Ելք դեպի լույս- 4
Ղուրանի երկրորդ և ամենամեծ սուրան, կոչվում է Բաղարա: Այս սուրայում ներկայացվել է Իսրայելի Բաղարա սուրա Հանուն գթած եւ ողորմած Աստծո ժողովրդի առակը հորթի մասին: Սուրան սկսվում է այնպիսի հնչյուններով, որոնք հատուկ կազմ ունեն և ուշադրություն են գրավում:
Սուրայի առաջին այան.
الم
Ընդհանրապես, բառը կազմվում է հնչյուններից և ունենում է որոշակի իմաստ: Սակայն Աստված, իր գրքի 114 սուրաներից 29-ը սկսում է հնչյուններով, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հենց իր անունով: Այսպես՝ Բաղարա սուրայի առաջին այան, կարդացվում է ոչ թե ԱԼՄ, այլ Ալեֆ, Լամ, Միմ:
Սրանք արաբերեն լեզվի հնչյուններից երեքն են, որոնք հայերենում հնչում են որպես Այբ, Լյուն և Մեն:
Այս հնչյունները, Ղուրանագիտության մեջ կոչվում են «حروف مقطعه» , այսինքն` հնչյուններ, որոնք առանձնացված են եւ ընթերցվում են առանձին-առանձին:
Սույն հնչյուններից հետո հաճախ հնչում են այնպիսի այաներ, ինչպիսիք Ղուրանը ներկայացնում են որպես Աստծո հրաշք եւ փաստում են նրա վեհությունն ու ճշմարտացիությունը: Որպես օրինակ Շորա սուրայում, որն սկսվում է <թա սին միմ> առանձնացված հնչյուններիով, ասվում է.
كَذلِكَ يوحى اِلَيْكَ وَ اِلَى الَّذينَ مِنْ قَبْلِكَ اللَّهُ الْعَزيزُ الْحَكيم
<Այսպես Ամենազոր եւ Իմաստուն Աստված ներշնչեց քեզ (Ով Առաքյալ),ինչպես նաեւ այն առաքյալներին,ովքեր նախորդել են քեզ>:
Ըստ երևույթին, Աստված ասում է, թե իր գիրքը, որը հրաշք է, ստեղծել ու մշակել է հենց այս այբուբենի հնչյուններից, և ոչ թե այնպիսի հատուկ բառերից ու բառակապակցություններից, ինչպիսիք անհասկանալի ու խրթին են մարդկանց համար:
Ուստի նրանք, ովքեր հայտարարում են, թե Ղուրանը հրաշք չի, նույնպես պետք է այս այբուբենի մասին գիրք գրեն, որը ինչպես և Ղուրանը, կարողանա եզակի ու անկրկնելի լինել նախադասությունների պարզությամբ, իմաստով և բովանդակությամբ:
Այո, սա Աստծո արվեստն է: Նա այբուբենի հնչյուններով ստեղծեց մի գիրք, որի նմանը մարդկությունը անկարող է արարել: Այդպես էլ բնության մեջ, Աստված անշունչ հողից ստեղծում է մրգեր ու բույսեր, այն դեպքում, երբ մարդը հողից կարող է ստեղծել միայն աղյուս ու կավ:
Աստված այս սուրայում, այնպես ինչպես Շորա սուրան , հնչյուններից հետո, պատվիրում է.
Երկրորդ այա՝
ذَلِكَ الكِتَبُ لاَ رَيْبَ فِيهِ هُدىً لِّلْمُتَّقِينَ
Որի իմաստը հետեւյալն է .
<Այս Գիրքը, որի ճշմարտացիությունը կասկածից վեր է , բարեպաշտների ու ժուժկալների ուղեցույցն է>:
Գիրքը, որպես մարդկության ամենամեծ ժառանգություն, դարերին է փոխ տվել վեհ մտքեր ու գաղափարներ:
Սակայն որպեսզի Ղուրանի աստվածային այաները չխեղաթյուրվեն ու փոփոխման չենթարկվեն իսլամի Մեծ Մարգարեն այն, ինչ իրեն ներշնչվել է արտասանել է մարդկանց համար, որպեսզի գրչի մարդիկ գրի առնեն, իսկ հասարակ մարդիկ իրենց հիշողությանը հանձնեն:
Ահա թե ինչու Ղուրանը գրքի տեսքով չի իջել երկնքից:
Եթե ուշադրությամբ ընթերցեք այս աստվածային գիրքը և հասկանաք նրա բովանդակությունը, կհամոզվեք, որ այն փոխանցում է Աստծո խոսքը: Քանի որ մի մարդ, ով ապրել է 14 դար առաջ, անգրագետ և գիտությունից հեռու մի ազգի մեջ, չէր կարող այսպիսի գիրք գրել:
Ինչպես նշվեց, Ղուրանը, մարդկությանը դեպի երջանկություն և բարօրություն տանող ուղեցույց գիրք է:
Նա, ով ցանկանում է երջանիկ լինել, պետք է դիմի այս գրքին, որը նրա համար ուղարկել է արարիչը և որը մարդուն զգուշացնում է հոգին ու մարմինը վնասող սպառնալիքներից:
Բաղարա սուրայի 185-րդ այայում, Աստված ասում է.
: «شَهْرُ رَمَضانِ الَّذى اُنْزِلَ فيهِ الْقُرآنُ هُدىً لِلنّاس»
“Ղուրանը ուղարկվել է` ողջ մարդկանց առաջնորդելու համար”:
Միայն նրանք կարող են օգուտ քաղել այս երկնային գրքից, ովքեր ճշմարտություն են փնտրում: Իսկ նրանց, ում հետաքրքրում են միայն կյանքի հաճույքները և ոչ թե ճշմարտությունը, չեն կարող օգտվել Ղուրանից:
Որպեսզի մարդը կարողանա ընկալել Ղուրանի առաջնորդությունը , նրան,առաջին հերթին, անհրաժեշտ է առաքինություն : Ուստի, Այս այան ասում է. «هُدىً لِلْمُتَّقين»
Որի իմաստն է ՝ <Ղուրանը միայն առաքինիներին է առաջնորդում>:
Իսկ ի՞նչ ենք սովորում այս այաից.
1- Մարգարեի հետևորդների համար շատ կարևոր էր, որ Ղուրանը գրվեր և պահպանվեր: Հենց այդ պատճառով էլ, իջած այաները գրքի տեսքով մեզ փոխանցվեց: Մենք նույնպես պետք է պահպանենք այս աստվածային գրքի սրբությունն ու պատիվը:
2 -Այս սուրբ գրքի բովանդակությունը վեր է կասկածից, որովհետև այն ուղարկվել է իմաստուն Աստծո կողմից:
3 -Ղուրանը ոչ թե հատուկ խմբի կամ մասնագետների, այլ ողջ մարդկությանը առաջնորդող գիրք է:
4 -Ղուրանի լույսը մեր սրտերում կշողա այն ժամանակ, երբ մեր հոգին պատրաստ լինի ընկալելու ճշմարտությունը, քանի որ լույսը կարող է թափանցել միայն մաքուր ապակու միջից ոչ թե քարի կամ ցեխի:
Մաղթում ենք, որ Աստված Ղուրանի լույսը սփռի Ձեր սրտերում: