում է առաջարկը, սակայն Սուլթանի պնդումներով ի վերջո ընդունում է այդ պաշտոնը:

Նախարարության շրջանում նա արժանավոր ու խոհեմ նախարարի տպավորություն է գործում և Սուլթան Հոսեյն Բայղարայի բացակայությամբ լավապես տնօրինում է հարցերը: Նա մեծ ծառայություններ է մատուցել և հասարակական ու տնտեսական բնագավառներում բազմաթիվ բարեփոխումներ է կատարել: Նա քաղաքականության ու ղեկավարության պաշտոնը շարունակ ծառայեցրել է հանուն ժողովրդի իրավունքների ու արդարության իրագործման, հեռու մնալով բռնությունից: Ամիր Ալիշիրը բարեկարգելով ժողովրդի զանգվածների կյանքի պայմանները նվազեցնում է նրանց զրկվածության չափը և կարգավորում է տնտեսությունը: Նա վերահսկում է հարկերի հավաքման գործին, որպեսզի հարկահավաքները ժողովրդի նկատմամբ բռնություն չգործադրեն: Քարիզներ կառուցելով բարեկարգում է հողագործական տարածքների ջրի հարցը:

Ամիր Ալիշիրը «Մաջալես-ալ-նաֆայես» գրքում անդրադառնալով այդ կետին գրում է. «Ժողովրդի տարբեր խավերը սկսած ազնվականից մինչև պարզ քաղաքացիներ, զինվորականից մինչև ոչ-զինվորական, չքավորից մինչև հարուստ, տարբեր գործերով դիմում էին ինձ ու ես փորձում էի կարգավորել հարցերը և դրա դիմաց ոչինչ չէի պահանջում: Երբեք որևէ մեկից դրամ չեմ ընդունել ու այդ ճանապարհին մեծ տառապանքներ եմ կրել»:

Ամիրի ներկայությունն իրենց ընչաքաղցության ու բռնությունների ճանապարհին արգելք համարող մրցակիցների, թշնամիների ու պալատականների թշնամությունը, որոնք Սուլթանի մոտ վատաբանում էին Ամիր Ալիշիրին պատճառ դարձավ, որ նա հեռացվի նախարարի պաշտոնից: