Ելք դեպի լույս 1
Ելք դեպի լույս Համդ // Գոհունակություն// սուրա Լույսի մեկնաբանության հիման վրա: Նախաբան և առաջին Այա Հանուն գթասիրտ և ողորմած Աստծո Ողջույն
Զարգացած և արդյունաբերական ներկա աշխարհում, յուրաքանչյուր արտադրանքի հետ կցվում է օգտագործողի գրքույկ, որում նկարագրվում են արտադրանքի տեխնիկական և արտաքին առանձնահատկությունները: Գրքույկում նշվում է, թե ինչպես պետք է օգտագործել տվյալ արտադրանքը և ինչը կարող է նրան վնասել: Գրքույկը օգնում է` ապրանքից օգտվել ճիշտ ձևով, որպեսզի այն, ժամանակից շուտ, շարքից դուրս չգա:
Ես, Դուք, բոլոր մարդիկ, շատ զարգացած մի գործիք ենք, որ արարվել ենք Արարչի հզոր ձեռքով: Մեր մարմնում և հոգում առկա բազում թերությունների ու բարդությունների պատճառով, մենք անկարող ենք լիովին ճանաչել մեր և երջանկությանը հասնելու ճշմարտությունը:
Եվ միթե՞ մենք ավելի անարժեք ենք, քան մի սառնարան կամ հեռուստացույց, որոնց հետ տրամադրվում է օգտագործողի գրքույկ, իսկ մեզ համար, այն նախատեսված չէ:
Արդյոք մարդիկ չունե՞ն մի ուղեցույց գրքույկի կարիք, որտեղ նկարագրվեն նրանց հոգեկան և ֆիզիկական առանձնահատկությունները, հնարավորություններն ու ունակությունները, ցույց տրվի մարդկային բոլոր կարողություններն ու ընդունակություններն օգտագործելու ճիշտ ճանապարհը և ամենակարևորը՝ նշվեն այն սպառնալիքները, որոնք վտանգում են մարդկային հոգին և մարմինը, որոնք կարող են մարդու հիվանդության կամ դժբախտության պատճառ հանդիսանալ:
Արդյոք կարելի՞ է մտածել, որ արարիչը, ով մարդուն ստեղծել է գիտությամբ, բարությամբ և շնորհներով, նրան կթողնի ճակատագրի քմահաճույքին և երջանկության ու բարօրության ճանապարհը, չի լուսավորի նրա առջեւ:
Ղուրանը վերջին գիրքն է, որ Աստված ուղարկել է` որպես մարդու ուղեցույց գրքույկ և որտեղ նշել է մարդուն դեպի երջանկություն, բարօրություն, ինչպես նաև`կործանում ու դժբախտություն տանող ճանապարհները:
Ղուրանը բացատրում է ընտանեկան և հասարարակական ճիշտ հարաբերությունները, իրավական և բարոյական խնդիրները, ինչպես նաև մարդու ֆիզիկական և հոգևոր կարիքները: Ղուրանը ներկայացնում է նաև անհատական ու հասարակական պարտավորությունների ճիշտը և սխալը, հասարակական ավանդույթները, ֆինանսական օրենքներն ու կարգերը և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք կարող են մարդու և հասարակության բարօրության, կամ` դժբախտության հիմք հանդիսանալ:
Թեև Ղուրանում խոսվում է պատմական հակամարտությունների ու պատերազմների մասին, սակայն Ղուրանը, պատմության գիրք չէ: Այն մեր առօրյա կյանքի, ուսուցանող գիրքն է:
Ուստի, այս գրքի անունը հենց Ղուրան է, այսինքն` ընթերցանության գիրք: Գիրք, որը պետք է ընթերցել, բայց ոչ կարդալ այնպես, ինչպես կարդում են առաջին դասարանի աշակերտները, այլ կարդալ` մտածելով և խորհելով, քանզի Աստված, Ղուրանում, մեզանից դա է ցանկանում:
Սիրելի բարեկամներ, մեր նպատակն է`թարգմանաբար ներկայացնել Ղուրանի որոշ այաները, դրանց մեկնաբանությունը և պատգամը, և ստեղծել այնպիսի հնարավորություն, որպեսզի Դուք, հարգելի բարեկամներ, Ձեր կյանքը երջանիկ դարձնեք` հետևելով Ղուրանին եւ կիրառեք այդ սուրբ գիրքը, Ձեր առօրյա կյանքում:
Ղուրանը բաղկացած է 114 Սուրայից: Յուրաքանչյուր Սուրա, բաղկացած է մի քանի այաներից:
Սա որպես նախաբան: Իսկ այժմ, անդրադառնանք Ղուրանին և բացենք այս երկնային գրքի առաջին սուրան:
Ղուրանը սկսվում է «فاتِحَةُ الْكِتاب» սուրայով, որը մարդկանց մոտ ճանաչված է Համդ, այսինքն` Գոհունակության Սուրա անունով:
Հարկ է նշել, որ այս Սուրան, որն ունի ընդամենը յոթ այա, կարևոր է այնքանով, որ օրական տասը անգամ, մեր աղոթքներում պետք է կրկնենք և ընթերցենք այն: Աղոթքն առանց այս այաների անընդունելի է: Համդ սուրան, որն Աստծո գրքի սկիզբն է, սկսվում է մի այայով, որով յուրաքանչյուր գործ սկսելը, բարի ավարտ կունենա:
Համդ կամ Գոհունակություն Սուրայի առաջին այան:
Այա 1
بسم اللَّه الرّحمن الرّحيم : Նշանակում է Հանուն բարեգութ և ողորմած Աստծո:
Հնուց ի վեր մարդիկ յուրաքանչյուր կարևոր գործ, սկսել են մեծերի անունով: Օրինակ, կռապաշտները, գործն սկսում էին կուռքերի անունով, իսկ հիմա նախագահների անվամբ կամ մասնակցությամբ:
Բոլոր մեծերից մեծը, Աստված է: Նրա կամքով է արարածների կյանքին սկիզբ դրվել: Եվ ոչ միայն բնության, այլ նաև շարիաթի, այսինքն` իսլամական օրենքի գիրքը `Ղուրանը և բոլոր երկնային գրքերը, սկսվում են հանուն նրա:
Իսլամը մեզ պատվիրում է ոչ միայն քնելը, արթնանալը, ուտելը, խմելը, ճամփորդելը, խոսելը, գրելը և աշխատանքը, սկսենք Բեսմելլահով, այսինքն` Աստծո անունով, այլեւ մեզ արգելում է ուտել այն կենդանու մսից, որը Աստծո անունով չի մորթվել:
<Բեսմելլահը>, կամ <Հանում Աստծոն> միայն իսլամին չի վերաբերում: Ինչպես Ղուրանի այաներում է ասված, Նոյան Տապանը շարժվեց Աստծո անունով և Սուլեյմանը, Սաբա երկրի թագավոր Բելղեյսին հղած իր նամակն սկսեց Աստծո անունով:
Մեր համոզմամբ, Բեսմելլահը մի առանձին և լիարժեք այա է լինելով فاتحه սուրայի անբաժին մասնիկ: Որովհետև Մարգարեի գերդաստանի անդամները, յուրաքանչյուր աղոթքի ժամանակ, բարձրաձայն էին արտասանում այս այաները, դժգոհելով նրանցից, ովքեր աղոթքի պահին չէին արտասանում, կամ ցածր ձայնով էին արտասանում դրանք:
<Բեսմելլահը>, կամ <Հանում Աստծոն բարիքների արգասիքն է: Բոլոր աշխատաքների երաշխիքը: Նրա միջոցով մենք դիմում ենք Աստծուն և ապավինում նրան:
Հանուն Աստծոն գործերին աստվածային երանգ է տալիս և մարդու արարքը, զերծ է պահում կեղծիքից ու անհավատության դրսևորումներից:
Բեսմելլահ, այսինքն` Տեր աստված, ես քեզ չեմ մոռացել, դու էլ ինձ մի մոռացիր:
Նա, ով Բեսմելլահ( հանուն աստծո) է ասում, միանում է աստվածային անսահման ուժին ու բարությանը: