Հուլիս 13, 2016 04:34 Asia/Yerevan

Ղուրանի երկրորդ և ամենամեծ սուրան, կոչվում է Բաղարա: Այս սուրայում ներկայացվել է Իսրայելի Բաղարա սուրա Հանուն գթած եւ ողորմած Աստծո ժողովրդի առակը հորթի մասին: Սուրան սկսվում է այնպիսի հնչյուններով, որոնք հատուկ կազմ ունեն և ուշադրություն են գրավում:

Սուրայի առաջին այան.

الم

Ընդհանրապես, բառը կազմվում է հնչյուններից և ունենում է որոշակի իմաստ: Սակայն Աստված,  իր գրքի 114 սուրաներից 29-ը  սկսում է հնչյուններով, որոնցից  յուրաքանչյուրը կոչվում է հենց իր անունով: Այսպես՝ Բաղարա սուրայի առաջին այան, կարդացվում է ոչ թե ԱԼՄ, այլ Ալեֆ, Լամ, Միմ:

Սրանք արաբերեն  լեզվի հնչյուններից երեքն են, որոնք հայերենում հնչում են որպես Այբ, Լյուն և Մեն:

Այս հնչյունները,  Ղուրանագիտության մեջ կոչվում են «حروف مقطعه»  , այսինքն` հնչյուններ, որոնք առանձնացված են եւ  ընթերցվում են առանձին-առանձին:

Սույն հնչյուններից հետո հաճախ հնչում են այնպիսի այաներ, ինչպիսիք  Ղուրանը ներկայացնում են որպես  Աստծո հրաշք եւ փաստում են նրա վեհությունն ու ճշմարտացիությունը: Որպես օրինակ Շորա սուրայում, որն սկսվում է <թա սին միմ>  առանձնացված հնչյուններիով,  ասվում է.

كَذلِكَ يوحى‏ اِلَيْكَ وَ اِلَى الَّذينَ مِنْ قَبْلِكَ اللَّهُ الْعَزيزُ الْحَكيم

 <Այսպես Ամենազոր եւ Իմաստուն Աստված ներշնչեց  քեզ (Ով Առաքյալ),ինչպես նաեւ այն առաքյալներին,ովքեր  նախորդել են քեզ>:  

 

Ըստ երևույթին, Աստված ասում է, թե իր գիրքը, որը հրաշք է, ստեղծել ու մշակել է հենց այս այբուբենի հնչյուններից,  և ոչ թե այնպիսի հատուկ բառերից ու բառակապակցություններից, ինչպիսիք  անհասկանալի ու խրթին են մարդկանց համար:

Ուստի նրանք, ովքեր հայտարարում են, թե Ղուրանը հրաշք չի, նույնպես պետք է այս այբուբենի մասին գիրք գրեն, որը ինչպես և Ղուրանը, կարողանա եզակի ու անկրկնելի լինել նախադասությունների պարզությամբ, իմաստով և բովանդակությամբ:

Այո, սա Աստծո արվեստն է: Նա այբուբենի հնչյուններով ստեղծեց մի գիրք, որի նմանը մարդկությունը անկարող է  արարել: Այդպես էլ բնության մեջ, Աստված անշունչ հողից ստեղծում է մրգեր ու բույսեր, այն դեպքում, երբ մարդը հողից կարող է ստեղծել միայն աղյուս ու կավ:  

 

Աստված այս սուրայում, այնպես ինչպես  Շորա սուրան , հնչյուններից հետո, պատվիրում  է.

Երկրորդ այա՝

ذَلِكَ الكِتَبُ لاَ رَيْبَ فِيهِ هُدىً لِّلْمُتَّقِينَ

   

Որի իմաստը հետեւյալն է .

<Այս  Գիրքը, որի ճշմարտացիությունը կասկածից  վեր է , բարեպաշտների ու  ժուժկալների ուղեցույցն է>:

 

Գիրքը, որպես մարդկության ամենամեծ ժառանգություն, դարերին է փոխ տվել վեհ մտքեր ու գաղափարներ:

Սակայն որպեսզի Ղուրանի  աստվածային այաները չխեղաթյուրվեն ու փոփոխման չենթարկվեն իսլամի Մեծ Մարգարեն այն, ինչ իրեն ներշնչվել է արտասանել է  մարդկանց համար, որպեսզի  գրչի մարդիկ  գրի առնեն, իսկ հասարակ  մարդիկ   իրենց հիշողությանը հանձնեն:

Ահա թե ինչու Ղուրանը  գրքի տեսքով չի իջել երկնքից:

 

Եթե ուշադրությամբ ընթերցեք այս աստվածային գիրքը և հասկանաք նրա բովանդակությունը, կհամոզվեք, որ այն փոխանցում է Աստծո խոսքը: Քանի որ մի մարդ, ով ապրել է 14 դար առաջ, անգրագետ և գիտությունից հեռու մի ազգի մեջ, չէր կարող այսպիսի գիրք գրել:  

 

Ինչպես նշվեց, Ղուրանը, մարդկությանը դեպի երջանկություն և բարօրություն տանող ուղեցույց գիրք է:

Նա, ով ցանկանում է երջանիկ լինել, պետք է դիմի այս  գրքին, որը նրա համար ուղարկել է արարիչը և որը մարդուն  զգուշացնում է  հոգին ու մարմինը վնասող սպառնալիքներից:

Բաղարա սուրայի 185-րդ այայում, Աստված ասում է.

: «شَهْرُ رَمَضانِ الَّذى اُنْزِلَ فيهِ الْقُرآنُ هُدىً لِلنّاس»

 

 “Ղուրանը ուղարկվել է` ողջ  մարդկանց առաջնորդելու համար”:

 

Միայն նրանք կարող են օգուտ քաղել այս երկնային գրքից, ովքեր ճշմարտություն են փնտրում: Իսկ նրանց, ում հետաքրքրում են միայն կյանքի հաճույքները և ոչ թե ճշմարտությունը, չեն կարող օգտվել Ղուրանից:

 

Որպեսզի մարդը կարողանա ընկալել  Ղուրանի առաջնորդությունը , նրան,առաջին հերթին,  անհրաժեշտ է  առաքինություն : Ուստի, Այս այան ասում է.  «هُدىً لِلْمُتَّقين»

Որի իմաստն է ՝  <Ղուրանը  միայն առաքինիներին է առաջնորդում>:

 

Իսկ ի՞նչ ենք սովորում այս այաից.

 

1- Մարգարեի հետևորդների համար շատ կարևոր էր, որ Ղուրանը գրվեր և պահպանվեր: Հենց այդ պատճառով էլ, իջած  այաները   գրքի տեսքով մեզ փոխանցվեց: Մենք  նույնպես պետք է պահպանենք այս աստվածային գրքի սրբությունն ու պատիվը:

2 -Այս սուրբ գրքի բովանդակությունը  վեր է կասկածից, որովհետև այն ուղարկվել է իմաստուն Աստծո կողմից:

3 -Ղուրանը ոչ  թե հատուկ խմբի կամ մասնագետների, այլ  ողջ մարդկությանը  առաջնորդող գիրք է:  

4 -Ղուրանի լույսը մեր սրտերում կշողա այն ժամանակ, երբ մեր հոգին պատրաստ լինի ընկալելու ճշմարտությունը, քանի որ լույսը կարող է թափանցել միայն մաքուր ապակու միջից ոչ թե քարի  կամ  ցեխի:

 

Մաղթում ենք, որ Աստված Ղուրանի լույսը սփռի Ձեր սրտերում: