Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Հայաստանն անցած շաբաթ հյուրընկալեց Հռոմի Պապին, որը եռօրյա ուղևորության նպատակով Երևան այցելեց: Երևանում Հռոմի Պապին դիմավորեցին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները:
Ֆրանցիսկոս Պապը Հայաստանի անկախացումից հետո այդ երկիր ճամբորդած աշխարհի կաթոլիկների երկրորդ առաջնորդն է:
Կաթոլիկ եկեղեցու պաշտոնատարները փորձեցին ոչ-քաղաքական բնութագրել այս ուղևորությունն ու այդպիսով մեղմել դրա շուրջ ծագած զգայնությունները: Այս զգայնությունների մի մասը վերաբերում էին անցած տարի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանդիսության ժամանակ Ֆրանցիսկոս Պապի արտասանած խոսքերին, որտեղ նա հայերի կոտորածը համարեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Պապի այդ հայտարարությունը դեմ առավ Թուրքիայի հակազդեցությանն ու այդ երկիրը հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին:
Այդուհանդերձ չնայած բոլոր զգայնություններին Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության հուշակոթողն ու կից թանգարանը կատարած այցից հետո ասաց. «Ես վշտահար սրտով այստեղ աղոթում եմ, որ այլևս նման ողբերգությունների ականատես չլինենք»:
---
Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անցած շաբաթ Երևան կատարած այցի ժամանակ իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ այս տարի կսկսվեն ԼՂ-ի խաղաղության բանակցությունները: Շտայնմայերն այնուհետև ուղևորվեց Բաքու: Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:
---
Ղազախստանն անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ ընտրվեց: Այդ երկիրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 138 կողմ ձայներով 2017-2018 տարեշրջանի համար միջազգային այդ կառույցի ոչ-մշտական անդամ դարձավ:
Անվտանգության խորհրդի ոչ-մշտական աթոռին տիրանալու համար այդ տարածաշրջանում Ղազախստանի հետ մրցեց Թաիլանդը, որը միայն 55 ձայներ ստացավ: Ղազախստանից բացի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ ընտրվեցին Եթովպիան, Բոլիվիան ու Շվեդիան, իսկ վերջին աթոռի համար ընտրություն է կատարվելու Նիդերլանդների կամ Իտալիայի միջև:
Ղազախստանը ՄԱԿ-ի հովանավորությամբ ահաբեկչության դեմ համաշխարհային կոալիցիայի ձևավորումն Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամակցության շրջանում իր գլխավոր առաքելությունն է հայտարարել:
Ի դեպ, Ղազախստանի պաշտպանության նախարարությունն անցած շաբաթ այդ երկրի ծովուժի հզորացման նպատակով ռազմական պայմանագրեր կնքեց Գերմանիայի, Թուրքիայի և Իսպանիայի հետ:
Տարածաշրջանի փորձագետները համոզված են, որ Աստանան իր ռազմական կարողություններն ընդլայնելով նպատակ ունի կրճատել Ռուսաստանին ունեցած իր պաշտպանական ու ռազմական կախվածությունը և այդ շրջագծում օգտվել այլ երկրների ռազմական կարողություններից:
Այս ուղղությամբ Ղազախստանը զինամթերքի բնագավառում ուշագրավ պայմանագրեր է կնքել Բուլղարիայի, Բրիտանիայի, ու Արաբական Միացյալ Էմիրությունների, իսկ այդ երկրի ազգային բանակի ուղղաթիռների մասերի ու շարժիչի կապակցությամբ՝ Ուկրաինայի ու Բելառուսի հետ: Աստանան ու Պեկինն էլ վերջին շրջանում Ղազախստանի հրետանային համակարգի համար զինամթերքի համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել:
---
Թուրքմենստանի նախագահ Բերդի Մուամմեդովը, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Ուզբեկստան, հանդիպելով Չինաստանի նախագահ Շի Ջեյն Փինգի, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ զրուցեց այդ երկրների հետ Աշխաբադի հարաբերությունների ու համագործակցության հեռանկարների շուրջ:
Դեպի Չինաստան գազի արտահանման ծավալների մեծացումը, 2016 թվականին Թուրքմենստան-Աֆղանստան երկաթգծի շահագործումը, ինչպես նաև Ուզբեկստանի նախագահի առաջիկա ուղևորությունը Աշխաբադ իր պաշտոնակիցների հետ Բերդի Մուհամմեդովի հանդիպումներում քննարկված թեմաներից են եղել:
Ի դեպ, Թուրքմենստանի ԱԳ նախարարն էլ անցած շաբաթ Աֆղանստան ուղևորվելով այցելեց Ֆարյաբ, Ջոզջան և Բալխ նահանգները և երկկողմ համագործակցությունների ընդլայնման շուրջ բնակցեց Աֆղանստանի պաշտոնատարների ու տեղական պատասխանատուների հետ:
---
Ուզբեկստանի նախագահն անցած շաբաթ իր աֆղան պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Տաշկենդն Աֆղանստանում խաղաղության ու անվտանգության է ձգտում:
Նա նաև ընդգծելով Աֆղանստանի տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը, հայտարարեց. «Ուզբեկստանն էլեկտրաէներգիա, միրգ ու կանաչեղեն, նավթամթերք ու հանքային պարարտանյութ է արտահանում Աֆղանստան»:
Քարիմովն ասել է, որ 2016 թվականի սկզբից կողմերի միջև առևտրաշրջանառության ծավալը 14 տոկոս մեծացել է:
Հանդիպման ժամանակ երկու երկրի նախագահները նաև մտքերի փոխանակում են կատարել առևտրաշրջանառության ծավալների առավել մեծացման և փոխանակվող ապրանքների տեսակներն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Անցած շաբաթ Շանհայի համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին առընթեր Ուզբեկստանի ու Տաջիկստանի նախագահների հանդիպումն էլ արժանացավ քաղաքական որոշ շրջանակների հակազդեցության: Այն պայմաններում, երբ որոշ շրջանակներ հավատացած են, որ այդ հանդիպումը երկու երկրի հարաբերություններին նոր որակ փոխանցելու նպատակով է կայացել, տաջիկ փորձագետներն ու քաղաքական շրջանակներն այն կարծիքի են, թե Ուզբեկստանի ու Տաջիկստանի հարաբերությունների սառույցը հեշտությամբ ի հալչելու:
Դա ի տես այն բանի, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ ավելի քան 15 տարի է ինչ զրկված են առանց տեսգրի միմյանց երկրներ ուղևորվելու հնարավորությունից:
---
Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատարների երկօրյա նիստն անցած շաբաթ կայացավ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում:
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն ու դիտորդ անդամների ներկայացուցիչները Տաշկենդում կայացած նիստում զրուցեցին քաղաքական, տնտեսական ու անվտանգության տարբեր թեմաների, նաև Աֆղանստանում անվտանգության որոշ նկատառումների և միջազգային ահաբեկչության թեմաների շուրջ:
Աֆղանստանում անապահովության շարունակվելը և այդ երկրում տարածաշրջանի որոշ երկրների մրցակցության բացահայտմանը զուգահեռ խաղաղության գործընթացի ձախողումը, ինչպես նաև Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայի երկրների սահմանների հարևանությամբ ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խմբի գործունեությունը առավել քան երբևե ընդգծում է անվտանգության ու նաև հավաքական նկատառումների հանդեպ Շանհայի համագործակցության կազմակերպության կողմնորոշման անհրաժեշտությունը:
---
Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարարն ԵԱՏՄ-ի երկրների համագործակցության հեռանկարների շուրջ կատարած արտահայտություններում, ասաց. «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի գործադրումը հանգեցնելու է Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու նաև ԵՄ-ի հետ տնտեսական ու առևտրական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ուղիների ստեղծմանը»:
Նա ասել է, որ Մետաքսի ճանապարհի նախագծի գլխավոր նպատակն է ընդլայնել նախագծին մասնակից երկրների տարանցիկային միջոցները և Խաղաղ օվկիանոսից Բալթիկ ծով ձգվող ճանապարհային ցանցեր ստեղծել, որոնք իրար են կապելու Ասիայի հարավը, արևելքն ու արևմուտքը: Դրան զուգահեռ առևտրական կապերի ընդլայնումը, առևտրի ճանապարհին առկա արգելքների վերացումը և ազգային շահերը նկատի առնելով կապիտալի շրջանառությունն այս նախագծի մյուս կարևոր նպատակներից են:
Նա նաև տեղեկացրել է ԵԱՏՄ-ում ու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտում գործող օրենքների համապատասխանեցման մասին: